ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ում ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին վերաբերող 27 ահազանգ 04/20/2018 10:24 | ԼՐԱՀՈՍ
ՄԻՊ-ն ամփոփիչ հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 19-ին հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների ապահովման առնչությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ:
Այսպես.
1. Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:
2. Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին վերաբերող 27 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Էրեբունու, Մալաթիայի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Շենգավիթի բաժիններ և Դավթաշենի բաժանմունք: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ 109 անձի հետ, որոնցից 22-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:
3. Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաև փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու մի քանի փորձեր, որոնք, սակայն, կանխվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Ապրիլի 19-ինիրենց նախընտրած անձին տեղեկացնելու կամ զանգի իրավունքին առնչվող բողոքներ բերման ենթարկվածները չեն ներկայացրել:
4. Հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկված անձի համար միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.
- բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:
5. Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգերի ուսումնասիրության և Ոստիկանության բաժիններ այցերի արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ վարչական իրավախախտման կասկածով բերման ենթարկված անձինք սահմանված ժամի ավարտից հետո շարունակում են պահվել բաժնում՝ քրեական վարույթի շրջանակում հիմնականում վկայի, իսկ մի քանի դեպքում նաև կասկածյալի կարգավիճակով հարցաքննության ենթարկվելու նպատակով: Այսպիսի յուրաքանչյուր դեպք արձանագրվել է և պարզաբանման պահանջով անհապաղ ներկայացվել Ոստիկանությանը:
6. Հատկապես մտահոգիչ են անչափահասների, մի շարք դեպքերում նաև դպրոցական աշակերտների առկայությունը Ոստիկանության բաժիններում: Նրանցից յուրաքանչյուրի հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցները տեղի են ունենում հատուկ սկզբունքով, առանձնակի ուշադրություն է դարձվում նրանց բերման ենթարկելու հիմքերին և իրավունքների երաշխավորմանը: Ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ անչափահասներից մի քանիսը ներգրավված է նաև քրեական վարույթի շրջանակում:
7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել տեղեկություններ առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայության ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մասին: Այս տեղեկությունները պետք է դառնան անհապաղ ստուգման առարկա՝ նմանատիպ ցանկացած երևույթ բացառելու նպատակով:
8. Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել առ այն, որ առանց հիմքերի Ոստիկանության ծառայողների կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Պաշտպանին այդպիսի տեղեկություն է փոխանցել նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։
Ոստիկանությունից պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիների տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու և դրանք այնտեղ պահելու պատճառների վերաբերյալ: Համապատասխան գրություն է հասցեագրվել Ոստիկանություն:
9. Մեր կողմից արձանագրվել են նաև հրապարակված տեղեկություններ այն մասին, որ այսօր՝ ժամը 16:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և փաստաբան Արաքս Մելքոնյանը ենթարկվել են հարձակման մոտ 20 անհայտ անձանց կողմից: Ըստ հրապարակման՝ վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:
Այս խիստ մտահոգիչ տեղեկությունները պետք է անհապաղ ստուգման ենթարկվեն պատշաճ քրեական ընթացակարգի շրջանակում՝ դեպքի բոլոր հանգամանքներն արագ պարզելու նպատակով: Այս հարցը լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հրապարակմանն առնչվող բոլոր տվյալները Պաշտպանի աշխատակազմում գտնվում են ամփոփման փուլում: Համապատասխան գրություններ կհասցեագրվեն Ոստիկանությանը և քննչական մարմնին:
10. Պաշտպանի գրությամբ անհապաղ քննություն նախաձեռնելու հարց է բարձրացվել լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ: Կրկին շեշտում ենք, որ հատկապես կարևորումենքլրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի ապահովումը: Նմանատիպ ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտող անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների՝ անկախ նրանց կարգավիճակից:
11. Նշված բոլոր տվյալների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ: Ոստիկանության բաժնում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում ներկայացվել է դա անհապաղ վերացնելու, իսկ առանց հիմքերի կամ սահմանված ժամից ավելի պահվող անձանց դեպքում՝ նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:
12. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ