ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ցանկությունն է ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով. Սերժ Սարգսյան 04/17/2018 14:53 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովում ապրիլի 17-ին մեկնարկած նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարց ուղղեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Բեքարյանը, մասնավորապես, նշեց, որ այն լավատեսություն չի ներշնչում:
«Բոլորի համար հստակ է, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով եւ կեցվածքով»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ Սերժ Սարգսյանին հարցնելով, թե այս պարագայում ինչպես է նա պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան եւ ինչ նոր քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի ղեկավարությանն ավելի կառուցողական բանակցությունների հուն վերադարձնելու համար:
Վարչապետի թեկնածուն նշեց, որ բանակցային գործընթացը, իսկապես, լավատեսություն չի ներշնչում, իսկ ավելի հստակորեն, նրա խոսքով, այս գործընթացն ուղղակի կանգնած է, քանի որ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի:
«Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի բանակցային գործընթացում աշխուժություն տիրի, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումերն ու բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո, պարզվում է, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ հիմքում ունենալով Արցախի Հանրապետության նախագահի, ղեկավարության պնդումները՝ եւս մեկ անգամ հայտարարում է.
«Մենք պատրաստ ենք, եւ մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, եւ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային գործընթացը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի Հանրապետության կողմից: Այդպես լինել չի կարող»,-նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին, Սերժ Սարգսյանն ասաց, որ ապագան ցույց կտա՝ ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի այդ կարեւորագույն խնդիրներից մեկը ստանա արդյունավետ լուծում:
Կարեն Բեքարյանը հարցրեց՝ արդյոք կարելի է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար այս դիրքորոշումը լիարժեք ընկալելի է եւ ընկալված, Սերժ Սարգսյանն ասաց.
«Կարծում եմ՝ նրանք լիարժեք ընկալում են, եւ ոչ միայն համանախագահող պաշտոնատար անձինք, ովքեր անմիջապես իրականացնում են իրենց միջնորդական առաքելությունը բանակցությունների ընթացքում, այլեւ համանախագահող երկրների ղեկավարությունը, ինչի մասին վկայում են նրանց բազմաթիվ հայտարարությունները: Բոլորի համար ամեն ինչ պարզ է»,-եզրափակեց նա:
Ապրիլի 17-ին՝ ժամը 12-ին, մեկնարկեց Ազգային ժողովի նիստը, որի շրջանակում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից