ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ հասարակության և պետական համակարգի կենսակերպն է. Վիգեն Սարգսյան 04/02/2018 15:17 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակաշինությունը պետականաշինության նման անընդհատ գործընթաց է համարում:
Վիգեն Սարգսյանն ընդգծում է՝ ցանկացած պահի, երբ մարդիկ համարում են, որ կատարել են ամեն ինչ տվյալ փուլի համար, պետք է ճանապարհ հարթեն նոր մտքերով, նոր գաղափարներով այդ գործընթացը շարունակելու համար:
Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ Հայաստանում բանակաշինությունը բացառիկ պատմություն ունի. այն զրոյից ձևավորվել և դարձել է կուռ պետական կառույց, հաղթական բանակի ձևավորման պատմություն է:
«Ապրիլյան դեպքերը, որքան էլ ցավալի են ու ողբերգական, երկիրը պաշտպանելու այլ ձև մինչ օրս որևէ բանակ՝ անգամ աշխարհի ամենաուժեղ բանակը, ի հայտ չի բերել: Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, անգամ կյանքի գնով երկիրը պաշտպանելու գաղափարի հետ: Ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, կորստի անդառնալի կորստի զգացում է ամեն անգամ, միևնույն ժամանակ մեծ հպարտության զգացում է այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ են պահում, և մեր խնդիրն է դրան համարժեք ձևավորել պայմաններ և միջավայր, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ամենակարևոր բանը, որ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել այն է, որ, որպես հասարակություն, գիտակցել ենք, որ երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր կամ հասարակության մի մասի ուսերին դրված, հասարակության կենսակերպից կտրված:
«Կարծում եմ, որ մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, պետական համակարգի: Սա է առանցքը մեր հետագա քայլերի, ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես ազգ-բանակ պաշտպանենք մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունն ու այն հսկայական ժառանգությունը, որ ունենք»,- նշեց նա:
ՀՀ պաշտպանության նախարարը նկատում է, որ հայ ժողովրդի պայքարը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է Արցախում: Նրա գնահատմամբ՝ մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: «Մենք պետք է որպես հասարակություն պատրաստ լինենք առաջ շարժվելու, արագ զարգանալու և միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել այդ զարգացումը պաշտպանելու համար: Ես չեմ կարծում, որ որևէ պաշտպանության նախարար երբևէ պետք է իրավունք ունենա նայել մեր հասարակության աչքերին և ասել, որ ամեն ինչ արել են, ամեն ինչ փայլուն է, և որևէ խնդիր չկա: Ով նման բան ասի, դա նշանակում է կամ խնդիրը լիարժեք չի պատկերացնում կամ ուղղակի անելիք չունի»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Նա հավաստիացրեց, որ շատ հետևողական աշխատել են և աշխատելու են բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, բանակի համբավն այն մակարդակում պահելու համար, որով մենք դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից զինադադարը կնքելիս: «Կարծում եմ, որ մենք պետք է մշտապես պատրաստ լինենք լուծել ոչ միայն այդ, այլ նաև շատ ավելի խորը խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ 21-րդ դարի բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»,- նշեց Սարգսյանը:
Հարցին՝ տեսնո՞ւմ է ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած 800 հեկտար տարածքը հետ բերելու անհրաժեշտություն, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր՝ թույլ չտալ, որպեսզի այն զինադադարը, որ երաշխավորում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը որևէ ճեղք տա կամ փոխի իրականությունն այնպես, որ խաղաղ բանակցությունների գործընթացը անհնար և անիմաստ լինի շարունակել: Մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ ամեն օր ամուր պահել մեր պաշտպանությունը և շատ հստակ տարբերակում ենք մեր ռազմավարական խնդիրներն ու նպատակները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան