ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն ընդգծեց իր կանխակալ վերաբերմունքն ի վնաս տուժող կողմի 04/08/2018 17:53 | Դատական ռեպորտաժներ
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Մարինա Պողոսյանի գործով նախօրեին կայացած դատական նիստն անցել է բավական լարված մթնոլորտում:
Քրեական գործը դատական վիճաբանությունների փուլում է գտնվում և, ասել է թե, կողմերը հանդես են գալիս ճառերով:
Դատարանում ճառով հանդես գալու նպատակով Հայաստան է վերադարձել գործով տուժողի՝ Արփի Մերասի որդի Սարո Մերասը:
Նշենք, որ տուժող Արփի Մերասը գործով դատաքննության ընթացքում հանկարծամահ է եղել և նրա որդին, վերադառնալով Հայաստան, դատարանին խնդրել է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել, իսկ փաստաբան Հրանտ Անանյանին՝ որպես իր ներկայացուցիչ:
Փաստաբան Հրան Անանյանը Փաստինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դատարանն անհիմն համարելով պաշտպանության կողմը առարկությունները բավարարել է նշված պահանջը, սակայն դրանից հետո Մարինա Պողոսյանը դատական քննության բնականոն ընթացքը խաթարելու նպատակով, սկսել է խանգարել դատարան նիստի կարգուկանոնը, չենթարկվել նախագահողի օրինական պահանջներին եւ անհիմն պահանջել, որ քրեական գործի քննությունը հետաձգվի անորոշ ժամկետով կամ դատարանը թույլ չտա, որ գործին մասնակցի իրավահաջորդի ներկայացուցչի կարգավիճակ ստացած փաստաբան Հրանտ Անանյանը: Դատարանի կողմից նկատողություն հայտարարվելուց հետո անգամ իրավիճակը չի կարգավորվել:
Ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու փոխարեն նախագահող դատավորը նրան կարգի հրավիրելու համար դիմել է Մարինա Պողոսյանի պաշտպաններին, ինչից հետ որոշել է դատական նիստը հետաձգել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը առարկել է գործի քննության հետաձգմանը և հայտնել, որ մեղադրողի ճառից հետո ճառով հանդես գալու իրավունքը ըստ հաջորդականության պատկանում է տուժող կողմին, ուստի՝ իրավահաջորդ Սարո Մերասը Հայաստան է ժամանել մի քանի օրով նաև հենց այդ նպատակով, բացի այդ ինքը նույնպես պատրաստել է ճառ, որը ցանկանում է ներկայացնել դատարանին: Սակայն նախահագող դատավոր Մնացական Մարտիրոսյանն հակադարձելով Հ.Անանյանին նշել է, որ իբր նա որպես իրավահաջորդ իրավունք չունի ո՛չ հանդես գալ ճառով և ո՛չ էլ հետագայում ռեպլիկով, քանի որ ճառով հանդես գալու հերթը պաշտպանության կողմինն է, իսկ ռեպլիկով հանդես նույնպես չի կարող, քանի որ ճառ չի ասել և իբր տուժող կողմը ընդամենը կարող է ներկա գտնվել և հետևել վարույթին:
Փաստաբան Հրանտ Անանյանը առարկել է դատավորի գործողությունների դեմ՝ պնդելով, որ չի կարող տուժող կողմի իրավունքը սահմանափակվել նման պատճառաբանությամբ և պահանջել է պարզաբանում, սակայն դատարանը հրաժարվել է այն տրամադրել՝ նշելով, որ դատարանն իր որոշումն արդեն իսկ կայացրել է և հետաձգեց դատական նիստը մինչև ապրիլի 16-ը:
Փաստաբան Հրանտ Անանյանը պնդում է, որ նախագահող դատավորի գործողությունները աննախադեպ և ծայրահեղ ապօրինի են։ Վերջինս անհիմն զրկել է տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցչին իրենց իրավունքից դրանով ընդգծելով իր կանխակալ վերաբերմունքը ի վնաս տուժող կողմի: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ նախագահողը այդ կերպ ընդգծել իր կաշկանդվածությունը Մ.Պողոսյանից և նրա ամպագոռգոռ աղմուկից:
Անանյանը նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ, ինչպես նաեւ հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:
Նույն օրենսգրքի 354-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:
Նշված իրավական նորմերի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ տուժողի իրավահաջորդը (բնականաբար ներկայացուցիչը) նույնպես իրավունք ունի ճառով հանդես գալու, քանի որ մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները, ուստի՝ դատարանի հակառակի վերաբերյալ պնդումը՝ ատավարական կոպտագույն խախտում էր, արդար դատաքննության իրավունքի անքակտելի մաս կազմող՝ լսելի լինելու իրավունքի կոպտագույն խախտում:
Փաստաբանը միաժամանակ նշում է, որ Մ.Պողոսյանի արդարացումները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, մասնավորապես իբր տարիներ առաջ գնել է այդ բնակարանը, ուղղակի չի ձևակերպել գործարքը, իբր 20մլն. ՀՀ դրամ գումար է վճարել տուժողին, սակայն ուղղակի ստացական չի վերցրել, իր և տուժողի մասնակցությամբ գաղտնալսումներում իբր հենց այնպես է սփոփում և անհիմն արդարանում բնակարանը առանց տուժողի փաստացի թույլտվության վաճառելու և գումարը սեփական կարիքներին օգտագործելու համար, իբր հենց այնպես էլ խոստանում է բնակարանը հետ գնել և ձևակերպել տուժողի անունով, զարմանալիորեն չի հիշեցնում տուժողին, որ դա իր բնակարանն է, որն ինքն գնել է: Մ.Պողոսյանը վկայակոչել է նաև, որ սույն քրեական գործը հարուցվել և քրեական հետապնդումը գործող իշխանության կողմից իրականացվում է իր՝ որպես իրավապաշտպանի լռեցնելու նպատակով: Սույն քրեական գործի քննության ընթացքում պարբերաբար անհիմն և անտեղի շահարկել է գոյություն չունեցող կեղծիքների և քաղաքական հետապնդումների մասին՝ փորձելով դատարանի, դատավարության մասնակիցներին և հասարակության ուշադրությունը շեղել հետևյալ իրական խնդիրներից. Ի՞նչ ողջամտությամբ փաստացի չի համաձայնեցրել, իսկ դրանից հետո էլ տուժողից գաղտնի է պահել բնակարանի և մյուս գույքերի վաճառքի գործարքը: Ի՞նչ իրավական հիմքով և իրավաչափ ողջամտությամբ գործարքով ստացած ուրիշի գույքը՝ շուրջ 57մլն. ՀՀ դրամ գումարը, դարձրել իրենը՝ ուղղելով սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը: Այս պայմաններում ի՞նչ ողջամտությամբ է փորձում նախատել այն մարդկանց, ովքեր փորձում են պարզաբանում ստանալ իրենից, թե ինչու է ծախսել ուրիշի գումարները: Քրեական գործի քննության ընթացքում Մ.Պողոսյանը իր կամքը հարկադրելու համար անօրինական ազդեցություն է ունեցել դատավարության մասնակիցների և մասնակցող անձանց նկատմամբ, այդ թվում պատիվը և արժանապատվությունը վտանգի տակ դնող հայտարարություններով և հրապարակումներով, ինչպես սոցիալական ցանցերով, այնպես էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում: Ուշագրավ է և անհասկանալի է նաև վերահսկող մարմնի՝ դատարանի, անտարբեր վերաբերմունքը այդ երևույթներին:
Սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ իրավապաշտպան հանդես եկող Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1-ին կետով հետևյալ բովանդակությամբ. «նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված տուժող Արփի Սուրենի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպես. Կանադայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայ Արփի Սուրենի Մերասը տևական ժամանակ Հայաստանում չլինելու, ժամանակ առ ժամանակ հայրենիք այցելելու պատճառով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 բնակարանի վերաբերյալ 2008 թվականից սկսած մի քանի անգամ ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել իր մտերիմ Մարինա Հրանտի Պողոսյանի անունով, որպեսզի Հայաստանից բացակայությունների ժամանակահատվածում անհրաժեշտության դեպքում իր հանձնարարությամբ վերջինս հնարավորություն ունենա կատարելու բնակարանի վերաբերյալ որոշակի գործողություններ:
Վերջին անգամ նոտարական կարգով վավերացված ընդհանուր լիազորագիրը ձևակերպվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երեք տարի ժամկետով, որում սահմանվել են երկու խումբ լիազորություններ: Առաջինը՝ Արփի Մերասի անունից բնակարանը վաճառելու, գրավադրելու, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու մասին, իսկ երկրորդը՝ բնակարանի պահպանման և շահագործման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական կազմակերպություններում Արփի Մերասի անունից հանդես գալու վերաբերյալ: Ընդ որում՝ որևէ լիազորություն չի սահմանվել նշված բնակարանը նվիրելու կամ այլ կերպ անհատույց օտարելու, դրա հնարավոր օտարումից գոյացած գումարը կամ դրանում առկա գույքը տնօրինելու վերաբերյալ:
Այս պայմաններում՝ 2014 թվականի մայիսի 8-ին Մարինա Հրանտի Պողոսյանը ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր տիրապետության ներքո ունենալով իրեն վստահված Արփի Մերասի հիշյալ բնակարանը, այն տնօրինելու լիազորագիրը, դրա պահեստային բանալիները և դրանում առկա գույքը, 60.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված բնակարանը և դրանում առկա շուրջ 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը, այն է՝ Արփի Մերասի կահույքը, սպասքը, էլեկտրական սարքավորումները, հագուստները և մյուս անձնական իրերերը, վերջինիս վստահությունը չարաշահելով, նրա շահերին հակառակ և առանց վերջինիս գիտության և հանձնարարության, այսինքն՝ ապօրինի, Երևան քաղաքում վաճառել է Աիդա Արտուշի Հակոբյանին, ինչի վերաբերյալ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի կողմից ձևակերպվել և վավերացվել է հիշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից: Այսինքն՝ Մ.Պողոսյանը Ա.Մերասի՝ Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը և դրանում առկա գույքն առանց նրա գիտության դարձրել է ուրիշինը, իսկ վաճառքից ստացված և օրենքի ուժով անմիջականորեն Արփի Մերասի սեփականությունը հանդիսացող 57.820.000 ՀՀ դրամի համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը` կրկին առանց Արփի Մերասի համաձայնության, հանձնարարության և լիազորության ապօրինի և շահադիտական դրդումներով ուղղել է սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը: Արփի Մերասին դրա դիմաց չի հատուցել՝ այդ կերպ յուրացնելով նշված գումարը: Ավելին՝ նշված հանգամանքը տևականորեն թաքցրել է վերջինիցս, ով միայն 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին է այլ անձանցից պատահական տեղեկացել բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքի մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել