ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք 04/19/2018 19:43 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ զորակոչի գործընթացում ներգրավված անձնակազմի համար հավաքը հնարավորություն է անմիջապես պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմից տեղեկանալու համատեղ անելիքների, այն սկզբունքների մասին, որոնք պետք է դրված լինեն զինկոմիսարիատների գործունեության հիմքում, բարձրացնեն իրականացվող աշխատանքների և հանրության հետ կապի արդյունավետությունը։
Քննարկվող երկու հիմնական ուղղություններից առաջինը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում իրականացվող բարեփոխումներն էին, ինչպես նաև արդեն կատարված և առաջիկա անելիքները։ Երկրորդ ուղղությունը վերաբերում էր զինկոմիսարիատների արդիականացման խնդիրներին։
Խոսելով «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ պետության պաշտպանությունը պետք է դառնա մեր կյանքի, գործելակերպի, էության անբաժան մաս, որի վրա պետք է հենվեն բոլոր քաղաքական որոշումներն ու դրանցից բխող հետագա ծրագրերը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի իրավական դաշտի ձևավորմանը և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրին։
«Ազգ-բանակի» մյուս հիմնասյունը, ըստ նախարար Սարգսյանի, արդեն կյանքի կոչվող «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Զինվորից սպա» ծրագրերն են, որոնցից վերջինը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ժամկետային ծառայության ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել զինվորական մասնագիտության հանդեպ և որոշել են զինծառայությունից հետո վերադառնալ բանակ և ծառայել որպես սպա։ Նրանց համար ռազմական համալսարանում կկազմակերպվեն դասընթացներ, կսահմանվի նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ, ուսանողները համալսարան կխաճախեն միայն դասաժամերին և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո տասը տարով սպայական ծառայության պայմանագիր կկնքեն։
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև «Դիտակետ» ծրագրին ու ռազմակրթության ոլորտի նորամուծություններին, որպես դրանց մեկնարկ ներկայացնելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այսօր վարժարանում աշխատում է լավագույն մանկավարժական կազմն ու սպայական նվիրված թիմ, առկա են փայլուն պայմաններ կեցության, ուսման և հանգստի համար։ Այս տարի վարժարան ընդունվելու ցանկություն արդեն իսկ հայտնել է 600 պատանի, և դա այն դեպքում, երբ ընդունելությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։
Ամփոփելով «Ազգ-բանակի» թեման՝ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինկոմիսարիատների աշխատանքներին և խոշորացման ծրագրին։ Ըստ Վիգեն Սարգսյանի՝ զինկոմիսարիատը բանակի հավաքագրման կենտրոնն է, բանակի ցուցափեղկն է հասարակության համար և որքան ավելանում են ծրագրերն ու ծառայության տեսակները, այնքան ավելի պատասխանատու աշխատանք ունի կատարելու զինկոմիսարիատը՝ հանրությանը բացատրելու համար, թե ինչ ալընտրանք ունեն մեր նորակոչիկները։
Խոսելով զինկոմիսարիատների խոշորացման մասին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատ խոշորացնելով ստանալ 7-ը։ Նոր զինկոմիսարիատները կունենան ժամանակակից ու հաճելի գրասենյակային պայմաններ, բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը։
Նախարարը կարևորել է զինկոմիսարիատների պարբերական աշխատանքները զորամասերի, արդեն զորացրված զինծառայողների, վետերանական կազմակերպությունների, մարզային ուժային կառույցների հետ։
Ամփոփելով իր խոսքը՝ պաշտպանության նախարարը զինկոմիսարիատների պատասխանատուներից պահանջել է խստագույնս հետևել օրենքի տառին՝ բացառելով ցանկացած տիպի ապօրինություն զորակոչի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև առօրյա գործունեության ընթացում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ