ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայմեխը կվերածվի համաշխարհային լեռնադահուկային հանգստի գոտու 04/06/2018 17:18 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը, «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը, նախարարության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Փոխնախարար Վաչե Տերտերյանը, կարևորելով ծրագրի տնտեսական, տարածաշրջանային և զբոսաշրջային նշանակությունը, նշել է, որ Հայաստանում մեկնակում է իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ ծրագիր, որի նշանակությունը իսկապես համաշխարհային կլինի։
«Հատկանշական է, որ սա զրոյից մեկնարկող խոշորածավալ ծրագրի մի օրինակ կարող է լինել, ինչպիսիք շատ չեն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Մենք գործ ունենք լրիվ նոր ծրագրի հետ»,- ասել է Վ. Տերտերյանը: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի իրավական ակտեր է ընդունել այս ծրագրի ուղղությամբ՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ և գրավիչ օրենսդրական դաշտ։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնլ, որ Մայմեխի ներդրումային ծրագիրը նոր զարկ կհաղորդի Լոռու մարզի տնտեսական կյանքին և կակտիվացնի բիզնես միջավայրը:
«Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, ունի նաև տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ: Հետևելով կառավարությանը՝ մենք մեր 2017-2025 թթ-ի մարզի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ գերակա ուղղություն ենք հռչակել նաև տուրիզմի զարգացումը` որպես կարևորագույն ճյուղ, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս կարևորագույն ծրագիրը մեր մարզում կյանքի կոչվի։ Համոզված եմ, որ մեր մարզի բնակիչները ուրախությամբ կընդունեն ծրագիրը և կլինեն առաջին օգտվողներից մեկը»,- եզրափակել է մարզպետը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ողջունել է ներդրումային ծրագիրը և շեշտել, որ զբոսաշրջությունը տնտեսության կայուն զարգացման այն հիմնական գործիքներից է, որը անընդհատության մեջ նպաստում է նաև համայնքների զարգացմանը: Զ. Զեյթունցյանի խոսքով, լեռնադահուկային հանգստի գոտիների ստեղծումը հեռանկարային է նաև Հայաստանի համար, քանի որ համաշխարհային զբոսաշրջության միտումները թելադրում են ամառային հանգստյան տարբերակներից զատ կարևորել նաև ձմեռային հանգիստը:
Ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը հավաստիացնելով, որ Մայմեխի ծրագիրը իր նախադեպը չունի Հայաստանում, մանրամասնել է. «Ընտրվել է Լոռու մարզը որպես տուրիզմի համար պոտենցիալ ունեցող լավագույն մարզերից մեկը. խոսքը վերաբերում է Լոռու անարատ բնությանը և Փամբակի լեռնաշղթային: Փամբակի լեռնաշղթայի բարձրությունը և տեղումների քանակը բավականին հարմարավետ են լեռնադահուկային համալիրի ստեղծման համար: Մեզ համար ծրագիրը լինելու է շուրջտարյա, կառուցվելու են սահուղիների լրջագույն ենթակառուցվածքներ, լինելու են ամենաժամանակակից ճոպանուղիները, ունենալու ենք նաև ամառային հանգիստը կազմակերպելու հնարավորություններ՝լինելու է միջազգային չափանիշներին համապատասխանող համալիր: Մեր հիմնական կապալառուն եղել է կանադական Ecosign կազմակերպությունը, որն աշխարհահռչակ կազմակերպություն է լեռնադահուկային համալիրների նախագծման ոլորտում»:
«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը մանրամասն ներկայացնելով ծրագրի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկություններն ու կոմերցիոն նշանակությունը, տեղեկացրել է, որ հանգստավայրը կգործի ամբողջ տարի, կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: Ծրագրի շնորհիվ կստեղծվի շուրջ 1600 աշխատատեղ, ներդրումային արժեքը կազմում է 14,4 միլիարդ ՀՀ դրամ։
Ծրագրի շնորհանդեսից հետո մասնակիցները պատասխանել են լրագրողներին հուզող հարցերին, որից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, հնչել են առաջարկներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից