ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զեկույցը բացահայտել է Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածության նոր մանրամասներ 04/06/2018 23:04 | ԼՐԱՀՈՍ
Օսմանյան կայսրությունում թուրքական զինված ուժերը Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ օգտագործել են գերազանցապես գերմանական հրացաններ և այլ զենքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նշվում է Global Net - Stop the Arms Trade (GN-STAT) («Համաշխարհային ցանց- Դադարեցրեք զենքի վաճառքը») կազմակերպության հրապարակած նոր զեկույցում:
Նոր բացահայտման արդյունքում պարզվել է, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին Գերմանիայի հիմնական փոքր զենքեր արտադրող ընկերությունը՝ Mauser-ը, Օսմանյան կայսրությանն է մատակարարել միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ, որոնք օգտագործվել են ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ մասնակցությամբ:
«Գերմանացի սպաները, ովքեր ծառայում էին թուրք-օսմանյան զինված ուժերում, ակտիվորեն օգնել են իրականացնել անհատական սպանություններ: Ագրեսորների մեծ մասը զինված էրMauser-ի հրացաններով կամ կարաբիններով (խմբ.- թեթև հրացանի տարատեսակ է), սպաներըMauser-ի ատրճանակներով էին»,- ասվում է GN-STAT-ի զեկույցում:
Շատ գերմանացի սպաներ իրենց ընտանիքներին ուղղված նամակներում գրել են այն կոտորածների մասին, որի ականատեսն են եղել:
Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ թուրքական բանակը զինված է եղել գերմանական Հեսսենում հիմնադրված Krupp ընկերության արտադրած թնդանոթներով: Դրանք ևս օգտագործվել են Թուրքիայում, մասնավորապես Մուսա լեռան վրա հայերի դիմադրությունը կոտրելու փորձերի ժամանակ:
Թեպետ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ճանաչել էր, որ Հայոց ցեղասպանության իրականացման հարցում Գերմանիան նույնքան պատասխանատվություն է կրում, իսկ նույն տարում հրապարակվել էր լրագրող Յուրգեն Գոթշլիհի գիրքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված էր, որ Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ամենագլխավոր եվրոպացի դաշնակիցը ռազմական խորհրդատվություն է իրականացրել, ինչպես նաև մարզել է օսմանյան բանակը, սակայն GN-STAT-ի զեկույցն առաջինն է, որը ներկայացնում է Mauser ևKrupp ընկերությունների կողմից ներկայացված նյութական աջակցության ողջ ծավալը:
« Mauser-ն իսկապես հրացանների մենաշնորհ է ունեցել Օսմանյան կայսրությունում»,- նշում է զեկույցի հեղինակ Վոլֆգանգ Լանդգրայբերը՝ռեժիսոր, ով մի շարք ֆիլմեր է պատրաստել գերմանական զենքի արտահանման վերաբերյալ: Թեպետ Mauser-ն այժմ չի գործում որպես ընկերություն, սակայն Krupp-ի իրավահաջորդը՝ գերմանական պողպատի հսկան՝ ThyssenKrupp-ը, երբեք հրապարակայնորեն չի ընդունել իր ունեցած դերակատարությունը ցեղասպանության ժամանակ:
«Նախկինում ոչ ոք չի հարցրել, թե իրականում ով է զենք մատակարարել՝ ոչ միայն ցեղասպանության, այլև Առաջին աշխարհամարտի ժամանակ: Եվ թե ինչ աստիճանի է եղել գերմանացի սպաների ներգրավվածությունը սպանություններին, երբ նրանք վերցրել են հրացաններն ու կրակել. Այս ամենի մասին նախկինում հայտնի չի եղել»,- նշել է Լանդգրայբերը:
Զեկույցում տեղ գտած գերմանական վկայությունների մեծ մասը գալիս է մայոր Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից: Նա 1915 թվականի հոկտեմբերին գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելյան, հայաշատ Ուրֆա քաղաքում: Այստեղ շատ հայեր սեփական տներում փորձում էին փրկվել թուրք հետևակներից: Վոլֆսկեհլը Ֆահրի փաշայի՝ 4-րդ օսմանյան բանակի հրամանատարի տեղակալի շտաբի պետն էր: 4-րդ օսմանյան բանակն այդ ժամանակ կանչվել էր Ուրֆա՝ որպես հավելյալ ուժ:
«Նրանք (հայերը) եկեղեցու հարավային հատվածում գտնվող տներում էին: Երբ մեր հրետանին հարվածեց տներին և շատերին ներսում սպանեց, մյուսները փորձեցին թաքնվել եկեղեցում: Բայց…նրանք պետք է եկեղեցի գնային եկեղեցու բաց բակով, որը մեր հետևակներն արդեն առել էին նշանառության տակ: Նրանք հասան եկեղեցու բակին և սպանեցին մարդկանց, ովքեր վազում էին: Ընդհանուր առմամբ, հետևակը, որը ես օգտագործում էի հիմնական հարձակման համար…իրեն շատ լավ դրսևորեց և առաջ շարժվեց»,- ասվում է Վոլֆսկեհլի՝ կնոջն ուղղված նամակում:
Զեկույցում նշվում է նաև մեկ այլ դերակատարի՝ գերմանացի գեներալ-մայոր Կոլմար Ֆրայհեր ֆոն դեր Գոլցի անունը, ով 1883թ-ին դարձել էր օսմանյան դատարանի գլխավոր ռազմական խորհրդականներից մեկը և հայտնի էր համարում էր իրեն գերմանական ռազմական արտադրության լոբբիստ, աջակցում էր Mauser և Krupp ընկերություններին: ,Ոչ հրապարակայնորեն, սակայն ընկերների ու բարեկամների շրջանակում ֆոն դեր Գոլցն իրենց դրսևորում էր որպես հայաֆոբ: Որոշ ականատեսներ լսել են, թե ինչպես է նա հայերին անվանում «գեր առևտրական մարդիկ: Նա օգնել է համոզելու սուլթանին փորձել մեկընդմիշտ ավարտին հարցնել հայկական հարցը»,- հայտնել է Լանդգրայբերը: Նա Գոլցին համարում է նաև ավելի ուշ հիմնված նացիստական գաղափարախոսության աղբյուր:
Լանդգրայբերն ընդգծել է, որ նոր ուսումնասիրությունը Օսմանյան կայսրությանը չի ազատում մեղավորությունից, այլ միայն լցնում է այն պատմական բացերը, որոնք կան: «Դա տեղի է ունեցել, մենք դա ուսումնասիրել ենք: Ոչինչ չպետք է թաքցվի, պատկերը պետք է ավելի ամբողջական լինի»,- ասել է նա:
Հրապարակված զեկույցն առաջինն է, որը կազմվել է GN-STAT-ի կողմից: Այն նոր, բազմալեզու համաշխարհային ցանց է, որի կազմում են մտնում ավելի քան 100 կազմակերպություններ: Այն ունի հարուստ տվյալների բազա ակտիվիստների, լրագրողների և զենքերով հետաքրքրված փորձագետների համար: Այն ներկայում նոր ուսումնասիրություն է կատարում Մեքսիկայում զենքի անօրինական վաճառքի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի օգնությամբ 2017 թվականին ԱՄՆ կողմից իրականացված 110 մլրդ ԱՄՆ դոլար զենքի վաճառքի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից