ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մերի Մարգարյանն անբուժելի հիվանդ չի եղել, և միայն բժիշկների անգործության և ոչ բարեխիղճ վերաբերմունքն է հանգեցրել ծննդկանի և նրա դստեր մահվան. Մարինե Թովմասյան 04/11/2018 13:01 | Դատական ռեպորտաժներ
Ամբաստանյալի աթոռին հայտնված «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը հավատարիմ չեն մնացել բժշկի երդմանը և անտարբերության են մատնել ընդամենն իրենցից մասնագիտական օգնություն խնդրած ծննդկանին:
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով ճառով հանդես գալով` նշել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մարինե Թովմասյանը:
Ըստ փաստաբանի՝ նրանք պարտավոր էին շատ արագ արձագանքել ծննդկանի հիվանդագին վիճակին, պարտավոր էին ցուցաբերել հնարավոր, ընդհուպ մինչև ծայրահեղ բժշկական միջամտությունները, սակայն բժիշկների անգործությունը, ոչ պատշաճ ու ոչ բարեխիղճ վերաբերմունքը հանգեցրել է Մերի Մարգարյանի և նրա դստեր՝ Մարիա Հարությունյանի կյանքի կանգին: Մերի Մարգարյանն անբուժելի հիվանդ չի եղել, իսկ տվյալ իրավիճակում վերջինիս հիվանդագին վիճակն ևս անբուժելի չի եղել, որի պարագայում գուցեև հասկանալի կլիներ նման վարքագիծը:
Այսպիսով, գործի փաստական հանգամանքներին անդրադառնալով` փաստաբանը նշում է, որ Մերի Մարգարյանը հաշվառված է եղել «Շենգավիթ» ԲԿ-ում հղիությունը վարող բժիշկ է ընտրվել Շուշանիկ Բախշյանը:
2015 թ. հուլիսի 23-ին հղի Մերի Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, որը դրսևորվել է մարմնի բարձր ջերմությամբ և հղին այդ մասին անմիջապես տեղեկացվել է բժիշկ Շուշանիկ Բախշյանին, ով էլ հղիին չհոսպիտալացնելով և հետազոտության չենթարկելով, հեռախոսակապի միջոցով դեղորայքային նշանակումներ է կատարել՝ անտարբերություն դրսևորելով հղիի օրգանիզմում նշանակված դեղորայքային ազդեցության նկատմամբ:
Նշված փաստն հիմնավորվել է Մերի Մարգարյանի հարազատների՝ գործով հարցաքննված և դատակոչված վկաների, Շուշանիկ Բախշյանի, Հայկ Հարությունյանի դատաքննական ցուցմունքներով, քրեական գործում առկա և դատաքննության ընթացքում հետազոտված հեռախոսազանգերի վերծանումներով, հեռախոսային հաղորդագրություններով:
2015 թվականի հուլիսի 24-ին Մերի Մարգարյանի մոր՝ Թերեզա Ստեփանյանի պահանջով Շուշանիկ Բախշյանը հիվանդանոցում ընդունել է ջերմող հղիին:
Շուշանիկ Բախշյանը մակերեսային հետազոտությունից հետո Մերի Մարգարյանին և հարազատներին հավաստիացնելով, որ որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել, ճանապարհել է տուն: Տնային պայմաններում հղին շարունակել է ջերմել և ունեցել վատ ինքնազգացողություն:
2015 թվականի հուլիսի 25-ին գանգատներով՝ մարմնի թուլություն, մարմնի բարձր ջերմություն, հղին դարձյալ դիմել է «Շենգավիթ» ԲԿ՝ իրեն անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն ոչ Շուշանիկ Բախշյանի և ոչ էլ նշված օրը հերթապահ բժիշկ Անի Բաբելյանի կողմից բժշկական օգնություն չի ցուցաբերվել:
Նշված օրը հիվանդանոցում, դարձյալ հավաստիացնելով, որ հղիի և պտղի կյանքին վտանգ չի սպառնում, ինչպես նաև հոսպիտալացման անհրաժեշտություն չտեսնելով հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանն առանց հիվանդին տեսնելու ճանապարհել է տուն:
Ըստ տուժող կողմի՝ հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանի կողմից բարձր ջերմությամբ հոսպիտալացման մասին որոշում չկայացնելը հանգեցրել է անդառնալի կորստի:
Անդրադառնալով Բաբելյանի ցուցմունքներին Մարինե Թովմասյանը նշել է, որ դատաքննության ընթացքում հարցաքննված ամբաստանյալ Բաբելյանի ցուցմունքները իրենք արժանահավատ չեն համարում, մասնավորապես, այն որ Բաբելյանը հետազոտել է Մերի Մարգարյանին:
Նշված օրը Մերի Մարգարյանի հարազատներն Անի Բաբելյանին չեն տեսել, ավելին, նրանց այն պահանջին, թե ցանկություն ունեն հանդիպել հերթապահ բժշկին, բուժքույր Նինա Զոհրաբյանը պատասխանել է, որ հերթապահ բժիշկը վիրահատության է, նայել է հետազոտության արդյունքները, փոխանցել, որ ամեն ինչ նորմալ է, միաժամանակ Նինա Զոհրաբյանը Մերի Մարգարյանի հարազատներին է փոխանցել հետազոտման արդյունքները, որը սովորաբար պետք է կցվեր հիվանդության պատմագրին: Բացի դա, համաձայն «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի Անի Բաբելյանը 2015 թվականի հուլիսի 25-ին, ժամը 20:10 մինչև 21:30-ը մասնակցել է վիրահատության, մինչդեռ հոսպիտալացման մերժման մատյանի մեջ գրառումը կատարվել է ժամը 19:40-ին: Իսկ Մերի Մարգարյանն ու իր հարազատները «Շենգավիթ» ԲԿ-ից դուրս են եկել մինչև ժամը 18:15-ը:
Շուշանիկ Բախշյանի կողմից բարձրացրած այն հարցին, որ ինքը ցանկացել է հետազոտությունների արդյունքով նախ հերքել հեպատիտի առկայությունը, ապա ըստ փորձագետ-մասնագետի հիմնավորման՝ Մերի Մարգարյանի մոտ առհասարակ հեպատիտի նախանշաններ առկա չեն եղել, բոլոր կլինիկական դրսևորումները խոսել են բազմաօրգանային անբավարարության մասին, որը պարտավոր էին ախտորոշել և բուժման տակտիկա մշակել:
Տուժող կողմն արժանահավատ չի համարում գործով դատակոչված վկաներ, Շենգավիթ ԲԿ-ի անձնակազմի դատաքննական ցուցմունքները, ցուցմունքներ, որոնք նախաքննության ընթացքից փաստերի խեղաթյուրմամբ շարունակվել են ընդհուպ մինչև դատաքննություն:
Փորձագետ Ռազմիկ Աբրահամյանն իր դատաքննական ցուցմունքով պնդեց, որ Մերի Մարգարյանի մոտ առաջացած ախտաբանական վիճակի լավագույն հանգուցալուծումը՝ կեսարյան հատման եղանակով ծննդալուծում իրականացնել էր, որի արդյունքում փրկությունը մեծ կլիներ՝ ինչպես Մերի Մարգարյանի, այնպես էլ նրա պտղի: Ավելին, Մերի Մարգարյանը ենթակա է եղել հոսպիտալացման դեռևս 2015 թվականի հուլիսի 23-ից, երբ գանգատվել է բարձր ջերմությունից՝ մինչ 39,4 աստիճանի:
Փաստաբանը նաև նշել է, որ փորձագետ Գագիկ Հարությունյանի դատաքննական ցուցմունքներով հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանը ենթակա է եղել հոսպիտալացման 2015 թվականի հուլիսի 23-ից, երբ գանգատվել է մարմնի բարձր ջերմությունից, ընդհանուր թուլությունից, իսկ 2015 թվականի հուլիսի 25-ին մանկաբարձ գինեկոլոգ Անի Բաբելյանի կողմից հղիին չհոսպիտալացնելն եղել է չհիմնավորված, քանի որ այն գանգատները, որոնք ներկայացրել է 2015 թվականի հուլիսի 26-ին և որի պարագայում ժամը 16:30-ին հոսպիտալացվել է, նույն գանգատները ներկայացվել է նաև 2015 թվականի հուլիսի 23-ին, 24-ին և 25-ին, սակայն անհասկանալիորեն չի հոսպիտալացվել: Տվյալ իրավիճակում, քանի որ գեստոզը, սկզբնական փուլում ընթացել է ոչ այնքան արտահայտված, ուստի նպատակահարմար էր հղիին պահել դինամիկ հսկողության տակ՝ զուգահեռաբար արտապլանային հետազոտություններ կատարել և կրկնել որոշակի ժամանակ անց, ինչը ցավոք տվյալ պարագայում չի իրականացվել:
Միևնույն ժամանակ ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ դատակոչված վկաներ Էրեբունու ԲԿ-ի բուժանձնակազմի ցուցմունքներով հիմնավորվել է, որ «Շենգավիթ» ԲԿ-ից Մերի Մարգարյանը տեղափոխվել է իրենց կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում, առանց համապատասխան հետազոտությունների արդյունքների, վիճակին ոչ համապատասխան գնահատմամբ և առանց լիարժեք ախտորոշման: Իրենք կարևորություն են տվել հիվանդի կյանքի հնարավորինս արագ փրկությանն և ոչ փաստաթղթերի ձևակերպմանը:
Նշենք նաև, որ Ըստ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի կողմից Էրեբունի ԲԿ-ին տրված էպիկրիզի՝ հղին ընդունվել է 26.07.15թ, ժամը 16:30-ին՝ գանգատվելով բարձր ջերմությունից, ընդհանուր թուլությունից: Տվյալ ջերմությունը նկատվել է 23.07.15թ.-ից՝ 37,5 0C և բարձրացել մինչև 39.10C, առաջին երկու օրվա ընթացքում օգտագործել է հեղուկներ, վիտամին C, պարացետամոլ: 26.07.15թ. ստացիոնարում կատարվել են անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտություններ, որոնք գտնվել են նորմայի սահմաններում: Մեզում հայտնաբերվել է 0,33 սպիտակուց, լեյկոցիտներ-15-17, խտությունը-1018: 26.07.15թ. ժամը 04:00-ին հիվանդի մոտ նկատվել է միանգամյա փսխում: Հետագա ուսումնասիրությունների հիման վրա ախտորոշվել է սուբարախնուիդալ արյունազեղում, խորհուրդ է տրվել ՄՌՏ հետազոտություն և բուժում բազմապրոֆիլ հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն այդ պայմաններում հղին չի հոսպիտալացվել:
Բժշկի կողմից ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մերի Մարգարյանը ծննդալուծումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ճառն անավարտ է մնացել և կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը