ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողների անկախ արհմիությունը հավաքների օրերին մասնագիտական գործունեության խոչընդոտման 10 դեպք է արձանագրել 04/23/2018 13:55 | ԼՐԱՀՈՍ
Լրագրողների անկախ արհմիությունը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ակցիաների օրերին մինչ այժմ արձանագրել է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման 10 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արհմիության ղեկավար Լևոն Սարդարյանը:
«Մասնագիտական գործունեության խոչընդոտման տասը դեպքից երկուսը գրանցվել է նույն մարդու ՝ Տիրայր Մուրադյանի նկատմամբ: Բռնության ենթարկված լրագրողներից են Արուս Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Արտակ Խուլյանը, Լիանա Եղիազարյանը, Հովհաննես Սարգսյանը:
Վերջին դեպքն այս պահի դրությամբ գրանցվել է ապրիլի 22-ի ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ից հետո «Ռադիոլուրի» թղթակից Ազա Սարգսյանի նկատմամբ»,-ասաց Սարդարյանն ու հավելեց, որ բռնություն կիրառվել է ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական քաղաքացիների կողմից:
Սարդարյանի խոսքով՝ ոստիկաններին խստագույնս հրահանգված է չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը: Միաժամանակ նա նկատեց, որ որոշ դեպքերում, երբ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել են քաղաքացիները, ներկա գտնված ոստիկանները չեն միջամտել: Ասվածի օրինակն է ապրիլի 21-ին Արտաշատում լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությունը:
Նրա կարծիքով՝ լրագրողների հետ վերջին օրերին կատարված որոշ դեպքեր համակարգված բնույթ չունեն, և պարզապես առանձին ոստիկանների և որոշ մարդկանց ոչ պատշաճ վարքի հետևանք են: «Շատ քիչ բացառությամբ՝ հավաքների ողջ ընթացքում լրագրողներն աշխատել են պրոֆեսիոնալ: Լուսաբանման որակը ևս շատ լավ է եղել: Բարեբախտաբար, հիմքեր չկան պնդելու, որ այն լրագրողները, ովքեր ինչ-որ կերպ տուժել են, իրենց այդ պահին ոչ պրոֆեսիոնալ են պահել: Նաև նրանք օրենքով նախատեսված կարգով կրել են բեյջեր»,-նշեց Սարդարյանը:
Անդրադառնալով լուսաբանումներին՝ նա նշեց, որ իրադարձության ուղիղ հեռարձակումները նպաստում են, որ լրատվամիջոցները հնարավորինս զերծ մնան սուտ տեղեկություն հաղորդելուց:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ:
Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով:
Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ