ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հաց բերողի» հուղարկավորության հետ կապված հավաքի մասնակից կինը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան 04/03/2018 15:46 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացուն աջ ուսագլխի տեղաշարժով և մարմնի տարբեր մասերի սալջարդ տեսքով մարմնական վնասվածքների դեպքի առթիվ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Ըստ փաստաբանի, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը վերացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի բողոքը բավարարելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 7- րդ, 8-րդ, 9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածով երաշխավորված խոշտանգումների արգելքի խախտումներ: Ըստ նրա, խախտվել են նաև Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը արտահայտվելու ազատություն, 11-րդ հոդվածը հավաքների և միավորման ազատության իրավունքները:
ՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Արա Ղարագյոզյանն իր բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը հանդես է եկել ոչ թե որպես անաչառ դատարան, այլ որպես կանխակալ և կողմնակալ դատարան։
Ըստ փաստաբանի, դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եղել են օրինական, չի բխում գործի նյութերից և ակնհայտ ապօրինի է, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն որոշում կայացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ Գլխավոր դատախազի տեղակալը փաստաբանի կողմից բողոքը մերժելով, ցուցաբերել են անգործություն:
Մի շարք կարևոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով և դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տալով միակողմանի գնահատական՝ քողարկվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները և անօրինական գործողութունները:
21.03.2017 թ. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ է դիմել քաղաքացի Լաուրա Զաքարյանը և ներկայացրել հանցագործության մասին հաղորդում: Ըստ քաղաքացու, 18.03.2017 թ. Երևանի Ազատության հրապարակում ներկա է գտնվել Հաց բերող Արթուր Սարգսյանի հուղարկավորելու նպատակով անցկացվող հավաքին: Որոշ ժամանակ անց հավաքված անձանց կողմից կազմակերպվել է երթ դեպի ՀՀ կառավարության շենք, որի ընթացքում ոստիկանության ծառայողները, պահանջելով խտանալ դեպի ճանապարհի հոծ գիծը, սկսել են սեղմել հավաքի մասնակիցներին, առաջացած հրմշտոցի ժամանակ կինը վայր է ընկել, ոստիկաններն էլ նրան բարձրացնելու փոխարեն անցել են ընկած վիճակում գտնվող քաղաքացու վրայով, շարունակելով իրենց բռնի գործողությունները, ինչի հետևանքով էլ կինը ստացել է վերոհիշյալ վնասվածքները:
Հիշյալ հաղորդումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետագա ընթացքը լուծելու նպատակով: 14.04.2017թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ` Ա.Ժ.Այվազյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազին, 03.05.2017թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
25.10.2018թ. առաջին ատյանի դատարանը քաղաքացու բողոքը բավարարել է և քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2017թ. ապրիլի 14-ի որոշումը վերացրել, սակայն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքը 29.01.2018թ. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բավարարվել է։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Լուսանկարում` փաստաբան Արա Ղարագյոզյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել