Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Մեր կարևորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը. վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը 04/17/2018   13:35  |  Քաղաքական

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված նիստում: 

Կից ելույթն ամբողջությամբ.

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Նախ և առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստա­նի Հանրապետության վարչա­պետի պաշտո­նում իմ թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ փաս­տարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում։

Հարգելի՛ պատգամավորներ,

Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան բուռն էր, երբ քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների նախա­գիծը: Այդ նախագիծը դարձավ Սահմանադ­րություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժե­րի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները:

Վերջին ամիսներին ու օրերին մենք վկան և ականատեսն ենք բարեփոխված սահմա­նադրու­թյան բովանդակությունն ու փիլիսո­փա­յությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի:

Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում:

Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառա­վարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է:

Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որևէ ձև չի կարող հավակնել կատարյալ լինելուն: Ես էլ նույն կարծիքին եմ։ Կառավարման ցանկացած ձև, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահ­մա­­նադրական չափորոշիչներին, ժողովրդա­վա­րու­թյան ամրապնդման տեսանկյունից կա­րող է լինել նպաստավոր: Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանության թևերի միջև հավա­սարակշռության խախտման, կառավարման անարդյունավետու­թյան, կոնֆլիկտայ­նու­թյան՝ դրանցից բխող բոլոր բացասական հետևանք­ներով:

Եթե անկախության առաջին տարիներին մեզ համար առավել կարևոր էին քաղաքական վարչակարգի ինստիտուցիոնալ կայացումն ու համախմբումը, այլ կերպ ասած՝ քաղաքական կայունությունն ու կառավարելիությունը, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք մեզանում, ըստ էության, բավարար չափով լուծված խնդիրներ են, և մենք անցում ենք կատարում դեպի դինամիկ զարգացման նպա­տա­կադրում:

 Անկախության առաջին տարիներին օբյեկ­տի­վորեն մեծ էր և գերակշռում էր այն մոտե­ցումը, որ երկրում կայունություն ու զարգա­ցում ունենալու համար պետք է ապավինել հանրապետության նախագահի իշխա­նության դերակա­տարությանը: Այդ տարիներին ավելի մեծ էր վախը հնարավոր քաոսային վիճակ­ներից, քան Հանրապետության նախա­գա­հին մեծ լիազո­րություններով օժտելու հետևանք­ներից: Նախագահական ուժեղ իշխանության անհրա­­­ժեշտությունը հիմնավորվում էր նրա­նով, որ դա հնարա­վորու­թյուն է տալիս կենտրոնացնելու գոյություն ունեցող տնտեսա­կան ու քաղաքական ռեսուրս­ները և արա­գորեն ընդունելու անհրաժեշտ որոշումները, արդյունավետորեն հաղթա­­հարելու հրա­տապ կամ կուտակված խնդիրները:

Մենք այսօր էլ պետք է արձանագրենք, որ անկախության առաջին տարիներին նախա­գահական կամ կիսանախագահական կառա­վար­ման ձևերն այլընտրանք չունեին։ Մինչդեռ այսօր արդեն ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակա­յություն շարունակում է մնալ հավասա­րակշռված, վերահսկելի ու պա­տաս­­խանատու իշխանություն ունե­նալու խնդիրը. իշխանու­թյուն, որի յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչ­յուր օղակի իրավունքների ու պատասխանատ­վության շրջանակները համահունչ են։ Իսկ դա, մեր պատկերացմամբ, լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձևի պայմաններում:

Փոփոխված սահմանադրության հիմքում դրված են առանցքային նշանա­կություն ունե­ցող հետևյալ դրույթները.

-Ազգային ժողովը՝ որպես օրենս­դիր իշ­խանություն, ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրակա­նացնում նրա նկատմամբ,

-գործադիր իշխանությունը միասնական է ու ղեկա­վարվում է կառա­վա­րության կող­մից,

-դատարանները անկախ են և հաշվետու են միայն օրեն­քի առջև,

-հանրապետության նախա­գահը պետության գլուխն է, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, ղեկավարվում է բացառապես համապետական և համազգային շահերով, մաս չի կազմում իշխանության երեք թևերից որևէ մեկին, հետևում է Սահմա­նադրու­թյան պահ­պան­մանը:

2015 թվականի փոփոխություններով Սահ­մա­նադրությունը առանցքային դերա­կա­տա­րու­թյուն է վերապահել Ազգային ժողովին՝ միաժա­մանակ անհրաժեշտ ինքնուրույնու­թյուն ընձեռելով կառավա­րությանը երկրի ներ­քին ու արտաքին քաղաքականության մշակ­ման ու իրականացման հարցերում: Սահմա­նա­դրությունը նախատեսում է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև համագոր­ծա­կցության կառուցակարգեր, որոնց նպա­տակն է խուսափել համակարգային  հակա­մար­­տություններից: Սահմա­նադրությունը հա­մար­ժեք լուծումներ է տվել կառավա­րության կայունությանը, խորհրդարանի վերահսկո­ղական լիազորություններին, պառլամենտա­կան փոքրամասնության դերին առնչվող հիմնախնդիրներին:

Սահմանադրությունը պետական մարմին­ների համա­կար­գում առանցքային դերակա­տա­րում է տալիս վարչապետին: Կառա­­վար­ման պառլամենտական ձև ունեցող պետու­թյուն­ներում վարչապետն իշխող կուսակցու­թյան ղեկավարն է:

Վարչապետը, ապագա կառավարման համա­կար­գում ունենալով առանցքային դերակատա­րություն, այնուամենայնիվ, որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ: Վար­չա­պետը, ի տարբերություն կառավարման կիսանախագահական ձևի Հանրա­­պետու­թյան նա­խագահի, ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է, մշտապես գտնվում է խորհրդա­րանական վերահսկողության ներքո: Սահմա­նադ­րու­թյամբ վար­չապետը կարող է փոփոխ­վել քաղաքական դրդապատ­ճառ­ներով:

Այս տեսանկյունից խիստ կարևոր են պառ­լամենտական փոքրամաս­նությանը վերապահ­ված դերակատարությունն ու լիազորություն­ները: Կառա­վարման այս ձևի պայմաններում քաղա­քական հիմնական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղա­քական մեծամասնության ու պառլամեն­տական փոքրամասնության միջև է։ Սահ­մա­նա­դրությունը պառլամենտական փոքրամաս­նու­թյանը վերապահել է իր դերին և կշռին համարժեք այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն պետք է տան հակակշռելու գործադիրին՝ վերջինիս թերու­թյունները, բացե­րը դարձնելով հանրային քննարկման առարկա:

Կառավարման խորհրդարանական ձևի պայ­ման­ներում կառավարությունը քաղաքա­կան պատասխանատվություն է կրում Ազգա­յին ժողովի առջև: Կառա­վարությունն իր գոր­ծունեությունն իրակա­նացնում է խորհրդա­րանական մեծա­մասնության աջակցության հի­ման վրա:

Այս համակարգը բացառում է հակասու­թյունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև, խորհրդարանի մեծա­մասնության աջակցությունը չվայելող վարչա­պետի գոյու­թյունը դառնում է հակահամա­կարգային՝ դրա հնարավորությունը հասցնելով զրոյի:

Կառավարման խորհրդարանական ձևի մե­խանիզմները մեծ ներուժ են պարունակում այս փիլիսոփայությունը պահ­պա­նելու և դրա տրա­մաբանությունից չշեղվելու համար: Ցանկացած նման շեղում հղի է անկայունությամբ ու անարդյունավետությամբ:

Չնայած կառավարման պառլամենտական ձև ունեցող պետություններում վարչա­պե­տի ունեցած ընդգծված դերին, այնուամենայնիվ, կառավարման պառլամենտական ձևը աչքի է ընկնում ապ­աանձնավորվածությամբ ու կոլե­գիալ կառավարման տարրերով: Անշուշտ, դժվար է ժխտել անհատների դերը կառավար­ման համակարգում: Այնուամենայնիվ, ընդ­գծենք, որ կուսակցական կառավարման տարրերն այս կառավարման համակարգում էականորեն մեծ են:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք ընտրում ենք պառլամենտական երկրի վարչապետին։ Առաջին անգամ ենք ընտրում, ուստի օբյեկտիվորեն շատ փորձա­ռություն չունենք, թե հատկապես ո՞ր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը, ի՞նչը պետք է հաշվի առնենք, ի՞նչն է առաջնայինը և ինչը՝ ոչ։ Բայց ընտրության տրամաբանությունն էլ հստակ է և բխում է Սահմանադրությունից, ինչպես նաև պառլա­մենտական կառավարման ձև ունեցող պետությունների  քաղաքական փորձից: Այս համակարգին, ինչպես արդեն ասացի, բնորոշ է իրավունքներին համարժեք պատասխանատ­վությունը, այդ թվում նաև՝ քաղաքական։ Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը,  և դա պատահական չէ։ Դա կոչված է նաև ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար: Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմ­ները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղա­քական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պա­հե­լու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազ­մական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փա­խուստ պատասխանատվությունից, այլ իշխա­նա­կան ուղղահայացի վտանգում, չհիմ­նա­վորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանք­ներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպ­քում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխա­վորված չենք։ Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փա­խուստն անձնական պատասխանատվությունից անըն­դու­նելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադ­րական բարեփոխումների հենց ամենա­սկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամեն­տական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտո­նին։ Իհարկե, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու։ Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից։ Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրա­պետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և  այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդա­րանի քաղաքական մեծամասնությունը կազ­մող Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյան նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավո­րու­թյուններ՝ ստանձնած քաղաքական պատաս­խա­նատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում։

Կրկնվեմ.

- «Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է հակասությունը կառավա­րության և պառլամենտական մեծամասնու­թյան միջև»։

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը։

- «Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է պառլամենտական մեծա­մասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը»։

Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Այս իրականությունն է, որ ինձ ստիպում է լինել քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի, մեր դեպքում՝ քաղաքական կոալիցիայի համախմբման կենտրոնում։ Մեր երկրի զարգացման ընթացքի այս փուլի մարտահրավերների համակողմանի գիտակ­ցումն է, որ պարտադրում է լինել հանրության քվեն ստանալու համար ներկայացրած քաղա­քական ծրագրի իրականացման առաջին գծում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի։ Ակնհայտ է, որ իշխա­նության եկած քաղաքական ուժն իր ձևավորած կառավարության միջոցով իրականաց­նելու է այն ծրագիրը, որով հասարակության քվեն է ստացել։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, կառավարման խորհրդարանական մոդելով ձևավորված առաջին կառավարությունը Հա­յաս­տանում իրականացնելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական դաշ­նակցության ծրագրերը։ Անշուշտ, այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները հաշվի առնելով, կլինեն շտկումներ և ճշգրտումներ։ Այդ ամենի մասին ավելի հանգամանալից խոսելու ու խորհրդարանին ներկայացնելու առիթ դեռ լինելու է։

Ասեմ միայն, որ անվտանգությունը շարու­նակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիա­կա­նացումը՝ ամենօրյա աշխատանքի առարկա։

Մեր կարևորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը, որի ուղղությամբ շարունակելու ենք կառուցել ու ամրապնդել մեր ծրագրերը։  Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ։ Այո՛, այսօր մենք հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան։ Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել։

Իրականացվող քաղաքականության բոլոր ուղղությունները դիտարկվելու են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից։ Դինամիկ զարգացում ապահո­վելուն զուգահեռ՝ լրջորեն կարևորելու ենք նպատակադրած ժողովրդագրական ցուցանիշ­ների հասանելիության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխա­տանքը:

Այս և մյուս հարցերի մասին մեր մանրամասնեցված պատկերացումները Ազգային ժողովում կհնչեն կառավա­րու­թյան ծրագրի ներկայացման ժամանակ։ Իսկ ծրագրի արդիականացման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են համատեղ կոալիցիոն աշխատանքային խմբում։

Շնորհակալ եմ ուշադրության համար։ Եվ եթե կան հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:22 17/04/2018  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխություն սկսելու մասին
13:10 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՑուցարարները շրջափակեցին ՀՀ գլխավոր դատախազության ու Վճռաբեկ դատարանի շենքերի մուտքը
12:58 17/04/2018  |  ՔաղաքականՄենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելու մասին
12:46 17/04/2018  |  ՔաղաքականԱԺ փոխնախագահ Մելքումյանը Հայաստանում հասարակական կոնսենսուսի կարիք է տեսնում
12:29 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱստված չանի՝ որեւէ լուրջ միջադեպ լինի.Աղվան Վարդանյան
12:14 17/04/2018  |  ՔաղաքականԱԺ հատուկ նիստին գրանցվել է 91 պատգամավոր
12:11 17/04/2018  |  ՔաղաքականՆաիրա Զոհրաբյանը դեմ է քվեարկելու
11:54 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացնում ոստիկանության բաժիններ  
11:48 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ պատգամավորները խորհրդարանում են
11:39 17/04/2018  |  ԼՐԱՀՈՍՇարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի

Արխիվ

[]