ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորագույն տեխնոլոգիաներն սահմանափակում են երեխաների խոսելու ցանկությունը. մասնագետ 04/15/2018 13:03 | Առողջություն
Խոսքը երեխայի զարգացման գործընթացի ամենակարևոր գործոններից մեկն է, որի խանգարումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Doctors.am-ի հետ հարցազրույցում լոգոպեդ Անուշ Բաբայանը ներկայացնում է լոգոպեդական խնդիրներն ու խորհրդատվության նպատակները և խոսում առաջիկա անելիքների մասին:
-Ո՞ր խնդրի առկայության դեպքում պետք է դիմել լոգոպեդին:
-Ցանկացած խոսակցական խնդրի դեպքում լոգոպեդին դիմելու անհրաժեշտությունը ցանկալի է:
Խոսքի խանգարումները բազմաթիվ են`խոսքի լիարժեք բացակայությունից մինչև որևէ հնչյունի սխալ արտասանություն կամ փոխարինում:
Երբ մենք ունենք որևէ հնչյունի Ռ-ի , Դ-ի, Գ-ի խանգարումներ, այդ դեպքերում լոգոպեդն է զբաղվում: Կամ կարող ենք ունենալ խոսքի լիարժեք բացկայություն, խոսքի թերզարգացում ինչը այսօր շատ տարածված է հատկապես նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում, քանի որ նրանք մի քիչ սահմանափակում են երեխայի խոսելու ցանկությունը, հետ են գցում նորմայից և առաջացնում են խոսքի հապաղում:
-Որո՞նք են լոգոպեդական խորհրդատվության հիմնական նպատակները:
-Նախ պետք է հասկանալ երեխան ունի լոգոպեդի միջամտության կարիք, թե ծնողը կարող է հեշտությամբ հաղթահարել այդ խնդիրը: Լինում են դեպքեր, երբ զուտ վիրտուալ վիճակը կարող է խոսքի զարգացմանը խանգարել: Այդ դեպքում անջատում ենք վիրտուալը, երեխայի հետ սկսում ենք շփվել, խաղալ, խոսել և արդյունքում ունենում ենք խոսք: Այդ դեպքում երեխայի խոսքը բնականոն զարգանում է: Բայց եթե մենք ունենք ավելի բարդ խնդիրներ, այսինքն`խնդիրներ, որոնք բերում են խոսքի զարգացման խանգարմանը անկախ տեխնոլոգիական հնարավորություններից, այդ դեպքում ցանակալի է դիմել լոգոպեդին: Ինչքան վաղ սկսենք աշխատել երեխայի հետ, այդքան հաղթահարելու հնարավորությունը ավելի մեծ կլինի:
-Ե՞րբ պետք է անհանգստանալ և դիմել լոգոպեդին:
-Լոգպեդին դիմում են դեռևս մեկուկես տարեկանից, երբ խոսքը նոր է ձևավորվում և խոսքի ձևավորման ընթացքում նկատվում է որևէ խնդիր: Մեկուկես տարեկանում երեխան որոշակի բառապաշար, բառեր պետք է ունենա, եթե չհաշվենք կապակցված փոքրիկ արտահայտությունները` <<ջու, տո>> արտասանական ձևով: Եթե չկա համապատասխան խոսքային ինիցիատիվան, եթե չի արձագանքում ու չի ընկալում իրեն ուղղված խոսքը, իր անվանը տեր չէ, այդ դեպքում ցանկալի է դիմել մասնագետին: Լոգոպեդին դիմում են նաև ձայնային խանգարումների դեպքում:
Երբ երեխան իր տարիքային նորմատիվներին չի համապատասխանում, դա ահազանգ է, որ հնարավոր է երեխան ունի խնդիր: Շատ հավանական է նաև խոսքի հապաղումը: Դա կարող են լոգոպեդի օգնությամբ հեշտությամբ պարզել : Եթե նկատելի է ընկալման խնդիր, եթե չի համապատասխանում խոսքային զարգացումը տվյալ տարիքային շեմին, ապա լոգոպեդի խորհդրատվության կարիք ցանկալի է:
-Ո՞ր տարիքային խմբերն են խոցելի:
-Խոցելի են հատկապես 2-3 տարեկանը, երբ կապակցված խոսքը նոր է ձևավորվում, այդ շրջանում կարող են հանդիպել տարաբնույթ խոսքային խնդիրներ՝ թլվատությունից մինչև խոսքի տեմպի, ռիթմի սահունության խնդիրներ, անխոսություն և այլն, 6-7 տարեկանը, երբ բանավոր խոսքին միանում է նաև գրավոր խոսքի յուրացումը, ինչը ավելի բարդ և բազմաշղթա գործընթաց է, քանի որ բացի արտասանական օրգաններից այստեղ միանում են նաև մոտորիկան, կորդինացիան, վերլուծահամադրական գործընթացները, ուշադրոոթյունը, հիշողությունը: Այս բազմաշղթա գործընթացում շղթաներից որևէ մեկի գործումեության հապաղումը կամ դժվարեցումը բերում է գրավոր խոսքին տիրապետելու գործընթացի դժվարեցման: Այս դեպքում ևս կարող է օգնել լոգոպեդը։
Խոցելի են նաև նորածնային շրջանում գտնվող երեխաները, երբ առկա են օրգանական ախտահարումներ՝ քիմքի ճեղքվածքներ, մանկական ուղեղային կաթված:
Նաև մեծահասակների մոտ կրկին օրգանական ախտահարումներով պայմանավորված կարող է լինել լոգոպեդական միջամտության կարիք, խոսքը վերաբերում է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին (ինսուլտ), ինչը կարող է բերել խոսքի կորուստի։ Ինչևէ, ցանկացած տարիքում լոգոպեդի խորհրդատվությունը ցանկալի է:
-Ինչքա՞ն պետք է տևի թերապիայի կուրսը, մինչև ցանկալի արդյունքին հասնելը:
-Թերապիան ըստ էության անհատական է և կախված է խոսքային խանգարման տեսակից և խոսքի ախտահարման վիճակից:
-Ի՞նչ արդյունքների կարելի է սպասել:
-Արդյունքը նույնպես կախված է խոսքային խանգրման ծանրության աստիճանից և լոգոպեդական աջակցությունից օգտվելու տևողությունից ու պարբերականությունից: Այսինքն` եթե նպատակաուղված, երկարատև աշխատանք ենք իրականացնում, խոսքս գնում է այն խոսքային խանգարումների մասին, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում և ավելի տեսանելի արդյունք ենք ունենում: Եթե լոգոպեդական ճիշտ աշխատանք է տարվում, այդ դեպքում արդյունքը ակնհայտ է` ունենում ենք հաղորդակցման խնդրի բացակայություն: Սակայն կարող են լինել շատ ծանր դեպքեր, որ նույնիսկ լոգոպեդական միջամտությունը ի զորու չէ շտկելու: Կարող են լինել դեպքեր, երբ ունենալով օջախային մեծ ախտահարում՝ ունենանք շատ լավ դինամիկա և հակառակը:
-Հայաստանում պատրաստվում եք լոգոպեդների ասոցիացիա հիմնել: Ինչպե՞ս առաջացավ միտքը:Կպատմե՞ք գաղափարի մասին:
-Միտքը ծնվել է դեռևս մի քանի տարի առաջ: Մտորում էի, ուզում էի հասկանալ` ինչպե՞ս սկսել, ո՞ւմ հետ սկսել, ի՞նչ ձևաչափով սկսել: Եվ, վերջապես, այս տարի հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ, ով հանդիսանում է ՀՀ Գլխավոր լոգոպեդը, որոշեցինք ի կատար ածել լոգոպեդների կողմից այդքան սպասված կառույցի հիմնադրումը:
Փորձում ենք միասին ստեղծել մի կառույց, որը կհամախմբի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լոգոպեդներին, որովհետև լոգոպեդական խնդիրը այն խնդիրն է, որ կապված է կոնկրետ լեզվի կրող հիվանդների աջակցության հետ: Այսինքն, եթե հիվանդն ունի խոսքի կորուստ, որը հայոց լեզվի լեզվակիրն է, իրեն որևէ տեղ, ամենալավ հնրավորություններով հարուստ վերականգնողական կենտրոններում, եթե չկա հայալեզու մասնագետ, խոսքի վերականգնման հարցում ոչ ոք չի կարողանա օգնել:Ուստի դա սփյուռքի մեր հայ մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատել նաև մայրենի լեզվով և օգնել հայալեզու մեր ազգակցին վերականգնել կորցրած խոսքը: Կառույցը միտված է համախմբել՝ հետապնդելով հենց այդ նպատակը, որպեսզի խնդիր ունեցող անձը աշխարհի ցանկացած երկրում կարողանա դիմել ասոցիացիային և ստանա համապատասխան ուղղորդում, թե իր երկրում ով կարող է իրեն օգնել::
-Ի՞նչ ընթացքում են աշխատանքները:
-Իրավաբանական ձևակերպում շուտով կստանանք, ունենք հստակ կանոնադրություն, սահմանված նպատակներ, խնդիրներ:
-Քա՞նի լոգոպեդ է միավորվում, ինչպե՞ս կարող են դառնալ անդամ:
-Որևէ սահմանափակում չկա: Միայն լոգոպեդները չէ, որ կարող են միավորվել սաոցիացիային: Մեր առաջին խնդիրներից մեկը բազմամասնագիտական կազմի ստեղծումն է, որովհետև լոգոպեդը միայնակ ոչինչ չի կարող անել:Լոգոպեդին օգնում է հոգեբանը, բժիշկը, ֆիոզիոթերապևտը և այլն: Պետք է թիմ լինի: Ուստի լոգոպեդական ասոցիացիայի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուրը, ով ունի լոգոպեդի կամ ոլորտին հարակից որևէ մասնագիտություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ