ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան բռնության դեպքերի աճը կապվում է քաղաքացիների դիմելիության ցուցանիշի բարձրացման հետ 04/05/2018 14:41 | ԼՐԱՀՈՍ
Վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտանեկան բռնության և երեխաների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը աճել են: Դա հիմնականում պայմանավորված է մարդկանց դիմելիության բարձրացման և հանցագործությունների բացահայտման արդյունավետության աճի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը:
«Հաշվի առնելով, որ թե լրատվամիջոցներում, թե տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացվում է քարոզարշավ և բարձրացվում է հասարակության իրազեկվածությունը, մարդիկ իմանում են, թե որ դեպքերն են դիտվում որպես ընտանեկան բռնություն և որ դեպքերի պարագայում է դա հանցագործություն համարվում: Մենք ունենում ենք այնպիսի իրավիճակներ, երբ քաղաքացիները հաղորդում են երկու-երեք տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին, և դրա շրջանակներում հարուցվում է քրեական գործ»,- ասաց Թումասյանը:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը մեկնաբանեց 2016 և 2017 թվականների վիճակագրական տվյալները, ըստ որոնց` 2016-ին Քննչական կոմիտեում քննվել է 359 քրեական գործ ընտանեկան բռնության վերաբերյալ, իսկ արդեն 2017-ին` 458 կամ 99 դեպքով աճ: Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների մասով 2016-ին Քննչական կոմիտեում քննվել է 200 քրեական գործ, իսկ 2017-ին` 265 կամ 65 քրեական գործով ավելի:
«Ընտանեկան բռնության պարագայում հասարակությունում կա կարծրատիպ, որ ընտանեկան բռնությունը միշտ տղամարդու կողմից կնոջ նկատմամբ իրականացված բռնություն է, սակայն իրականում պատկերը մի փոքր այլ է: 2017-ի վիճակագրական տվյալների համաձայն` մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության 5 դեպք է գրանցվել, հոր կողմից` 17 դեպք, 35 դեպքում զավակների կողմից ծնողների նկատմամբ է բռնություն կատարվել, 6 դեպքով` եղբոր և քրոջ միջև է բռնությունը տեղի ունեցել, 17 դեպքով` ընտանիքում կնոջ կողմից տղամարդու նկատմամբ, իսկ 167 դեպքով` տղամարդու կողմից կնոջ նկատմամբ է բռնություն կատարվել»,- ասաց Թումասյանը:
Նրա խոսքով` եթե նախորդ տարիներին բավականին մեծ թիվ էին կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ներկայումս դրանց թիվը կտրուկ նվազել է, և դեպքերը հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության են հանցագործություններ են:
«Դա նշանակում է, որ հասարակությունը ավելի վաղ փուլում է դիմում իրավապահ մարմիններին: Անգամ առաջին իսկ բռնության դեպքում մարդիկ հաղորդում են տալիս»,- եզրափակեց Թումասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ