ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության անցնցում փոխանցման շուրջ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի 04/23/2018 21:53 | ԼՐԱՀՈՍ
Ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության առաջին փուլն ավարտված է: Այս մասին հայտարարելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց հանրահավաքի մասնակիցներին լիազորո՞ւմ են, արդյոք, նրանք, որպեսզի ինքը ժողովրդին իշխանության անցնցում ու անվերապահ փոխանցման հարցի շուրջ բանակցի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանրահավաքի մասնակիցները միահամուռ բացականչեցին՝ այո՛:
Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվողներին գաղտնազերծեց ամենաբարձրաստիճան պաշտոնյաների՝ իր հետ բանակցությունների ընթացքը: Ընդհանուր առմամբ երեք առաջարկ է արվել իրեն, որպեսզի Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, մեկ ամսից, ապրիլի 25-ին: Բոլոր առաջարկները մերժվել են, և բանակցող կողմերը համաձայնության են եկել երկու ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ, այդպես էլ տեղի է ունեցել:
Շարժման առաջնորդն արձանագրեց, որ սա ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջին հաղթանակն է: Նա հիշեցրեց, որ շարժման օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց է: Սերժ Սարգսյանի հրաժարականը օրակարգի առաջին հարցն է, սակայն պետք է լուծում ստանան նաև օրակարգի մյուս հարցերը՝ վարչապետ պետք է նշանակվի ժողովրդի թեկնածուն, կազմավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական ընտրությունները:
«Մենք պատրաստ ենք չորեքշաբթի առավոտյան ժամը 11.00-ին Մարիոթ հյուրանոցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ շարունակել իշխանության անցնցում փոխանցման վերաբերյալ բանակցությունները»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Հանրապետական վերնախավը միանշանակ ու անվերապահորեն կճանաչի թավշյա հեղափոխության հաղթանակը: Եվ այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար, ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն «միանշանակ ու աներկբա» արձանագրեց, որ շարժումը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ, հույս հայտնեց, որ շարժման մասնակիցները հետամուտ կլինեն մինչև վերջնական հաղթանակը: Եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հույս ունեն, որ ստեղծվելու է իրավիճակ, և նրանք շարունակելու են ստվերից կառավարում իրականացնել, Ն.Փաշինյանը հորդորեց այդ միտքը մոռանալ: Ժողովուրդը հաղթել է անվերապահորեն ու առանց նախապայմանների, և այդ հաղթանակը պետք է ճանաչվի:
Հայաստանում տարիներ շարունակ հաստատվել էր ատելության ու վրեժխնդրության մթնոլորտ, այս էջը Հայաստանում փակված է, և ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության ու վենդետայի մթնոլորտը պետք է բացառել, ասաց Ն.Փաշինյանը: Նա խնդրեց բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գործարարներին, ովքեր մտածում են, որ այս թավշյա հեղափոխությունը իրենց նկատմամբ թշնամական է, մտածում են ճամպրուկներ հավաքելու, Հայաստանից դուրս գալու կամ կապիտալը դուրս բերելու մասին, չանել այդ բանը: Վենդետա, ատելություն չի լինելու, այս պահից սկսած Հայաստանում տիրելու է ազատության, հավասարության, եղբայրության, օրինականության, ազգային միասնության մթնոլորտ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության իշխանություններին, որոնք ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, չեն տրվել սադրանքների ու գաղթակղությունների, պահպանել են կատարյալ զսպվածություն ու չեզոքություն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շարժման ձերբակալված ու կալանավորված բոլոր անդամները առանց բացառության պետք է ազատ արձակվեն: «Հաջորդ փուլում պետք է անդրադառնանք քաղբանտարկյալների հարցին, նրանք պետք է ազատ արձակվեն: Կոչ եմ անում, որ ոստիկանությունն անհապաղ դադարեցնի շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը»,- ասաց շարժման ղեկավարը:
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ իրենք պետք է ցույց տան, որ իրավիճակը հարյուր տոկոսով կառավարելի է, հաղթանակը որևէ տհաճ միջադեպով չպետք է նշանավորվի, ծառի ճյուղին անգամ որևէ վնաս չպետք է հասցվի: Նա խորհուրդ տվեց նաև շարժման մասնակիցներին զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից, բառառիկ հարգանքով վերաբերվել ոստիկաններին, իրավապահ մարմինների աշխատողներին, նրանցից էլ Ն.Փաշինյանը պահանջում ու ակնկալում է նույնպիսի վերաբերմունք:
Ըստ շարժման ղեկավարի, իրենք զբաղվելու են շատ մոտիկ ապագայի կառուցման հարցով, որպեսզի պետությունը լինի ազատ ու երջանիկ, իսկ նրա քաղաքացիները՝ ազատ, երջանիկ ու բարեկեցիկ: «Շատ շուտով ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետություն ենք կերտելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Շարժման ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ շարժումը աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ չունի, այն մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է: Նա նշեց, որ աշխարհի տարբեր երկրներ դա ի գիտություն են ընդունել «մեր այս ուղերձը»: Ն.Փաշինյանը, մասնավորապես, կարևոր համարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում նա ասել է՝ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է: «Եվ ես հույս ունեմ, որ նմանատիպ հայտարարություններ կարվեն միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա:
Շարժումը այս հաղթանակով ապրիլի 24-ին իր մեծ տուրքը կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Սարդարապատի հերոսամարտի, ղարաբաղյան պատերազմի, քառօրյա պատերազմի հերոսների, 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: «Հաղթանակը ցույց տվեց, որ Ցեղասպանությունն անցյալ է, այլևս երբեք հայ ժողովուրդը չի պարտվելու, որովհետև մենք հաղթանակի ժողովուրդ ենք, և որևէ մեկը չի կարող այլևս այդ հաղթանակը քեզնից խլել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը՝ ապրիլի 24-ին, եթե ոչ մի բան չպատահի, մեր գործողությունները տեղավորելու ենք օրվա խորհրդի համատեքստում: Ժամը 15.00-ին Հանրապետության հրապարակից կքայլենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ մեր նահատակներին, մեր տառապած, կոտորված ժողովրդին ասելու՝ դու այլևս հաղթող ես ու այլևս անպարտ ես»,- եզրափակեց հանրահավաքում իր ելույթը Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ