ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Գյոզալյանը՝ ոստիկանության գործողությունների անօրինական բնույթի մասին 04/20/2018 14:06 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերին բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանությունը մեծապես առանց բավարար հիմքերի ոստիկանության բաժանմունքներ է բերման ենթարկում առավելապես անչափահասների։
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն անդրադառնալով խնդրին նշում է՝ անչափահասների մեծ մասը բերման է ենթարկվում իբր թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի հիմքով։ Սա մեղմ ասած անօրինական է։
Փաստաբանի ֆեյսբուքյան էջի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Մասնավորապես ոստիկանության աշխատակիցները երեխաներին ուժի գործադրմամբ նստեցնում են տարբեր տեսակի ավտոմեքենաներ և տանում են տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Ընդ որում մեծաթիվ դեպքերում երեխաներին ոչ թե վարչական վարույթի ընթացակարգով են քննության ենթարկում, այլ քրեական վարույթի կարգով։ Այսինքն, երեխային դիտում են որպես կասկածյալ «Հանրային ռադիոյի» շենք մուտք գործելու գործով հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի և 225.1-րդ հոդվածի շրջանակներում և հարցաքննում են կամ որպես կասկածյալ կամ որպես վկա։ Սա շատ մեղմ ասած Անօրինական գործողություններն են, որը հետևողականության դեպքում պայթելու է ՄԻԵԴ-ում։
Շատ չխորանալով խնդրի էության մեջ (ներկայումս մշակում եմ փաստաբանական մարտավարություն՝ վստահորդների գործերով) այդուհանդերձ պետք է ասեմ, որ նախ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուր անձի անձնական ազատության իրավունքը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում կարելի է անձին բերման ենթարկել։ Մասնավորապես, համաձայն այդ հոդվածի՝ «Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ»:
Ինչպես տեսնում ենք վկայակոչված հոդվածից խոսքը գնում է որոշակի այն դատավարության մասնակիցների մասին (կասկածյալ, մեղադրյալ, ամբաստանյալ, դատապարտյալ, վկա և տուժող) ովքեր առանց հարգելի պատճառի չեն ներկայանում քննությանը։ Ձերբակալման մասով իրավական նորմերի սահմանները ավելի նեղ են և կարգավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ գլխով։ Այս առումով այդ իրավակարգավորումները սահմանում են, որ ձերբակալել կարելի է միայն` անձին, որը հիմնավոր կերպով կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով. կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին: Ձերբակալումը կատարվում է` հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:
Անմիջականորեն ծագած կասկածանք եզրույթը բավականին մեկնաբանվել է ՄԻԵԴ վճիռներում։ Ամփոփելով վերը ողջ ասվածը պետք է նշեմ, որ վերջին օրերում Երևան քաղաքի փողոցներում տեղի ունեցող ոստիկանության գործողությունները մեծապես կրում են անօրինակ բնույթ և կարծում եմ հետագայում ՀՀ-ն կարող է թանկ վճարել ՄԻԵԴ-ում։
Նկատենք, որ նախորդ օրերին ոստիկանությունը բազմիցս հանդես էր եկել հայտարարությամբ եւ կոչ արել երեխաներին, անչափահասներին հեռու պահել անօրինական հավաքներից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից