ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը կալանավորել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս ղեկավարին 04/14/2018 13:36 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո-ի տեղեկություններով», Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս»-ի մասնաճյուղի ներկայիս ղեկավար Արտակ Մանուչարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արտակ Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագով):
Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, սակայն առաջին ատյանի դատարանը բավարարել էր միայն Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը, իսկ Ա.Մանուչարյանի մասով՝ ոչ։
Ըստ տեղեկությունների՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։
Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Նախնական տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միայն «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառածածկ տարածքներում երեք տարիների ընթացքում հատվել է ավելի քան 7000 հատ ծառ, որով պետությանը պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 1 մլրդ 222 մլն. դրամ։
Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Արտակ Մանուչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2017թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի պահաբաժինների անտառածածկ տարածքներում, նախնական տվյալներով, հատվել է 2055 հատ տարբեր տեսակի և տրամաչափի ծառեր: Պետությանը պատճառված վնասի չափը կազմում է՝ 416.901.250 ՀՀ դրամ:
Իսկ նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ ծառահատումներ ավելի շատ են կատարվել:
2016թ. դեկտեմբերի 23-ից մինչ 2017թ. օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի պահաբաժինների անտառածածկ տարածքներում հատվել են 5.247 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, ինչի հետանքով պետությանը պատճառվել է 805.384.250 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նշված քրեական գործի շրջանակներում մարտի 26-ի դրությամբ՝ ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի, ևս մեկի՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետ Վ.Վասիլյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ