ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծնողներն են հերոս որդիներին ապրեցնում. հերոս Նորիկ Գասպարյանի մոր համար որդին միշտ ներկա է 04/02/2018 11:46 | Ղարաբաղյան հակամարտություն
«Միշտ հպարտ եմ եղել եւ հպարտ եմ, որ ունեմ Նորոյի նման որդի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմից անցել է 2 տարի, բայց տիկին Նունեն հրաժարվում է որդու մասին խոսել անցյալով:
Նրա համար Նորոն, միանշանակ, ներկան է: Տաղանդավոր պարուսույցը, պարի վաստակավորը, նվիրված զինծառայողը եւ պարզապես Կապանի լուսավոր երիտասարդը. տիկին Նունեն վստահ է՝ Նորիկ Գասպարյան անունը դեռ շատերը կիմանային:
Հայաստան-Ռուսաստան ճանապարհն ընտանիքի համար եղել է դժվար, բայց եւ հաղթահարելի, որդիները ծնողներին ուժ էին տալիս:
«Պատերազմի գոտում էինք ապրում, դժվար էր, դրանից ելնելով՝ որոշում կայացրինք գնալ Ռուսաստան. սկզբում ամուսինս մեծ որդուս հետ միասին գնաց, ես ու Նորոս մնացինք, հետո էլ մենք միացանք: 10 տարի ապրեցինք այնտեղ, ու որդիներս ցանկություն հայտնեցին վերադառնալ, նրանց ուղարկեցի Հայաստան, հայերենին շատ լավ չէին տիրապետում, հորաքույրը սովորեցնում էր: Ուսումը շարունակեցին արդեն Կապանում: Ծառայության անցնելու ժամանակաշրջանում ես պարզապես առաջարկեցի նրան ծառայել Ռուսաստանում, բայց կտրականապես դեմ էր, ասաց՝ ես ուզում եմ մնալ Հայաստանում, հենց այստեղ էլ գնալ բանակ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հերոսի մայրը:
Պահանջկոտ էր, ակտիվ ու նախաձեռնող. թե՛ Ռուսաստանի, թե՛ Կապանի դպրոցներում միանգամից էր աչքի ընկել, միջոցառումների, համերգային ծրագրերի ժամանակ միշտ առաջինն էր:
«Ամենից առաջ ես զգում էի՝ Նորոս արվեստի մարդ էր: Տասը տարեկանում հայտարարեց, որ ուզում է պարարվեստով զբաղվել, հայրն էլ ձեռքից բռնեց ու տարավ մեր Կապանի մշակույթի կենտրոն: Նրա հաջողություններն այս ոլորտում միանգամից երեւացին. 15-16 տարեկանում արդեն իր սեփական նախագծերն ուներ, Նորոս 150 աշակերտի պարուսույցն էր. Կապանում նրա անունը ցնծում էր: Բանակից գալիս էր արձակուրդ. երբ ընկերներն ուզում էին տեսնել նրան, Նորոս ասում էր՝ տուն չգաք, միանգամից մշակույթի պալատ: Ասում էր՝ ընկեր Էրիկը մենակ ա. նրա աջ ձեռքն էր: Իսկական արվեստի մարդ էր, ու այդ ամենը նրա համար քիչ էր, նա դեռ այնքան բան կաներ: Նորոն շատ էր ուզում ուսանող լինել, սիրում էր կյանքը: Մի օր եկավ մոտս, ասաց՝ մամ, ես այնքան լավ եմ ապրել, ինձ ամեն ինչ տվել եք, բայց մտածում եմ՝ Հայաստանում շատ երեխաներ կան, որ այդ ամենը չունեն: Նորոս կամեցող էր: Շատ դժվարություններ ենք ունեցել, բայց աշխատել ենք, այնպես ենք արել, որ որդիներս որեւէ բանի կարիք չունենան»:
Նորայրն ընդունվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին ու միանգամից զորակոչվեց բանակ. սկզբում՝ Հոկտեմբերյան, ապա Ջրական (Ջաբրայիլ):
«Այդ ընթացքում մենք գնում էինք Ռուսաստան, գալիս էինք: Տանկիստ Նորոս սերժանտ էր: Ծառայությունը լավ էր ընթանում: Լավ ծառայության համար հաճախ էին արձակուրդ տալիս, պատվոգրեր էր ստանում: Մոտ մի ամիս ծառայություն էր մնացել, բայց Նորոս այնքան լավ էր ծառայում, որ հրամանատարը թույլ էր տվել մարտի վերջին արձակուրդ գնալ, Նորոս ասել էր՝ չեմ ուզում, բան չի մնացել, կծառայեմ, կգնամ, մամայենց էլ նեղություն տալ չեմ ուզում, բայց ով իմանար, որ այսպես կստացվի: Բայց շատ էր սպասում զորացրվելուն, բոլորին շատ էր կարոտել: Ծառայությունից էլի մի դեպք եմ հիշում. արձակուրդ էր եկել, նստած էինք, դարձավ ինձ ու ասաց՝ մամ, կտեսնես, ես զոհվելու եմ, դու հերոսի մայր ես դառնալու: Բարկացա, ասացի՝ էլ նման բան չասես»:
Պատերազմը սկսվելուն պես, Նորիկը զանգել էր եղբորը, ասել էր, որ ծնողներին ոչինչ չասի, նա գնում է պատերազմ:
«Ասել էր՝ մամային, պապային չասես, բայց եթե պետք լինի, գլուխս էլ կտամ: Մյուս որդիս ավելի ուշ պատմեց այդ մասին: Չեմ կարողանում բառերով ասել, թե մեր 18 տարեկան տղաները ինչ արեցին: Որդուս մեջ այնքան կյանք կար, երբեմն մտածում եմ՝ Նորոս կարծես այդ մի քանի տարում 100 տարվա կյանք ապրած լիներ: Ծնողին, ախր, իր երեխան է պետք: Ես արդեն սկսել էի աշխատանք փնտրել, Երեւան էինք ուզում տեղափոխվել Նորոյիս գալուն պես: Ամուսինս պիտի գար, տեղափոխվեինք, շարունակեինք ապրել»:
Տիկին Նունեն վստահ է՝ հենց ծնողներն են որդիներին, նրանց անունը կենդանի պահում:
«Ես գիտեմ, որ մեր երեխաներն իսկապես հերոսներ են: Այս երեխաների սխրանքը պատմության մեջ կմնա ու պետք է միանշանակ հիշվի ու գնահատվի: Եթե իմանամ, որ ունեմ հնարավորություն ինչ-որ բան անելու, փոխելու, ես դա կանեմ, բայց հիմա գիտեմ՝ ես պիտի ապրեցնեմ Նորոյիս: Ես ամեն օր էլ՝ սպասում եմ նրան, գիտեմ՝ նա կա ու նույնիսկ ներկա է այս զրույցին: Մենք հիմա Հայաստանում ենք եւ չենք գնալու. մեր որդին նախընտրեց այս ճանապարհը, էլ ուր գնանք»:
Սյուզի Մուրադյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ