ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանը հայ-ռուսական հարաբերություններում ուշագրավ է համարում ամուր և հուսալի պատմական հիշողությունը 04/10/2018 12:12 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները տարբերվում են դաշնակցային ու ռազմավարական բնույթով` իրենց մեջ կրելով դինամիկ քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով, արգասաբեր համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական և մարդասիրական բնագավառներում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ բազմակողմ հարթակներում, որոնք, ըստ նախագահի, էականորեն հարստացնում են հայ-ռուսական գործընկերության ամբողջ ներկապնակը:
«Վերջին տարիներին մեր երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ մեր եղբայրությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել, նոր որակ ու տեմպ են ստացել: Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմության ընթացքում երկրի ղեկավարների առաջին պետական այցերը կայացել են հատկապես վերջին տասնամյակում»,-ասել է նա:
Արմեն Սարգսյանը այդ հարաբերություններում ուշագրավ է համարել ամուր և հուսալի պատմական հիշողությունը, երբ ժողովուրդներն ուս ուսի տված հաղթահարել են իրենց բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները:
«Այդ ավանդույթները պետք է պահպանենք, հարստացնենք և մշտապես ավելացնենք: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդության միջև կապերի ընդլայնմանը: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որն արդեն երկու տարի գոյություն ունի, էականորեն հեշտացրել է այդ շփումը»,-նշել է Նախագահը:
Ընդհանուր պատմություն ունենալու համատեքստում Արմեն Սարգսյանը խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին, որի կերտման գործում ահռելի ավանդ է ունեցել հայ ժողովուրդը: Նա հիշեցրել է, որ Հայրենականի ժամանակ կռվել է 600 հազար հայ, որի կեսը` 300 հազարը, չի վերադարձել մարտի դաշտից:
«Հատկապես ուզում եմ ասել երկու նշանավոր հայի անուն, ովքեր անխուսափելիորեն կապված են այդ հաղթանակի հետ` Սովետական Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու ականավոր հետախույզ, Սովետական միության հերոս Գևորգ Վարդանյանը: Մարշալ Բաղրամյանին ինձ բախտ է վիճակվել հանդիպել ուսանողական տարիներիս, երբ հայտնի հրամանատարը այցելել էր Երևանի պետական համալսարան: Գևորգ Վարդանյանի ու նրա կնոջ և ռազմական օգնական տիկին Գոհարի հետ ընկերություն են արել իմ ծնողները հեռավոր 1940-ականներին, երբ ապրել են Իրանում: Մեծապես գնահատում եմ իմ անմոռանալի հանդիպումների հիշողություններն այդ բացառիկ մարդկանց հետ Մոսկվայում և Երևանում: Հիմա, երբ Գևորգ Վարդանյանը չկա, փորձում եմ հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ Մոսկվայում լինելիս անպայման այցելում եմ նրան»,-ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանը կարևորել է երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում Հայրենական մեծ պատերազմի նվիրյալների դերը:
«Ես ու իմ սերունդը շատ բան ենք սովորել նրանցից, և մեր պարտավորությունն է դա փոխանցել երիտասարդությանը»,-եզրափակել է նա:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից