Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Դատարանն ընդգծեց իր կանխակալ վերաբերմունքն ի վնաս տուժող կողմի 04/08/2018   17:53  |  Դատական ռեպորտաժներ

Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Մարինա Պողոսյանի գործով նախօրեին կայացած դատական նիստն անցել է բավական լարված մթնոլորտում:

Քրեական գործը դատական վիճաբանությունների փուլում է գտնվում և, ասել է թե, կողմերը հանդես են գալիս  ճառերով:

Դատարանում ճառով հանդես գալու նպատակով Հայաստան է վերադարձել գործով տուժողի՝ Արփի Մերասի որդի Սարո Մերասը:

Նշենք, որ տուժող Արփի Մերասը գործով դատաքննության ընթացքում հանկարծամահ է եղել և նրա որդին, վերադառնալով Հայաստան, դատարանին խնդրել է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել, իսկ փաստաբան Հրանտ Անանյանին՝ որպես իր ներկայացուցիչ:

Փաստաբան Հրան Անանյանը Փաստինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դատարանն անհիմն համարելով պաշտպանության կողմը առարկությունները բավարարել է նշված պահանջը, սակայն դրանից հետո Մարինա Պողոսյանը դատական քննության բնականոն ընթացքը խաթարելու նպատակով, սկսել է խանգարել դատարան նիստի կարգուկանոնը, չենթարկվել նախագահողի օրինական պահանջներին եւ անհիմն պահանջել, որ քրեական գործի քննությունը հետաձգվի անորոշ ժամկետով կամ դատարանը թույլ չտա, որ գործին մասնակցի իրավահաջորդի ներկայացուցչի կարգավիճակ ստացած փաստաբան Հրանտ Անանյանը: Դատարանի կողմից նկատողություն հայտարարվելուց հետո անգամ իրավիճակը չի կարգավորվել:

Ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելու փոխարեն նախագահող դատավորը նրան կարգի հրավիրելու համար դիմել է Մարինա Պողոսյանի պաշտպաններին, ինչից հետ որոշել է դատական նիստը հետաձգել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը առարկել է գործի քննության հետաձգմանը և հայտնել, որ մեղադրողի ճառից հետո ճառով հանդես գալու իրավունքը ըստ հաջորդականության պատկանում է տուժող կողմին, ուստի՝ իրավահաջորդ Սարո Մերասը Հայաստան է ժամանել մի քանի օրով նաև հենց այդ նպատակով, բացի այդ ինքը նույնպես պատրաստել է ճառ, որը ցանկանում է ներկայացնել դատարանին: Սակայն նախահագող դատավոր Մնացական Մարտիրոսյանն հակադարձելով Հ.Անանյանին նշել է, որ իբր նա որպես իրավահաջորդ իրավունք չունի ո՛չ հանդես գալ ճառով և ո՛չ էլ հետագայում ռեպլիկով, քանի որ ճառով հանդես գալու հերթը պաշտպանության կողմինն է, իսկ ռեպլիկով հանդես նույնպես չի կարող, քանի որ ճառ չի ասել և իբր տուժող կողմը ընդամենը կարող է ներկա գտնվել և հետևել վարույթին:

Փաստաբան Հրանտ Անանյանը առարկել է դատավորի գործողությունների դեմ՝ պնդելով, որ չի կարող տուժող կողմի իրավունքը սահմանափակվել նման պատճառաբանությամբ և պահանջել է պարզաբանում, սակայն դատարանը հրաժարվել է այն տրամադրել՝ նշելով, որ դատարանն իր որոշումն արդեն իսկ կայացրել է և հետաձգեց դատական նիստը մինչև ապրիլի 16-ը:

Փաստաբան Հրանտ Անանյանը պնդում է, որ նախագահող դատավորի գործողությունները աննախադեպ և ծայրահեղ ապօրինի են։ Վերջինս անհիմն զրկել է տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցչին իրենց իրավունքից դրանով ընդգծելով իր կանխակալ վերաբերմունքը ի վնաս տուժող կողմի: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ նախագահողը այդ կերպ ընդգծել իր կաշկանդվածությունը Մ.Պողոսյանից և նրա ամպագոռգոռ աղմուկից:

Անանյանը նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ, ինչպես նաեւ հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:

Նույն օրենսգրքի 354-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

Նշված իրավական նորմերի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ տուժողի իրավահաջորդը (բնականաբար ներկայացուցիչը) նույնպես իրավունք ունի ճառով հանդես գալու, քանի որ մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները, ուստի՝ դատարանի հակառակի վերաբերյալ պնդումը՝ ատավարական կոպտագույն խախտում էր, արդար դատաքննության իրավունքի անքակտելի մաս կազմող՝ լսելի լինելու իրավունքի կոպտագույն խախտում:

Փաստաբանը միաժամանակ նշում է, որ Մ.Պողոսյանի արդարացումները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, մասնավորապես իբր տարիներ առաջ գնել է այդ բնակարանը, ուղղակի չի ձևակերպել գործարքը, իբր 20մլն. ՀՀ դրամ գումար է վճարել տուժողին, սակայն ուղղակի ստացական չի վերցրել, իր և տուժողի մասնակցությամբ գաղտնալսումներում իբր հենց այնպես է սփոփում և անհիմն արդարանում բնակարանը առանց տուժողի փաստացի թույլտվության վաճառելու և գումարը սեփական կարիքներին օգտագործելու համար, իբր հենց այնպես էլ խոստանում է բնակարանը հետ գնել և ձևակերպել տուժողի անունով, զարմանալիորեն չի հիշեցնում տուժողին, որ դա իր բնակարանն է, որն ինքն գնել է: Մ.Պողոսյանը վկայակոչել է նաև, որ սույն քրեական գործը հարուցվել և քրեական հետապնդումը գործող իշխանության կողմից իրականացվում է իր՝ որպես իրավապաշտպանի լռեցնելու նպատակով: Սույն քրեական գործի քննության ընթացքում պարբերաբար անհիմն և անտեղի շահարկել է գոյություն չունեցող կեղծիքների և քաղաքական հետապնդումների մասին՝ փորձելով դատարանի, դատավարության մասնակիցներին և հասարակության ուշադրությունը շեղել հետևյալ իրական խնդիրներից. Ի՞նչ ողջամտությամբ փաստացի չի համաձայնեցրել, իսկ դրանից հետո էլ տուժողից գաղտնի է պահել բնակարանի և մյուս գույքերի վաճառքի գործարքը: Ի՞նչ իրավական հիմքով  և իրավաչափ ողջամտությամբ գործարքով ստացած ուրիշի գույքը՝ շուրջ 57մլն. ՀՀ դրամ գումարը, դարձրել իրենը՝ ուղղելով սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը: Այս պայմաններում ի՞նչ ողջամտությամբ է փորձում նախատել այն մարդկանց, ովքեր փորձում են պարզաբանում ստանալ իրենից, թե ինչու է ծախսել ուրիշի գումարները: Քրեական գործի քննության ընթացքում Մ.Պողոսյանը իր կամքը հարկադրելու համար անօրինական ազդեցություն է ունեցել դատավարության մասնակիցների և մասնակցող անձանց նկատմամբ, այդ թվում պատիվը և արժանապատվությունը վտանգի տակ դնող հայտարարություններով և հրապարակումներով, ինչպես սոցիալական ցանցերով, այնպես էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում: Ուշագրավ է և անհասկանալի է նաև վերահսկող մարմնի՝ դատարանի, անտարբեր վերաբերմունքը այդ երևույթներին:

Սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ իրավապաշտպան հանդես եկող Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1-ին կետով հետևյալ բովանդակությամբ. «նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված տուժող Արփի Սուրենի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը:

Այսպես. Կանադայի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայ Արփի Սուրենի Մերասը տևական ժամանակ Հայաստանում չլինելու, ժամանակ առ ժամանակ հայրենիք այցելելու պատճառով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 բնակարանի վերաբերյալ 2008 թվականից սկսած մի քանի անգամ ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել իր մտերիմ Մարինա Հրանտի Պողոսյանի անունով, որպեսզի Հայաստանից բացակայությունների ժամանակահատվածում անհրաժեշտության դեպքում իր հանձնարարությամբ վերջինս հնարավորություն ունենա կատարելու բնակարանի վերաբերյալ որոշակի գործողություններ:

Վերջին անգամ նոտարական կարգով վավերացված ընդհանուր լիազորագիրը ձևակերպվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երեք տարի ժամկետով, որում սահմանվել են երկու խումբ լիազորություններ: Առաջինը՝ Արփի Մերասի անունից բնակարանը վաճառելու, գրավադրելու, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու մասին, իսկ երկրորդը՝ բնակարանի պահպանման և շահագործման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական կազմակերպություններում Արփի Մերասի անունից հանդես գալու վերաբերյալ: Ընդ որում՝ որևէ լիազորություն չի սահմանվել նշված բնակարանը նվիրելու կամ այլ կերպ անհատույց օտարելու, դրա հնարավոր օտարումից գոյացած գումարը կամ դրանում առկա գույքը տնօրինելու վերաբերյալ:

Այս պայմաններում՝ 2014 թվականի մայիսի 8-ին Մարինա Հրանտի Պողոսյանը ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր տիրապետության ներքո ունենալով իրեն վստահված Արփի Մերասի հիշյալ բնակարանը, այն տնօրինելու լիազորագիրը, դրա պահեստային բանալիները և դրանում առկա գույքը, 60.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված բնակարանը և դրանում առկա շուրջ 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը, այն է՝ Արփի Մերասի կահույքը, սպասքը, էլեկտրական սարքավորումները, հագուստները և մյուս անձնական իրերերը, վերջինիս վստահությունը չարաշահելով, նրա շահերին հակառակ և առանց վերջինիս գիտության և հանձնարարության, այսինքն՝ ապօրինի, Երևան քաղաքում վաճառել է Աիդա Արտուշի Հակոբյանին, ինչի վերաբերյալ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի կողմից ձևակերպվել և վավերացվել է հիշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից: Այսինքն՝ Մ.Պողոսյանը Ա.Մերասի՝ Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը և դրանում առկա գույքն առանց նրա գիտության դարձրել է ուրիշինը, իսկ վաճառքից ստացված և օրենքի ուժով անմիջականորեն Արփի Մերասի սեփականությունը հանդիսացող 57.820.000 ՀՀ դրամի համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը` կրկին առանց Արփի Մերասի համաձայնության, հանձնարարության և լիազորության ապօրինի և շահադիտական դրդումներով ուղղել է սեփական ֆինանսական խնդիրների լուծմանը: Արփի Մերասին դրա դիմաց չի հատուցել՝ այդ կերպ յուրացնելով նշված գումարը: Ավելին՝ նշված հանգամանքը տևականորեն թաքցրել է վերջինիցս, ով միայն 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին է այլ անձանցից պատահական տեղեկացել բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքի մասին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]