ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների ծանրաբեռնվածությունը ոչ միայն չթուլացավ, այլև նոր խնդիրների հանգեցրեց. ո՞ւմ էին պետք այս քայքայիչ «բարեփոխումները» 04/06/2018 11:06 | ԼՐԱՀՈՍ
Ռեֆորմների անվան ներքո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող դատավորների բնականոն գործունեությունը և նրանց աշխատակազմերի աշխատանքները կազմալուծվել են: Ու՞մ է ձեռնտու ստեղծված իրավիճակը և ովքե՞ր են դիվիդենտներ ստանում քայքայիչ «բարեփոխումներից»:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Հրանտ Անանյանը այս բարեփոխումների վերաբերյալ կարծիք հայտնեց, թե դատավորների ծանրաբեռնվածությունը իբր թուլացնելու համար 2018թ. հունվարի 26-ին ուժի մեջ մտած փոփոխություններով Երևան քաղաքի 7 վարչական շրջանների դատարաններում գործող քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները տեղաբաշխվել են կոնկրետ դատարաններում:
Մասնավորապես, քրեական գործեր քննող դատավորները կենտրոնացվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք, Կենտրոն և Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանների նստավայրերում, իսկ քաղաքացիական գործերով դատավորները՝ մյուս 4 դատարաններում: Ներդրված մոտեցման համաձայն՝ մինչդատական վարույթի դատական վերահսկողության շրջանակներում քաղաքացիական գործեր քննող դատավորները այլևս հերթապահություն չեն իրականացնում և ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկել է միայն քրեական գործեր քննող դատավորների վրա:
Ասել է թե քրեական գործեր քննող երեք դատավոր յուրաքանչյուր օր հերթապահություն է իրականացնում՝ նախկին առնվազն 7-ի փոխարեն: Իսկ թե ինչո՞ւ հատկապես առնվազն, փաստաբանը մանրամասնում է՝ նախկինում առանձին վարչական շրջանների դատարանների անսպասելի ծանրաբեռնվածության դեպքում դատարանի նախագահները կամ նրանց հանձնարությամբ այլ դատավորներ օժանդակել են հերթապահներին՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Ըստ Անանյանի՝ ուշագրավ է նաև այն, որ միջնորդություն հարուցող հետաքննության և նախաքննության մարմինները կամ դրանց աշխատակիցները, անհարկի նյութական և ժամանակային ռեսուրսներ ծախսելով, ստիպված են իրենց գտնվելու վայրերից երկար ճանապարհ անցնել՝ իրենց միջնորդությունները և լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու համար, օրինակ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննիչը ստիպված գնում է դատարանի Ավանի նստավայր, իսկ դատարանում իր հերթին տվյալ օրը ամբողջ Երևան քաղաքը սպասարկելու դեպքում առաջանում են կուտակումներ: Արդյունքում՝ շտապողականության և սթրեսի պայմաններում դատավորները, վերջիններիս աշխատակազմերն աշխատում եմ ամբողջ գիշեր, ընդհուպ մինչև լուսադեմ և կրկին չեն հասցնում քննարկել, լուծել հարուցված միջնորդությունները և տրամադրել բոլոր որոշումները:
Ստացվում է, որ չավարտված մասը մնում հաջորդ օրվա, ինչի արդյունքում խաթարվում են այդ օրվա համար նշանակված նիստերը: Միևնույն ժամանակ, ըստ փաստաբանի, գիշերային ուշ ժամերին աշխատելն անդրադառնում է թե՛ քննիչների, թե՛ պաշտպանների և թե՛ դատավորների և նրանց աշխատակազմերի աշխատունակության վրա՝ առաջացնելով նաև ընտանեկան և անձնական բնույթի այլ խնդիրներ, ինչի պատճառով շատերը աշխատանքից ցանկանում են դուրս գալ, տվյալ հաստիքները դժվարությամբ է հնարավոր լինում համալարել, որն իր հերթին կրկին ինչպես կուտակումների լրացուցիչ, այնպես էլ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության խաթարման լրացուցիչ խթան է հանդիսանում և տանում է դեպի լճացման և քայքայման: Այսինքն՝ քայքայման եզրին է կանգնել քրեական արդարադատությունը:
Բացի թվարկված խնդիրները, Անանյանի խոսքով՝ խնդիրներ են առաջացել նաև դատարանում դահլիճների հետ կապված, քանի որ եթե քաղաքացիական գործերով լիովին բավարար էր չափերով փոքր դահլիճները, ապա այդ դահլիճները ներկայումս քրեական գործեր լսելու համար պիտանի չեն:
Խնդիրներ են առաջացել նաև դատարան տեղափոխվող կալանավորներին խցերում պահելու հետ կապված: Դրանք նախատեսված չեն միաժամանակ այդ քանակի կալանավորներ պահելու պայամաններին, ինչի պատճառով դատական նիստերը կրկին խաթարվում են:
Ժամանակի և նյութական ծախսեր են կատարում նաև դատախազները, որոնք ստիպված են լինում մեղադրանքը պաշտպանելու համար գնալ Մալաթիայից Ավան, նույն օրը՝ Կենտրոն, այնուհետև կրկին Մալաթիա, հետո Շենգավիթ և կրկին հետ վերադառնալ Մալաթիա: Բնականաբար այս ծանրաբեռնվածությունը տանելի չէ և առաջացնում է բազում խնդիրներ՝ հղի ծանր հետևանքներով: Քաղաքացիները նույնպես ստիպված են անհարկի ծախսեր կատարել՝ այլ տեղանք մեկնելու համար և գործին մասնակից դառնալու համար:
«Հարց է ծագում՝ հանուն ինչի՞ են ներդրվել այս «բարեփոխումները», ո՞վ կամ ովքե՞ր և ի՞նչ շահերով պայմանավորված են նպատակ դրել քայքայել այն ամենը, ինչը որոշակիորեն կայացել էր,- նշում է Անանյանը և հավելում՝ ընդամենը երկու-երեք դատավոր ավելացնելու փոխարեն անթույլատրելի էր շատ ավելի վատացնել վիճակը»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան