ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, դասապրոցեսների խաթարմամբ 04/20/2018 17:22 | ԼՐԱՀՈՍ
ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անչափահասների ներգրավվածության առնչությամբ:
ՄԻՊ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
1.Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:
2.Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով: Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ և երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ:
Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին:
3.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս խիստ անհանգստացնող ահազանգերն ու բողոքները հատկապես ուշադրությամբ են ուսումնասիրվում: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում կապ է հաստատվում բողոք ներկայացրած անձի, համապատասխան դպրոցի ու Կրթության և գիտության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ: Իրականացվում են քայլեր յուրաքանչյուր իրավիճակի հանգամանքները պարզելու ու երեխաների շահերի պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ:
4.Վերջին օրերի ընթացքում հավաքի մասնակիցների և Ոստիկանության միջև առանձին դեպքերում տեղի ունեցող բախումներն ու Ոստիկանության կողմից անձանց մեկուսացնելու կամ բերման ենթարկելու դեպքերն առավել ամրապնդում են ծնողների մտահոգությունները, որոնցառջև երեխաների անվտանգությունն ապահովելու պարտականություն է կրում պետությունը` ի դեմս ուսումնական հաստատության տնօրինության և ուսուցչական կազմի: Ոստիկանության բաժիններում անչափահասների առկայությունըհատկապես բարդացնում է նրանց իրավունքների երաշխավորման շուրջ վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն:
5.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից:
6.Ստացվել են նաև ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից:
7. Հատուկ ընդգծում ենք, որ յուրաքանչյուր ծնող, իր երեխային դպրոց հանձնելով, իրավաչափորեն ակնկալում է երեխայի անվտանգության և կրթության իրավունքի պատշաճ ապահովում: Դպրոցում գտնվելու ընթացքում երեխայի իրավունքների և անվտանգության համար ծնողի առջև առաջնահերթ պատասխանատվություն են կրում հենց դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը, իսկ Պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերն ու բողոքները վկայում են նրանց կողմից այդ պարտականությունները կատարելու լուրջ խոչընդոտների մասին:
8.Անհրաժեշտ ենք համարում կրկին արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորմանկարևորությունը: Խոսքը վերաբերում է նաև«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքին: Հատուկ ընդգծվում է, որ կարծիք ունենալու և որոշումների կայացմանը մասնակցելու երեխայի իրավունքի երաշխավորումը Պաշտպանի ու նրա աշխատակազմի համար առաջնահերթ նշանակություն ունեն:
9.Դրա հետ միասին, երեխայի նշված իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Այս առումով, հենց նույն միջազգային փաստաթղթերն ամրագրում են նաև երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմանները, ինչպիսիք են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում և այլն: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածության ապահովմանը:
10.Համաձայն ՄԱԿ-ի միջազգային մարմինների իրավական չափանիշների՝ երեխաներն ունեն խաղաղ, այդ թվում՝ քաղաքական բնույթ կրող հավաքների գիտակցված մասնակցելու իրավունք: Սակայն երեխաները այդ հավաքներին կամ երթերին չպետք է մասնակից դարձվեն առանց ծնողների վերահսկողության:
11.Այս ամենը վկայում է այն մասին, որ ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը:
12.Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներինքաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակովնրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաև առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:
13.Վերահաստատում ենք, որ խիստ անթույլատրելի են այն շարունակական գործողությունները, որոնք միտված են ոչ իրավաչափ եղանակներով երեխաներին հավաքներին ու երթերիններգրավելուն:
Այս գործընթացների կազմակերպման կամ իրականացման հետ առնչություն ունեցող անձինք պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն կամ խումբ են ներկայացնում:
14. Այդ անձինք, ինչպես նաև դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության և բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվելբացառապես երեխայի լավագույն շահով, կոնկրետ դեպքում՝ երեխաների անվտանգության, ծնողների կամ կրթական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից