ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության մոդան է բոլորին կալանավայրեր լցնել, որոշ դատավորներ կոտրում են կարծրատիպերը. Ռուբեն Բալոյան 04/13/2018 17:03 | Դատական ռեպորտաժներ
Երկու մարդու՝ տարեց կնոջ ու նրա երեքամյա թոռան, մահվան ելքով ՃՏՊ-ի գործով այսօր հարցաքննվեցին վկաները:
Վկա Գ.Չարխչյանը հայտնեց, որ մեքենայով ընթացել է փողոցով, երբ ձայն՝ դմփոց է լսել, իջել է ավտոմեքենայից ու մոտեցել պատահարի վայրին: Ըստ վկայի, չորս հետիոտներ՝ տարեց կինը, երիտասարդ աղջիկն ու երկու երեխաները գազոնով էին անցնում, այսինքն՝ փողոցն անցնելու համար ոչ թույլատրելի մասով: ԲՄՎ մակնիշի մեքենա էր կայանված, սակայն որտեղ վկան չհիշեց: Վկան չհիշեց նաև տարեց կինը որտեղ էր ընկած: Տեսել է, թե ինչպես երիտասարդ կինը պառկեցրել էր երեխային գազոնի վրա ու գոռում էր, իսկ տարեց կինը պառկած էր:
ԲՄՎ-ի վարորդը, այսինքն՝ ամբաստանյալը, վատ էր զգում իրեն, շրջապատած մարդիկ ասում էին հանգստացի՛ր, ջուր բերե՛ք:
Վկան հայտնեց նաև, որ կոնկրետ վրաերթի պահը չի տեսել: Դեպքից 10-20 րոպե հետո ժամանել էր շտապօգնությունը:
Մեղադրողի միջնորդության հիման վրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկան նախաքննության ժամանակ ասել էր, որ հետին տեսանելիության հայելիով տեսել է, որ վրաերթի են ենթարկվել տարեց կինն ու երեխան, վերջինս գտնվում էր կանաչապատ գոտում ու նրան օգնություն էին ցույց տալիս: Ըստ վկայի, երեխայի վրա ջուր են լցրել՝ փորձելով նրան ուշքի բերել, ապա տաքսիով տեղափոխել են հիվանդանոց, իսկ տարեց կնոջը, ինչպես նաև ԲՄՎ-ի վարորդին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայով:
Իսկ վկա Մուշեղ Զաքարյանը ընթացել է դիմացի մայթով, արգելակման ձայն ու դմփոց է լսել, իջել է ավտոմեքենայից, անցել փողոցը ու զանգահարել շտապօգնություն: Երկու մարդ վրաերթի էր ենթարկվել, շատ ծանր վիճակում էր նաև ԲՄՎ-ի վարորդը:
Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, որ տեսել է ճանապարհին ընկած մի տարեց կնոջ, իսկ կանաչապատ գոտում երեխա էր պառկած՝ անգիտակից վիճակում:
Վարորդը շփոթված ու վախեցած վիճակում էր: Դեպքից օրեր անց վկան իմացել է, որ վրաերթի ենթարկվածները մահացել են:
Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ տեսել է մեքենայի կապոտի վրայից ընկնող տարեց կնոջը: Այս կապակցությամբ պաշտպանական կողմի ուղղած հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ ուղղակի չի կարողացել դեպքը ճիշտ շարադրել: Ըստ վկայի, ինքն ընկնելու պահն է տեսել, երբ գետնին է ընկել:
Ամբաստանյալ Լևոն Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարանին փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը կամ գրավով նրան ազատ արձակելը թույլատրելի ճանաչել:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումն ընտրվել է դեպքից 14 օր անց, մինչ այդ նրա կողմից պատշաճ վարքագիծ է դրսևորվել, այսինքն՝ որևէ հիմք չկա, որ ազատության մեջ հայտնվելով՝ նա կարող է թաքնվել կամ կատարել քրեական օրենսգրքով արգելված արարք: Ռ.Բալոյանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը տառապում է ծանր հիվանդությամբ:
Դատախազության մոդան է բոլորին կալանավայրեր լցնել, ասաց պաշտպանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով, որ որոշ դատավորներ կոտրում են այդ կարծրատիպերը:
Պաշտպանը հայտնեց, որ մեկ անձի մասով վնասի հատուցման հարցը լուծված է, իսկ մյուս մասով մեծ գումար են պահանջում, և իր պաշտպանյալը չի կարողանում այն վճարել: Ռ.Բալոյանը նաև հայտարարեց, որ ամբաստանյալի հարազատները ի վիճակի չեն կալանավայրում նրան պահել:
Պաշտպանը միջնորդեց որպես գրավի չափ սահմանել մեկ մլն դրամը:
Միջնորդության քննարկումը կշարունակվի արդեն հաջորդ դատական նիստում:
Ըստ մեղադրանքի, Լևոն Խաչատրյանը 14.06.2017թ ժամը 11:20-ի սահմաններում իր անձնական օգտագործման ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ Բաբաջանյան 140 շ մոտ վրաերթի է ենթարկել Ծ. Գրիգորյանին և մանկահասակ Ս. Գևորգյանին, նրանց պառճառել է մահ:
Լևոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը