ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց ձեռքերի ռուսաստանցի հաշմանդամին մեղադրել են ոստիկանին խեղդելու փորձի մեջ 04/06/2018 21:46 | Քրեական խրոնիկոն
Կաբարդինո-Բալկարիայից առանց ձեռքերի հաշմանդամ Ասլան Իրիտովը դարձել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով ֆիգուրանտ: Ըստ մեղադրանքի, նա ոստիկանի վզից բռնել է երկու ձեռքերի ոսկրերով և սեղմել է ձեռքերի մատները վզի շրջանում: Այդ մասին, ըստ lenta.ru-ի, ասվում է Իրիտովի ու նրա եղբոր Բեսլանի դեմ գործի նյութերում, հաղորդում է «Ընդդեմ խոշտանգումների կոմիտեն»:
Իրիտովների դեմ գործը հարուցվել է հինգ ամիս առաջ, սակայն ծանոթանալ դրա նյութերին, ինչպես նաև միջադեպի վայրից տեսաձայնագրությանը տղամարդկանց հաջողվել է միայն հիմա: «Խոշտանգումների դեմ կոմիտեն» չի ճշտում, թե փաստաթղթերում հիշատակվո՞ւմ են, արդյոք, ինչ-որ վնասվածքներ, որոնք ստացել են ուժայինները, սակայն ոստիկանների հետ հանդիպումից հետո Իրիտովների ընտանիքի չորս անդամի մոտ եղել են տարբեր վնասվածքներ ու կոտրվածքներ, սակայն այդ կապակցությամբ որևէ քննություն չի տարվել:
«Այդ ֆոնին լրիվ այլ տեսք ունի Իրիտովների հանդեպ քրեական գործի քննությունը: Գործը հարուցվել է անմիջապես, հայտարարություն տալու օրը: Քննիչներին նախկինի պես չեն շփոթեցնում ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների՝ միջադեպի տեսաձայնագրության հետ լուրջ հակասությունները: Կան նաև պարզապես աբսուրդային եզրակացություններ առ այն, որ հաշմանդամ Ասլան Իրիտովը, ում մոտ բացակայում են դաստակները, իբրև թե դրանցով խեղդում էր ոստիկանին, ընդ որում, սեղմելով նրա վիզը մատներով: Եվ քննության այդ եզրակացությունները տարօրինակ ձևով ձեռք են տվել դատախազությանը»,- նշել է կազմակերպության իրավաբան Մագոմեդ Ալամովը:
Ինչպես իրավապաշտպաններին պատմել են Իրիտովները, 2017թ. հոկտեմբերի 31-ին ուժայինները ծեծի են ենթարկել իրենց ամբողջ ընտանիքը Նալչիկում իրենց սեփական տան բակում: Այդ օրը համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները եկել են իրենց մոտ ու պահանջել փողոց դուրս բերել տանտիրոջը: Ի պատասխան՝ Ասլան Իրիտովի դուստրն ու կինը պահանջել են փաստաթուղթ ներկայացնել, իսկ նրա եղբայր Բեսլանը վրդովվել է, որ եկածները իրենց բակը տեսանկարել են, և փորձել է վռնդել: Հաշմանդամը երկար ժամանակ հագնվում էր և երբ վերջապես բակ է դուրս եկել, այնտեղ են վազել դիմակավոր զինված մարդիկ: Նրանք տապալել են տանտիրոջը գետնին, որի հետևանքով նա գլխով խփվել է բորդյուրին, ապա նրան գլխով սեղմել են ասֆալտին ու սեղմել կոկորդը: Ըստ ընտանիքի պատմածի, մինչ նա պառկած է եղել, նրան մի քանի անգամ խփել են գլխին ու մարմնին: Հարվածել են նրա եղբոր քունքին, ոլորելով երկուսին քաշ տվել դեպի միկրոավտոբուսը: Ճանապարհին կոտրել են Բեսլանի կողոսկրը, իսկ Ասլանին գցել են գետին ու քաշ տվել գետնով:
Ոստիկանության բաժնում Բեսլան Իրիտովն իրեն վատ է զգացել, և նրա համար շտապօգնություն են կանչել: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ճմլվածքներ, ունեցել են կոտրվածքի կասկած ու պահանջել ուղարկել տղամարդուն վնասվածքային կետ: Ավելի ուշ եղբայրներին բաց են թողել:
Քաշքշուկի հետևանքով տանտիրոջ կնոջ՝ Մարինա Իրիտովայի, ձեռքի մատը կոտրվել է: Իսկ դստերը՝ Անժելիկային, դեմքով հարվածել են հատակին ու վնասել նրա քիթը: Ընտանիքի՝ Քննչական կոմիտե դիմելուց հետո Իրիտով եղբայրներին մեղադրել են ոստիկանների վրա հարձակվելու մեջ, իսկ ոստիկանների գործողություններում քննիչը ոչ մի հակաիրավական բան չի գտել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից