ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով պաշտպանը ներկայացրեց ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդություններ 04/07/2018 20:32 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության աղմկահարույց գործով դատաքննությունը հասել է ավարտական՝ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների, փուլին:
Այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց մի շարք միջնորդություններ ապացույցներն օգտագործման համար անթույլատրելի ճանաչելու մասին: Դատարանը բոլոր դեպքերում նույն որոշումը կայացրեց՝ միջնորդության լուծումը հետաձգել մինչև էական հանգամանքների պարզումը, այն է՝ գնահատական տալ ապացույցին՝ այլ ապացույցների համակցությամբ, խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս:
Մասնավորապես, այսօր գործով երեք ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հաստատել լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին երկու արձանագրություն:
Պաշտպանը նշեց, որ վկան տեսաձայնագրության մեջ ասում է՝ նմանեցնում եմ, վստահ չեմ, մինչդեռ քննիչն արձանագրության մեջ գրվել է՝ վստահ է (որ ներկայումս ամբաստանյալներից մեկն է): Վկան նաև ճանաչման համար ներկայացված չորս լուսանկարներից ճանաչել է մեկում պատկերվածին՝ «չախկալ աչքերից ու նոսր մազերից»: Պաշտպանն ընդգծեց, որ այդպիսի հատկանիշներ ունեցել է լուսանկարներում պատկերված չորս անձանցից միայն մեկը: Դա, նշեց պաշտպանը, Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմի խախտում է, ճանաչման ներկայացված լուսանկարներում պատկերված մարդիկ պետք է իրար նման լինել: Հակադարձելով մեղադրող Արամ Արամյանի առարկությանը՝ պաշտպանը հայտարարեց՝ նման են, որովհետև դրանք աչքե՞ր են:
Լուսինե Սահակյանը նաև հակադարձեց վկայի հայտնածի վերաբերյալ մեղադրողի ասածին՝ մի բառ այս կողմ, մի բառ այն կողմ, պաշտպանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալները սպանությա՛ն մեջ են մեղադրվում: Նա հավելեց, որ ինքն իր տեսածին ու լսածին է հավատում և ոչ թե քննիչի արձանագրածին: Պաշտպանի հայտարարություններին միացան նաև ամբաստանյալները, որակելով արձանագրությունն որպես միրաժ, «սուտ, բայց հետաքրքիր»:
Պաշտպանը մեկ այլ միջնորդությամբ վիճարկեց լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին ևս մեկ արձանագրություն: Ըստ դրա, վկան աչքերի ու քթի տեսքից ճանաչել է ներկայիս ամբաստանյալներից մեկին: Ըստ պաշտպանի, արձանագրությունը չի համապատասխանում գործողությանը: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է վկան նայում փաստաթղթերին, որի վրա փակցված է ճանաչման ենթակա անձի լուսանկարը: Բացի այդ, այս դեպքում ճանաչման ներկայացված լուսանկարներում պատկերված անձինք բացարձակապես նման չեն իրար:
Լ.Սահակյանը ևս մեկ միջնորդությամբ վիճարկեց նաև դեպքի վայրի զննության արձանագրությունը, ինչպես նաև զննության ենթարկված իրեղեն ապացույցների, մասնավորապես՝ զենքի, փորձաքննությունների եզրակացությունները և միջնորդեց հաստատել դրանց օգտագործման անթույլատրելիությունը: Ըստ Լուսինե Սահակյանի, վիճարկվող արձանագրությունները կազմվել են օրենքի խախտմամբ: Մասնավորապես, դատարանում հարցաքննված ընթերականերն էլ են հայտնել, որ էպիզոդիկ են ներկա գտնվել զննությանը և որ զննության ներկայացված զենքերը պատշաճ փաթեթավորված չեն եղել: Այսինքն՝ չի բացառվել այդ առարկաների վրա որևէ ներգործության հնարավորությունը: Այդ առարկաները չեն կարող ունենալ իրեղեն ապացույցի նշանակություն, ուստի և պետք է օգտագործման համար անթույլատրելի ճանաչվեն, ասաց Լուսինե Սահակյանը:
Հաջորդ նիստում պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել միջնորդությունները:
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալներն երեքն են՝ «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանը, «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ» մականվամբ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշել է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան