ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսլամիստական ցանց Եվրոպայում. գրոհայինները ԵՄ երկրներում նոր հարձակումներ են պատրաստում 04/02/2018 13:05 | Միջազգային լրահոս
Իրաքում ու Սիրիայում ԻՊ փաստացի պարտությունից հետո «խալիֆայության» գաղափարն արդեն այնքան ժողովրդականություն չի վայելում, և Մերձավոր Արևելքի երկրներ ջիհադիստների հոսքը կրճատվում է: Սակայն Եվրոպայի մահմեդական բնակչության համար «համաշխարհային ջիհադը», ինչպես նախկինում, ակտուալ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ի պատասխան Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի գործողության՝ Արևմտյան Եվրոպայում ահաբեկչական ակտերի ալիքից մեկ տարի անց մահմեդական մեծաթիվ բնակչությամբ պետություններում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մնում է կայուն բարձր:
«Խոսել ԻՊ ջախջախման մասին, իմ կարծիքով, վաղաժամ է: Կազմակերպությունը կորցրել է հսկայական տարածքներ, սակայն նրա ճյուղավորումները շարունակում են գործել Լիբիայում, Աֆղանստանում, Ասիայում, Սինայում և Սահելի գոտում: Առաջնորդներից շատերը, ներառյալ, հենց ինքը՝ «խալիֆ» ալ-Բաղդադին, ողջ են»,- ՌԻԱ Նովոստիին բացատրել է ֆրանսիական արտաքին հետախուզության նախկին աշխատակից և Ռազմավարական հետախուզության հարցերով եվրոպական կենտրոնի ղեկավար Կլոդ Մոնիկեն:
ԻՊ-ն արդեն 20 տարեկան է՝ 1998թ. Հորդանանում ստեղծված կազմակերպությունը գոյություն է ունեցել տարբեր անվանումներով և իրեն դրսևորել է որպես չափազանց կենսունակ: «Չի բացառվում, որ մոտակա տարիներին իրենց կողմից «խալիֆայությունը» վերածնելու փորձեր կնախաձեռնվեն, սակայն այժմ այն գերազանցապես ցանցային կառույց է»:
Այդ ցանցի զգալի մասը գտնվում է Եվրոպայում: Համաձայն Եվրոպոլի վերջերս հնչեցված տվյալների, ընդհատակյա ահաբեկչական բջիջներում կա մինչև 30 հազար մարդ: Ըստ Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթի, վերջին տարիներին նկատվում է ահաբեկչական ակտիվության իսկական վերելք և մոտ ապագայում Եվրոպան հարկադրված կլինի դիմակայել «բազմաթիվ ու զանազան մարտահրավերների»: Հենց այդ մասին են վկայում մի քանի երկրների անվտանգության ծառայությունների հայտարարությունները և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ վարկանիշը. 2018թ. Արևմտյան Եվրոպայում ահաբեկչական ակտերի հավանականությունն առավել բարձր է հենց Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ֆրանսիայում ու Գերմանիայում: 2017թ. ահաբեկչական ակտերի ենթարկված երկրներից միայն Բելգիան է իջեցրել սպառնալիքի մակարդակը՝ չորս հնարավոր երեքից («լուրջ») մինչև երկուսի («միջին»), սակայն ոչ ամբողջ տարածքում: Ահաբեկչական ակտերի անցյալ տարվա ալիքը կարող է ամենևին էլ վերջինը չլինել, նախազգուշացնում են անվտանգության ոլորտի եվրոպական փորձագետները:
Հակառակ սպասվածի՝ 2017-2018թթ. չի դիտվում Մերձավոր Արևելքից Եվրոպա ահաբեկիչ-վերադարձողների (ԵՄ և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների) հզոր հոսք, սակայն նրանք, ովքեր այնուամենայնիվ ժամանում են, ըստ IHS Jane ընկերության Ահաբեկչության ու ապստամբությունների ուսումնասիրության կենտրոնի (Terrorism and Insurgency Center, JTIC) փորձագետների, շատ ավելի լավ են պատրաստված ռազմա-տեխնիկական առումով: Մասնավորապես, այժմ ահաբեկիչները, որոնք մարտնչել են Իրաքում ու Սիրիայում, պայթուցիկ սարքավորումներ հասցնելու համար կարողանում են օգտագործել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև տիրապետում են այդ սարքավորումների պատրաստման ավելի կատարյալ տեխնոլոգիաների, ներառյալ՝ ավտոմոբիլային ռումբերի:
Հիմնական սպառնալիքը բխում է այսպես կոչված «տնասուն ահաբեկիչներից»՝ եվրոպական անձնագրերով երիտասարդ մահմեդականներից, երկրորդ և երրորդ սերնդի ներգաղթյալներից, որոնց ռադիկալացումը բացատրվում է աղքատությամբ, ցածր սոցիալական կարգավիճակով և պատերազմներին զոհ դարձած հավատակիցներին կարեկցանքով: Միջազգային հարաբերությունների Էգմոնդի բելգիական թագավորական ինստիտուտի՝ 2018թ. մարտին հրապարակված զեկույցի համաձայն, 2017թ. ընթացքում Արևմտյան Եվրոպայի ութ երկրներ վերապրել են 16 ահաբեկչական ակտեր, ևս 30-ը ձախողվել է, և նրանք բոլորը պատրաստվել են հենց «տնասուն ահաբեկիչների կողմից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից