ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Զոհրաբյանի անձնական տեսակետը. ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ 04/23/2018 11:13 | ԼՐԱՀՈՍ
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին:
ՓՊ նախագահըի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Ցավոք, բանակցությունները չստացվեցին:
Այս իրավիճակի հետ կապված կցանկանայի ներկայացնել իմ անձնական տեսակետը:
Նախ, պետք է նշել, որ՝
– բոլորը մեր հայրենակիցներն են.
– քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների միասնական ոգին չի կարելի կոտրել:
Այս նույն ոգին է, որ պատերազմի ժամանակ մեզ առավելություն է տալիս և հաղթանակի մեծ հնարավորություն. – այս կոնֆլիկտի արդյունքում պետք է հաղթողը լինի մեր երկիրը. – հարկադրանք/ուժ կիրառելու մենաշնորհը պատկանում է պետությանը, որը կիրառելիս պետությունը կաշկանդված է մի շարք սահմանադրական և միջազգային սկզբունքներով (համաչափության,անհրաժեշտության և այլն). – հավաքների ժամանակ, առաջ կամ հետո արձանագրվել են բռնության դեպքեր, ինչպես քաղաքացիների (այդ թվում՝ սադրիչների), այնպես էլ ոստիկանների կողմից:
Հավաքների ազատության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունք է։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է պետության պոզիտիվ պարտականությունըապահովելու համար հավաքների ազատության իրականացումը: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապաոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։
Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապաոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Հետևաբար, նշված հոդվածի ամենակարևոր պայմանը, դա հավաքի խաղաղ լինելն է: Եթե հավաքի կազմակերպիչները վերահսկում են իրավիճակը և թույլ չեն տալիս բռնության դեպքեր, որոնք մեծաթիվ բազմության,ինչպես նաև վերջնագրային պահանջների դեպքում շատ դժվար է ապահովել, ապա ոստիկանությունը չպետք է հարկադրանքի միջոց կիրառի:
Պետք է նկատի ունենալ նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպհնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
Ուստի հավաքների կազմակերպման ժամանակ պետք է խուսափել անձանց հիմնականիրավունքները և հանրության շահերն անհամաչափ սահմանափակող գործողություններից: Ստեղծված իրավիճակում խնդիրը կարող է լավագույն ձևով լուծվել երկխոսության ճանապարհով:
Որոշ արկածախնդիր հայրենակիցներ միգուցե չեն համաձայնվի ինձ հետ և այս փակուղային իրավիճակում լուծումըկտեսնեն «առաջ» գնալու մեջ, բայց այդ ճանապարհը տանելու է բախումների, դրանից բխող անդառնալի հետևանքներով: Կարելի է երկխոսության ճանապարհով հասնել նաև նրան, որ՝ – համընդհանուր բարեփոխումների ծրագիր հաստատվի և իրականացվի, – այս օրերին ապօրինություն թույլ տված անձինք, այդ թվում՝ սադրանքներ հրահրած անձինք, պատասխանատվության ենթարկվեն:
Արա Զոհրաբյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից