ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մերժիր Սերժին նախաձեռնություն»-ը հայտարարությամբ է հանդես եկել 04/14/2018 12:41 | Քաղաքական
2018թ. ապրիլի 11-ին, Հայաստանի hանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) իր գործադիր մարմնի նիստում ամփոփել է Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահական կառավարման արդյունքները: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Մերժիր Սերժին նախաձեռնություն»-ը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Նիստին նաև քննարկվել է ՀՀԿ կողմից առաջադրվող վարչապետի թեկնածության հարցը: ՀՀԿ խոսնակ Շարմազանովի խոսքերով, քննարկումն անցել է միասնության, համերաշխության մթնոլորտում և բոլորն առանց բացառության ընդունել են Ս.Սարգսյանի թեկնածության վերաբերյալ առաջարկությունը: ՀՀԿ գործադիր նիստը Սերժ Սարգսյանից բացի այլ անուն չի քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չենեղել և որևէ մեկի մտքով չի էլ անցել:
ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չունի «ավելի պատասխանատու», «ավելի պատրաստված», «ավելի փորձառու», «ավելի իմաստուն», «մարտահրավերներին ավելի ճիշտ դիմակայելու և պետությունն ուգործադիր մարմինն առաջնորդելու ավելի պատրաստ» թեկնածու, քան Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ հասարակությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորելու մանդատը մինչև 2022 թվականը տվել է ՀՀԿ-ին, ուստի վերջինս առաջնորդվելով իր «միակ պատվիրատուի»՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատվերով առաջադրելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
1. Ս.Սարգսյանն իր կառավարման 10 տարիների համար հաշվետու և պատասխանատու պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև, այլ ոչ թե ընդամենը քննարկի արդյունքներն իր կուսակիցների հետ։
2. ՀՀԿ-ն ընտրություններում ստացել է առավել ձայներ ոչ արդար մրցակցության պայմաններում և համատարած ընտրակաշառքի միջոցով՝ օգտագործելով վարչական ռեսուրսները, ինչի խոսուն ապացույցն են ՀՀԿ օգտին ձայներ ապահովելու նպատակով ՍԱՍ խանութների ցանցում աշխատողների վրա գործադրվող ճնշումների և դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ակտիվ ներգրավման վերաբերյալ բացահայտումները:
3. 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը ղեկավարել է ոչ թե Ս.Սարգսյանը, այլ կուսակցության ուրիշ գործիչներ: Վերջինիս անունը նույնիսկ չի օգտագործվել ՀՀԿ նախընտրական քարոզչության նյութերում, թերևս հաշվի առնելով Ս.Սարգսյանի ցածր վարկանիշը: Ուստիև, ՀՀԿ օգտին քվեարկող և որևէ քաղաքացի իր ձայնը չի տվել Ս.Սարգսյանին:
4. ՀՀԿ-ն և նրա խոսնակը Ս.Սարգսյանին համարում են․
-«պատասխանատու»՝ այն դեպքում, երբ նա ակնհայտ ստախոս է և չի իրականացնում նույնիսկ հրապարակային կերպով տված իր խոստումները: Ս.Սարգսյանն հրաժարվում է ՀՀվարչապետ չառաջադրվելու իր իսկ տված խոստումից: Հիշեցնում ենք նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման, Երևան Ստեփանակերտ թռիչքուղու բացման, նոր ատոմակայանի կառուցման, աղետի գոտու վերականգնման մասին նրա սին խոստումները.
-«պատրաստված»՝ այն դեպքում, երբ նա առանց գրված տեքստի չի կարողանում ձևակերպել իր խոսքը և հայտնվում է զավեշտալի ու անհարմար վիճակներում: Զորօրինակ՝ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցը կամ քաղաքացիների հետ ոչ պաշտոնական շփումները․
-«փորձառու»՝ այն դեպքում, երբ նրա ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը Հայաստանի արտաքին պարտքը 1.9 մլրդ դոլարից հասցրել է 6.8 մլրդ դոլարի.
-«իմաստուն»՝ այն դեպքում, երբ Ֆրիդոմ Հաուսի «Անցումային փուլում գտնվող պետությունների 2018թ.» զեկույցի համաձայն Հայաստանը մոտեցել է լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի և Միջին Ասիայի բռնապետությունների խմբին.
-«մարտահրավերներին ճիշտ դիմակայելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան պատերազմում 800 հա տարածքի կորուստը սկզբում փորձել է թաքցնել, այնուհետ այնանվանել է անպետք ու ամայի տարածք․
-«պետությունն առաջնորդելու պատրաստ»՝ այն դեպքում, երբ մի գիշերվա մեջ ՌԴ նախագահ Պուտինի ճնշման տակ նա կտրուկ շրջել է Հայաստանի զարգացման կուրսը և երկիրը հայտնվել է Եվրասիական տնտեսական միության կազմում:
Այսքանից հետո ՀՀԿ-ն Ս.Սարգսյանին հրամցնում է որպես միակ և անփոխարինելի վարչապետ՝ ցույց տալով կուսակցության սնանկությունը, ինչպես նաև իր անպատասխանատվությունը պետության և քաղաքացիների առաջ:
Ս.Սարգսյանը իշխանության է եկել 2008թ. մարտի 1-2-ի սպանդի միջոցով, և իր իշխանությունը վերահաստատել է 2013թ. կեղծված նախագահական ընտրությունների միջոցով: 2015թ.-ին նա կեղծված հանրաքվեի միջոցով փոխել է սահմանադրությունը և կառավարման համակարգը և այժմ պատրաստվում է իշխանության վերադառնալ վարչապետի կարգավիճակով՝ փաստացի պահպանելով նախկին նախագահի հիմնական լիազորությունները:
#ՄերժիրՍերժին նախաձեռնությունը հայտարարում է, որ իր վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Այս ճանապարհին ներկայիս հիմնական խոչընդոտը ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանն է, որի վերարտադրության պարագայում շարունակվելու է երկրի կողոպուտը, ժողովրդի հարստահարումը, պետության թուլացումը և արտագաղթը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից