ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը՝ Հրազդանում տեղի ունեցած իրադարձությունների մասին 04/21/2018 22:26 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկաննությունն արձագանքել է Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենայի հավաքի մասնակիցների մեջ մխրճվելու եւ երկու անչափահասի վրաերթի ենթարկելու հրապարակումներին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Առանձին լրատվամիջոցներ, խեղաթյուրելով իրականությունը, այսօր տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի:
Նախ՝ իրականում պատահարից տուժել է ոչ թե երկու, այլ մեկ անչափահաս, որը ներկայումս համապատասխան բուժօգնություն է ստանում: Երկրորդ՝ կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթևեկելի մասում հավաքի մասնակից քաղաքացիների, ինչպես նաև ավտոմեքենաների արհեստական, միտումնավոր և հակաօրինական կուտակումը: Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաև առջևից ընթացող ավտոմեքենայի անակնկալ և ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը:
Հետևաբար նմանատիպ մեկնաբանությունները գնահատելով որպես ստեղծված լարված իրավիճակում հասարակական կարգը պաշտպանելու իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ անհանդուրժողական տրամադրությունների գեներացման դրսևորում՝ հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցած ցավալի դեպքն ապօրինի հավաքը դադարեցնելու, դրա մասնակիցների կողմից ճանապարհներին երթևեկության համար արհեստականորեն խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու, նրանց իրավունքներն ու ազատությունները խոչընդոտելու, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ հակաիրավական գործողություններից զերծ մնալու՝ ոստիկանության բազմաթիվ հորդորներն ու օրինական պահանջներն անտեսելու ուղղակի հետևանք է:
Բազմիցս նախազգուշացվել է, որ զանգվածային անկարգությունները, դրանց ընթացքում մասնակիցների կողմից հակաօրինական վարքագծի դրսևորումները կարող են առավել ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն հավաքներին անչափահասների մասնակցության, այլ նաև զանգվածային անկարգությունների տարատեսակ դրսևորումներին նրանց ուղղակի թե անուղղակի ներգրավման պայմաններում:
Հավաքների անչափահաս մասնակիցների ծնողներին հերթական անգամ հորդորում ենք առանձնակի ուշադրություն դարձնել իրենց երեխաների վարքագծին, միջոցներ ձեռնարկել հավաքների զանգվածային կուտակման վայրերում և հատկապես ճանապարհների երթևեկելի հատվածներում նրանց ներկայությունը բացառելու ուղղությամբ, հնարավորության դեպքում հեռացնելու հավաքների վայրերից:
Հակաիրավական գործողություններին, զանգվածային անկարգություններին անչափահասների մասնակցությունը խրախուսող ապօրինի հավաքների կազմակերպիչներին կոչ ենք անում առաջնորդվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ինչը ՀՀ ոստիկանությանը հնարավորություն կտա պաշտպանել խաղաղ և օրինական հավաքների անցկացման սկզբունքով առաջնորդվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը և խուսափել նմանատիպ անցանկալի հետևանքներից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան