Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհրապարակի սահմանված ժամկետի խախտմամբ հայտարարագրեր ներկայացրած անձանց ցանկը 04/10/2018   11:18  |  Հարցազրույց

Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարևոր խնդիրներից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անցած տարիների աշխատանքի, առաջիկա քայլերի, հանձնաժողովում քննվող գործերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ: 

Տիկին Սահակյան, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուրույն տեղն ու դերը` խնդրում եմ ներկայացրեք հանձնաժողովի առջև դրված խնդիրները, գործունեությունը հատկապես սահմանադրական բարեփոխումներից և կառավարման նոր համակարգի անցնելու համատեքստում: 

-Նախ նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ունի տարբեր ուղղություններ, որոնցից առանցքային են կանխարգելումը և պատժելը: Եթե զուգահեռ անցկացնենք, օրինակ, հիվանդությունների հետ, ապա գոյություն ունի հիվանդության կանխարգելում և բուժում: Ինչպես հիվանդությունների, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում դերակատարումներն առանձնացված են, իսկ տրամադրված միջոցները՝ տարբերակված: 

Կոռուպցիայի դեմ պայքարում Հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ դեր` միտված կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Հանձնաժողովը, սակայն, կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելու և պատժելու լիազորություն չունի, որը տրված է այլ մարմինների: Որպես կանխարգելող մարմին Հանձնաժողովի հիմնական խնդիրը պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրման և հանրային էթիկայի համակարգերի զարգացումն է:

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` Հանձնաժողովի խնդիրն է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը: Ուստի, Հանձնաժողովի կողմից կարևորվում է մինչև նոր մարմնի ձևավորումը օրենսդրական դրույթների կատարելագործումը, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինումը, ֆինանսական հայտարարագրերի բազմաշերտ վերլուծությունների համար տեղեկատվական բազաների կապակցումը, որոնք Հանձնաժողովն արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է:
Եվ իհարկե, Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական նոր դրույթների կենսագործումը, այդ թվում` հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգումը, հայտարարագրերին առնչվող խախտումների համար  գործընթացների իրականացումը: 

Որքանո՞վ եք արդյունավետ համարում հանձնաժողովի աշխատանքն անցած տարիների ընթացքում և ի՞նչ քայլեր են նախատեսվում առաջիկայում աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ: 

-Ցանկացած մարմնի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ գնահատական սուբյեկտիվ կհնչի, եթե այն հիմնված չէ օբյեկտիվ չափորոշիչների վրա: Ես` որպես կառույցի ղեկավար, զերծ կմնամ որևէ դրական ինքնագնահատական հնչեցնելուց, բայց կառաջադրեմ այն չափորոշիչները, որոնց հիման վրա միջազգային պրակտիկայում գնահատվում է համանման կառույցների աշխատանքը: Առաջին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մոնիթորինգ իրականացնող միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի գնահատականները: Այս առումով, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունքներն արդեն իսկ գնահատվել են այնպիսի հեղինակավոր և մասնագիտացված կառույցների կողմից, ինչպիսիք են ԳՐԵԿՈ (GRECO), ՏՀԶԿ (OECD), ԵՄ և Համաշխարհային բանկը: Միջազգային զեկույցներում արձանագրված է, որ կոռուպցիայի կանխարգելման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու, բարենպաստ իրավական նախադրյալներ ձևավորելու հարցում Հայաստանն արձանագրել է նշանակալի առաջընթաց:  

Երկրորդ, ներդրված ինստիտուտները և ենթակառուցվածքները, դրանց վրա ծախսված ժամանակը, տրամադրված մարդկային և ֆինանսական ռեսուրսները:Նշեմ, որ մինչև 2017 թվականի կեսերը Հանձնաժողովը գործել է 5 անդամի կազմով՝ առանց աշխատակազմի, ինքնուրույն բյուջեի՝ սահմանափակ լիազորություններով: Այդուհանդերձ, Հանձնաժողովի ջանքերով պաշտոնատար անձանց ֆինանսական հայտարարագրերի համակարգն Հայաստանում առաջին անգամ փաստացի ներդրվեց, ապահովվեց տվյալների հանրայնացումը: Հայտարարագրումը իրավական առումով Հայաստանում ներդրվել է դեռևս 1992 թվականին: 2001 թվականին ընդունվել է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որով օրենքի վերահսկողությունը տրվել էր լուրջ գործիքակազմով և ռեսուրսներով զինված հարկային մարմիններին: Տասնամյակից ավել այս ոլորտում գործնական արդյունք հնարավոր չի եղել ապահովել, անգամ հայտարարագրերի հավաքման և հրապարակայնացման մասով: Նույն կերպ ձախողման է դատապարտվել ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը: 

Մինչդեռ, Հանձնաժողովի ջանքերով ներդրված է ժամանակակից պահանջներով համակարգ, որը լուծում է ոչ միայն հայտարարագրերի հավաքման, հրապարակայնացման, այլև վերլուծական խնդիրներ՝ գերազանցելով հայտարարագրման երկարատև և կայացած համակարգ ունեցող երկրներին: Հայաստանի հայտարարագրման համակարգը միջազգային զեկույցներում ներկայացվում է որպես հաջողված և մրցունակ:
Ծախսված ռեսուրսների և ժամկետի առումով Հանձնաժողովի փորձը ևս աննախադեպ է և ուսանելի է այլ երկրների համար: Այսպես լավագույններից մեկը համարվող ռումինական փորձի դեպքում Ռումինիայի ազգային ինթեգրիթի գործակալությունը (ստեղծվել է 2007 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգն՝ իր վերլուծական գործիքակազմով, միայն 2014 թվականին՝ գործունեությունից շուրջ 7 տարի անց: Ընդ որում, գործակալությունն ունի շուրջ 200 աշխատակից, իսկ միայն 2014 թվականին հատկացված պետական բյուջեն կազմել է 4,5 միլիոն եվրո (չի ներառում ուղղակի ֆինանսավորումները միջազգային կառույցների կողմից, որոնք գերազանցում են մի քանի տասնյակ միլիոնը): Նույն կերպ, ԱՄՆ Կառավարության էթիկայի գրասենյակը (ստեղծվել է 1978 թվականին) ներդրեց էլեկտրոնային հայտարարագրման համակարգը միայն 2012 թվականին՝ առանց վերլուծական գործիքակազմի: Հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման նպատակով առցանց  էլեկտրոնային հասանելիություն է ապահովված  տեղեկատվական բազաներին:

Շահերի բախման օրենսդրական թերի կարգավորումների և պրո-ակտիվ դերի բացակայության պայմաններում, Հանձնաժողովը նախաձեռնել և իրականացրել է խորքային ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կյանքի է կոչվել կանխարգելման ոլորտում հիմնավոր օրենսդրական քաղաքականության մշակումը, այդ թվում՝ շահերի հայտարարագրման ներմուծումը: Մի շարք ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացվել են առաջարկություններ Կառավարությանը հանրային ծառայության և այլ օրենսդրական ակտերում  միասնական և հարմոնացված քաղաքականություն ապահովելու համար:

Հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությամբ սկսել է վարքագծի կանոնագրքերի մշակման գործընթացը, ներդրել է կոռուպցիայի կանխարգելման հարցերով ուսումնական և վերապատրաստման ծրագրեր: Միաժամանակ պետք է փաստել, որ առավելապես վերջին մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նախաձեռնությամբ և ակտիվ ներգրավվածությամբ տեղի են ունեցել առկա խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ (օրինակ` ամբողջական լիազորություններով և ամուր կարգավիճակով կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորում, ապօրինի հարստացման քրեականացում, բարեվարքության համակարգի ինստիտուցիոնալացում, հայտարարատուների շրջանակի ընդլայնում, հայտարարագրերի վերլուծության և արժանահավատության լիազորության սահմանում, հայտարարագրմանն առնչվող խախտումների համար սանկցիաների սահմանում, շահերի բախման կարգավորումների վերանայում, այդ թվում՝ փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում, շահերի բախման և այլ սահմանափակումների խախտումների դեպքերում իրավական հետևանքների հստակեցում, շահերի հայտարարագրման համակարգի ներդնում, հայտարարագրերի բովանդակության միասնականացում և այլն):

Պետք է նաև նշեմ, որ մեզ դեռ չի հաջողվել հանրության շրջանում ձևավորել ճշգրիտ պատկերացումներ Հանձնաժողովի դերի ու խնդիրների վերաբերյալ` պայմանավորված իրազեկման լայնածավալ միջոցառումների բացակայությամբ: Մյուս կողմից, մտահոգիչ է մնում կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հասարակական ընկալումների փոփոխման խնդիրը կենսական է և այն պահանջելու է քայլեր ինչպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այնպես էլ իրավապահ մարմինների, հանրային կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնող կառույցների, վերահսկող, աուդիտ իրականացնող մարմինների կողմից, նաև` արդյունավետ համագործակցություն միմյանց միջև:

Վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հստակեցվել են բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Որքանո՞վ եք կարևորում այս փոփոխությունները, նպաստում ե՞ն դրանք հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: 

Անշուշտ, նպաստում են: Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հայտարարագրերի վերլուծության մեթոդներն օրենսդրական ամրագրում չէին ստացել և հստակ չէր, թե հայտարարագրերի վերլուծությունն ինչ է ենթադրում: Բացի այդ, պարզ չէր, թե որոնք են հայտարարագրմանն առնչվող խախտումները, առկա չէին այդ առնչությամբ իրավական հետևանքներ նախատեսող օրինադրույթներ: 

Իրավիճակը սկզբունքորեն փոխվել է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո: Ընդ որում, լուծում է տրված ոչ միայն վերը թվարկված հարցերին: Օրենքով Հանձնաժողովին տրվել է համապատասխան մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական բազաներին հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է հայտարարագրված տվյալների ստուգման համար: Արդյունքում Հանձնաժողովն ակտիվորեն իրացնում է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու՝ օրենքով իրենց վերապահված գործառույթը և արդեն իսկ առկա են որոշակի ամփոփ ցուցանիշներ: 

-Տիկին Սահակյան, վերջերս խորհրդարանն ընդունեց օրենսդրական նախաձեռնություն, որով ընդլայնվում է բարձրաստիճան պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: 2017թ. օրենքով քրեականացվել է նաև ապօրինի հարստացումը: Արդյունավետ լուծում համարում ե՞ք այս գործիքները կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առումով:

-Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոչ միայն ընդլայնվել է  հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, այլև հայտարարագրման իմաստով ներդրվել է նոր հասկացություն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք՝ անձի ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր ոք: Այդ առումով, հայտարարատուների շրջանակը վերանայելիս հաշվի են առնվել նաև համապատասխան ոլորտների ռիսկայնությունը: Սակայն հայտարարատուների շրջանակի ընդլայնումը կլիներ ինքնանպատակ, եթե չհստակեցվեին հայտարարագրերի վերլուծությանն առնչվող կարգավորումները, չսահմանվեին խախտումների համար վարչաիրավական և քրեաիրավական ներգործության միջոցներ: Այդ առումով, կարևորվում է նաև հայտարարատուների ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման գործընթացը, որում դերակատարում է ունենալու առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը եզրահանգի, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ, համագործակցելու է ՀՀ գլխավոր դատախազության հետ: Բոլոր դեպքերում Հանձնաժողովը հակակոռուպցիոն պայքարի ոլորտում ունենալու է ավելի լայն գործիքակազմ, քան գործող էթիկայի հանձնաժողովը:   

Խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ սանկցիաներ են նախատեսված այն դեպքերի համար, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ նրան փոխկապակցված անձինք սահմանված ժամկետներում չեն ներկայացնում հայտարարագիրը: 

-Նախ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան՝ հայտարարատու պաշտոն ատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը Հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում: Վերջինիս կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում: Վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը արդեն քրեորեն պատժելի է` պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա: 

Տիկին Սահակյան, խնդրում եմ ներկայացնել հանձնաժողովում այս պահին քննվող գործեր, որոնք կարող են հետաքրքիր լինել հանրության լայն շերտերի համար:

-Նախ չէի ցանկանա կոնկրետ գործերով անուններ տալ, քանի որ ստիպված կլինեմ դա անել ընտրողաբար: Միաժամանակ, կներկայացնեմ քննարկվող գործերի բնույթը:  Այս պահին Հանձնաժողովի կողմից քննվող գործերի շարքում են 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում արտացոլված տվյալների ստուգման արդյունքներով վերհանված շուրջ 170 անհամապատասխանությունների դեպքեր: 

Ներկայումս ընթացքի մեջ են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերում արժեթղթերի (այլ ներդրումների) մասով արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման արդյունքներով վերհանված անհամապատասխանությունների դեպքերի հետ կապված ընթացակարգերը: Այդ առումով, 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերում վերհանված անհամապատասխանությունների առնչությամբ առաջիկայում կնախաձեռնվեն վարութային ընթացակարգեր:

Առաջիկայում կհրապարակայնացվի այն անձանց ցանկը, ովքեր 2017 թվականի հուլիսի 1-ից հետո գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր են ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հանձնաժողովի որոշումներով վարչական տույժեր են կիրառվել ավելի քան յոթ տասնյակ անձանց նկատմամբ:  Հանձնաժողովը նաև ուսումնասիրում է իր իրավասության ներքո գտնվող այլ հարցերին առնչվող դիմումներն ու հրապարակումները և համապատասխան հիմքերի առկայության պարագայում ընթացք տալիս դրանց՝ արդյունքների մասին տեղեկացնելով շահագրգիռ անձանց:

 

Հարցազրույցը Շանթ Խլղաթյանի 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 24/03/2018  |  ՄամուլԱնգործության մատնված էթիկայի հանձնաժողովի անդամներն ահռելի աշխատավարձեր են ստանում. «Ժողովուրդ»
16:57 12/03/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
16:34 05/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ
14:12 15/05/2015  |  ԼՐԱՀՈՍՀամագործակցության հուշագրի ստորագրում՝ ՀՀ ԱՆ-ի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև
18:32 20/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը դադարեցրել է Շուշյանի լիազորություններն Էթիկայի հանձնաժողովում
11:07 06/06/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները.Էթիկայի հանձնաժողով
09:47 16/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` հայտարարագրերի ու նոր պաշտոնյաների մասին
17:23 24/02/2014  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնյաների հայտարարագրերի համար մշակվել է էլեկտրոնային նոր համակարգ՝ համեմատելու հնարավորությամբ
17:09 30/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովն ունեցավ նոր անդամ, բայց ոչ նախագահ
13:02 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կունենա նոր նախագահ

Արխիվ

[]