ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղամարդկանց մոտ անպտղությունը ևս տարածված խնդիր է 04/02/2018 11:23 | Առողջություն
Ցավոք իրականության մեջ դեռևս առկա է այն կարծիքը, որ եթե կինը չի հղիանում, ապա խնդիրը կնոջ հետ է կապված: Սակայն հետազոտությունների արդյունքները վաղուց հաստատել են այն վարկածը, որ տղամարդկանց մոտ անպտղությունը ևս տարածված խնդիր է: Խնդրին անդրադարձել է doctors.am-ը:
Տղամարդկանց շրջանում անպտղության խնդրին վերաբերող հարցերին կպատասխանի Ֆանարջյան Կլինիկայի հիմնադիր, բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Ֆանարջյանը:
-Ե՞րբ կարելի է զույգերին համարել անպտուղ: Ամուսնական զույգերի անպտղության պատճառներից քանի՞ տոկոսն է տղամարդկանց, քանի՞ տոկոսը կանանց մոտ առկա առողջական խնդիրներով պայմանավորված:
-Զույգերին կարելի է անպտուղ համարել, երբ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը: Հիմնվելով մեր պրակտիկայի վրա` միանշանակ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է անպտղության դեպքերի նկատելի աճ, ինչը բավականին մտահոգիչ է:
Մինչ օրս մեր հասարակության մեջ թյուրիմացաբար շարունակում են կանանց մեղադրել անպտղության հարցում: Սակայն պետք է ասեմ, որ 40 տոկոս անպտղության պատճառները հենց տղամարդու մոտ են, 40 տոկոսը` կանանց: Մնացած 10-20 տոկոսն այն հիվանդություններ են, որոնք հանդիպում են և′ կանանց, և′ տղամարդկանց մոտ զուգահեռ:
-Որո՞նք են տղամարդկանց անպտղության պատճառները:
-Անպտղության պատճառները բազմաթիվ են, թվարկենք դրանցից մի քանիսը՝
Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ (կրիպտորխիզմ` երբ ամորձին չի իջնում փոշտ):
Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում):
Սերմնատար ուղիների օբստրուկցիա:
Վարիկոցելե՝ ամորձու և սերմնածորանի երակների լայնացում:
Սեքսուալ խանգարումներ. էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:
Իմունոլոգիական խանգարումներ. իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:
Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Տղամարդկանց սեռական օրգանների վրա ծանր է ազդում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիտը:
Հորմոնալ խանգարումներ:
Տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին գործոններով՝ վնասակար նյութերը (ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր), վատ էկոլոգիան:
-Ի՞նչ եղանակներով է բուժվում տղամարդկանց անպտղությունը:
Անպտղության բուժումը կախված է անպտղության պատճառներից: Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել անպտղության պատճառները և աշխատել այդ պատճառների վերացման ուղղությամբ:
Անպտղությունը կարելի է բուժել դեղորայքի օգնությամբ կամ վիրահատական ճանապարհով: Եթե անպտղության պատճառը կախված է վիրաբուժական խնդիրների հետ, ապա իրականացվում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում կատարվում է միկրովիրաբուժական միջամտություն, եթե անպտղության պատճառը կապված է սերմնաուղիների հատվածների փակման հետ: Տվյալ միկրովիրահատությունը 50 տոկոս դեպքերում տալիս է ցանկալի արդյունք, ինչը զգալի ցուցանիշ է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք տղամարդկանց:
Երիտասարդները պետք է ավելի լուրջ հետևեն իրենց առողջությանը, ուշադիր լինեն, հնարավորինս առողջ ապրելակերպ վարեն, խնդիրների առկայության դեպքում չհետաձգեն հետազոտվելը, որպեսզի խուսափեն հնարավոր բարդացումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ