ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը պահանջում է ոչ միայն վարչապետի հրաժարականը, այլ նաեւ արտահերթ ընտրություններ 04/20/2018 23:03 | Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի բավականին զուսպ հայտարարությանը հաջորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը: Ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարժման այսօրվա հանրահավաքում շարժման ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեջբերեց մեկ հատված Մ.Զախարովայի հայտարարությունից, որում բառացիորեն ասվել է հետևյալը՝ մենք վստահ ենք, որ բարեկամ Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով իրավական դաշտում:
Ըստ Ն.Փաշինյանի, Սերժ Սարգսյանը կորցրել է նաև Ռուսաստանի աջակցությունը:
Այդ պայմաններում, ըստ Նիկոլ Փաշինյանի, ծիծաղելի է համարում, որ մահամերձ կամ մահացած իշխանությունը երկխոսության կոչ է անում: Իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ասաց նա:
«Սա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ: Պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: Եթե Սերժ Սարգսյանն օր առաջ բացի իր աչքերը ու օր առաջ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան ու Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Շարժման ղեկավարը հրապարակեց իշխանափոխությանը տանող քայլերը.
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն, վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրն, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Այդ ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել, որպեսզի ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին»,- ասաց Նիլոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ պետք է անցկացվեն հարյուր տոկոսանոց արդար արտահերթ ընտրություններ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ կասկած չառաջանա դրանց արդար լինելու առնչությամբ: Եվ այսուհետ, ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, ընտրություններում հաղթողը մեկ ուժ պետք է լինի՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը լայն թափով շարունակվելու են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Դրանք սկսվելու են ժամը 11.00-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ