Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի վերաբերյալ գործով վկաները բերման կենթարկվեն 04/11/2018   18:24  |  Դատական ռեպորտաժներ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի վերաբերյալ դատարանում քննվում է առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել է ծանր հետևանքներ, մեղադրանքով գործը:

Ըստ մեղադրանքի, Արա Կիրակոսյանը՝ հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն Բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնուն` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և հիշատակված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է «Էրմանո» ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ որոշումը: Դրա արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:

2013թ. փետրվարի դրությամբ «Հայբիզնեսբանկի» ծրագրային վարկավորման վարչության պետ, գործով վկա Հրաչյա Պետրոսյանը հայտնեց, որ մասնակցել վարկային կոմիտեի նիստին, սակայն ի՞նչ է որոշվել, չի հիշում, որքան հիշում է, «Էրմանո» ՍՊԸ-ին վարկի տրամադրումը հաստատելուն կողմ է քվեարկել, սակայն հաստատ չի կարող ասել: Որևէ մեկը բանկի ղեկավարությունից իրեն չի խնդրել կողմ քվեարկել: Ըստ վկայի, ինքը չի հիշում նաև, թե որքան գումարի վարկ է տրամադրվել:

Վկան հայտնեց, որ Բանկի վարչության նախագահի ու վարկառու կազմակերպության սեփականատիրոջ միջև բարեկամական կապի մասին իմացել է գործի քննության ընթացքում:

Էական հակասությունների պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում նա, մասնավորապես, նշել է Բանկի վարչության նախագահի՝ վարկառու կազմակերպության սեփականատիրոջ հետ բարեկամական կապի մասին: Վկան նախաքննության ժամանակ՝ ի պատասխան քննիչի հարցին, հայտնել է, որ բանկի վարչության նախագահն իր վերադասն է, և ինքը լիազորություն չի ունեցել, որպեսզի բարեկամական կապի առկայության հետ կապված արգելի վարչության նախագահին մասնակցել քվեարկությանը: Վկան հայտնել է նաև, որ Արա Կիրակոսյանը չի առաջարկել իրեն կողմ քվեարկել:

Դատարանում պաշտպանական կողմի ու վկայի միջև քննարկում ծավալվեց բարեկամ-ազգակից հասկացությունների միջև տարբերությունների ու վկայի սուբյեկտիվ ընկալումների շուրջ: Ի պատասխան՝ հնչեց ընդհանրական պատասխան՝ ում ճանաչում ես, բարեկամ է, ի պատասխան դատարանի ճշտող հարցի՝ վկան պատասխանեց՝ կան հարևաններ, որ բարեկամից էլ մոտ են: Ուրեմն, ոչ բոլոր ճանաչածներն են բարեկամ, եզրահանգեց դատարանը:

2013թ. փետրվարի դրությամբ Բանկի վարչության նախագահի տեղակալ, վկա Խաչատուր Տոնոյանը հայտնեց, որ հաճախորդը նախկինում ունեցել է վարկ, հետագայում չի մարել վարկը, սեփականատերը որոշել է, որ առկա է իրավապահների ուշադրությանն արժանի արարք:
Ըստ վկայի, բանկի վարչության նախագահի ու վարկառուի միջև փեսա-աներ հարաբերությունների մասին իմացել է սկզբնական վարկը տալուց հետո: Խնդրե՞լ են, որ վարկի տրամադրումը հասատատելուն կողմ քվեարկեք հարցին վկան պատասխանեց՝ ընդհանրապես նման բան չի եղել:

Վկան նաև նշեց, որ կարևոր է ճանաչել ո՞վ է վարկառուն, ի՞նչ հեղինակություն ունի:

Արա Կիրակոսյանի դիրքորոշումն ազդե՞լ է վկայի դիրքորոշման վրա՝ պաշտպանական կողմի հարցին, վկան բացասական պատասխան տվեց:

Ա.Կիրակոսյանի պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու դեմ՝ ընդգծելով, որ վկան ասում է՝ չի հիշում, այսինքն՝ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև հակասություններ չկան:

Դատարանը, սակայն, գտավ, որ արդար դատաքննության սկզբունքից ելնելով՝ նախաքննական ցուցմունքը պետք է հրապարակվի:

Քրեական դատավարության շրջանակներում արդար դատաքննության սկզբունքը միայն ու միայն վերաբերվում է պաշտպանական կողմին, սակայն դատարանը՝ պաշտպանական կողմին հակառակ գործողություններ է անում, դատարանի որոշման դեմ առարկեց Հայկ Ալումյանը:

Նախաքննության ժամանակ վկան հայտնել է, որ հետագայում իմացել է, որ վարկառուն Արա Կիրակոսյանի բարեկամը կամ ծանոթն է: Վկան հայտնել է նաև, որ իր լիազորությունների մեջ չի մտել բանկի վարչության նախագահին արգելել մասնակցելու քվեարկությանը:

Այսօր դատարանում հարցաքննվեց նաև վկա Առաքել Գաբրիելյանը, ով 2013թ. փետրվարի դրությամբ զբաղեցրել է բանկի ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, նա Արա Կիրակոսյանի մորաքրոջ որդին է: Նա հայտարարեց, որ վարկի տրամադրման մանրամասներ չի հիշում: Մասնակցե՞լ եք վարկային կոմիտեի նիստին՝ չեմ հիշում, ասաց վկան: Իմացել եք, որ Ձեր ազգականի ամուսնու հարցն է քննարկվում՝ չեմ հիշում մանրամասները: Վկան չհիշեց նաև, թե հիշյալ նիստին ով էր նախագահում: Պաշտպանական կողմի հարցին, թե ամբաստանյալն որևէ կերպ իր կարծիքը հայտնե՞լ է վարկի տրամադրման մասին, վկան պատասխանեց՝ ոչ:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննության ցուցմունքը՝ անգամ չնշելով դատաքննության ցուցմունքների հետ հակասությունների մասին: Դատարանը՝ համաձայնվելով պաշտպան Ալումյանի հետ, որ չնշվեց ցուցմունքները հրապարակելու որևէ հիմք, սակայն արդար դատաքննության սկզբունքից ու արդարադատության շահից ելնելով բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստին բերման կենթարկվեն մի շարք վկաներ, այդ թվում՝ Արմեն Հովհաննիսյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:39 04/12/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման գործով ամբաստանյալի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ կյանքի համար վտանգ ներկայացնող. պաշտպան
14:56 07/10/2017  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման աղմկահարույց գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
13:26 19/05/2017  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացման վերաբերյալ գործով վերջին խոսքի փուլում փոխվեց ամբաստանյալի պաշտպանը
19:04 02/05/2017  |  Դատական ռեպորտաժներՈրևէ առնչություն չունեմ և ոչնչի հետ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախկին նախագահը հերքում է
19:57 15/03/2016  |  Քրեական խրոնիկոնՓողերի լվացման գործով սկսվեց գրավոր ապացույցների հետազոտումը
16:43 18/12/2014  |  Քրեական խրոնիկոնԴատախազին բացարկելու միջնորդությունը մերժվեց. բացարկների մարտավարությունը կշարունակվի
08:52 27/11/2014  |  Մամուլ«Հայբիզնեսբանկ»-ի նախկին նախագահի ուտարածքային զարգացման և ՏՏ դեպարտամենտի տնօրենի գործը դատարանում է. «Ժողովուրդ»

Արխիվ

[]