ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աուտիզմը դառնում է հաղթահարելի. պատանիները նաեւ հմտանում են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում 03/31/2018 12:32 | Մամուլ
Աուտիզմը՝ ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է։ Դրանով տառապող երեխաները, ինչպես նաեւ մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու եւ խաղալու ունակությունների հարցում։
Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի եւ խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչեւ երեխայի 3 տարեկանը եւ առավել հաճախ հանդիպում տղաների շրջանում։ Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին։
Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել եւ ճանաչվել է 2008 թվականից, եւ որի նպատակն է ընդգծել աուտիզմ ունեցող երեխաների եւ մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք եւ բովանդակալից կյանք։
Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ։ Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաեւ Հայաստանում, սակայն մասնագետներն այն պայմանավորում են ախտորոշման ենթարկվող երեխաների աճի թվով։
Սովորաբար հիվանդության ծագումնաբանության 9 հնարավոր պատճառ է նշվում, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները եւ այլն։
Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում են «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» եւ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում։ Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ —ի «ԱրԲես» առողջության կենտրոնը՝ իր 7 «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն» մարզային մասնաճյուղերով, որտեղ աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում՝ չհասնելով մայրաքաղաք։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով։ Ամեն տարի 10-17 տոկոսով աճում է աուտիզմով հիվանդների թիվը։ Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի։
Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն, ըստ հաշվառվածների, աուտիզմով հիվանդների թիվը հասնում է մոտ 1000-ի։ 1980-ականներից աուտիզմը կտրուկ աճեց՝ պայմանավորված այդ խնդրով բժիշկներին դիմելու հաճախությամբ։ Ըստ մասնագետների, մարդիկ այսօր այդ խնդրի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունեն, եւ եթե անցյալում նախընտրում էին նման երեխաներին թաքցնել բոլորից, այսօր ծնողները գնալով ավելի հաճախակի են դիմում մասնագետներին՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դաստիարակության գործում օգնություն եւ աջակցություն խնդրելով։
Հոգեբանները հորդորում են չմեկուսացնել աուտիզմ ունեցող երեխային։ Նրանց պետք է հնարավորություն տալ շփվելու այլ երեխաների հետ։
Վերջին տարիների մեր կարեւոր ձեռքբերումներից է երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնների ստեղծումը Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայում եւ Կապանի բժշկական կենտրոնում, ինչը նպաստում է այս խնդրով տառապող երեխաների բուժման տարածքային եւ ֆինանսական մատչելիությանը։
Աուտիզմով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունն ու խնամքը առավելապես մեծացնելու նպատակով 2012թ. ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ ստեղծվեց «Աուտիզմի ազգային հիմնադրամը»։ Այն ստեղծված է՝ օգնելու աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց ու նրանց ընտանիքներին, ստեղծելու անհրաժեշտ պայմաններ նրանց բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության, սոցիալական ադապտացիայի համար։
Այնուհետեւ հիմնադրամի գործունեության արդյունքում 2014թ. մայրաքաղաքում կայացավ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» բացումը, որի առաքելությունը աուտիզմով հիվանդ երեխաների ընտանիքներին աջակցելն է։ Կենտրոնում երեխաները հատուկ թերապիա են անցնում անհատական ծրագրերով։
«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանը «ՀՀ»–ի հետ զրույցում ցավով արձանագրեց աուտիզմի համաշխարհային վիճակագրության ցուցանիշները, բայց եւ գոհունակությամբ մատնանշեց այն փաստը, որ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ գործում է աուտիզմով հիվանդ երեխաների խնամքի եւ վերականգնողական կենտրոն, որն ամբողջությամբ պետական հոգածության տակ է։ Կենտրոնի գործունեությամբ, Լ. Աթաջանյանի վստահեցմամբ, լուծվում է նաեւ սոցիալ–տնտեսական խնդիր, որի շահառու են դառնում հիվանդ երեխայի ընտանիքի անդամները։
«Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ։ Սակայն ինտենսիվ վաղ միջամտությունը զգալի առաջընթաց արձանագրելու հնարավորություն է տալիս։ Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների եւ աջակցության կարիք՝ այս ամենին հասնելու համար»,-ասաց կենտրոնի տնօրենը։
Ամբողջ աշխարհում 80 տոկոս աուտիզմ ունեցող մեծահասակներ գրեթե գործազուրկ են, ուստի կենտրոնի գործունեության կարեւոր բաղկացուցիչն են նաեւ աուտիզմ ունեցող պատանիների տարիքային հատուկ մասնագիտական վերապատրաստմանն աջակցելը եւ նրանց համար զբաղվածություն ապահովելը։
«Երբ բացվեց կենտրոնի առաջին մասնաշենքը, այն շուրջ 60 սան ուներ, քանի որ շենքային պայմանները թույլ չէին տալիս մեծ թվով երեխաներ ընդգրկել։ 2015թ. նույնական երկրորդ անգործուն հարեւան շենքը տրամադրվեց երկրորդ մասնաշենքի կառուցմանը՝ աուտիզմով պատանիների համար տարիքային հատուկ մասնագիտական վերապատրաստման անցկացման համար»,-տեղեկացրեց կենտրոնի տնօրենը։
Այժմ կենտրոն է հաճախում 180 երեխա, որից 80-ը՝ դեռահասներ են։ Կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ նոր մասնաշենք է կառուցվում, որի հաջող մեկնարկից հետո դեռահասներն արդեն հնարավորություն կունենան մասնագիտական ունակությունները զարգացնել լիովին բարենպաստ պայմաններում։ Բայց առկա հնարավորություններն էլ չեն խոչընդոտում, որ նրանք իրենց նախընտրած արհեստը սովորեն։ Մասնագիտական հմտությունների բացահայտումը հնարավորություն կտա նրանց լուծելու իրենց զբաղվածության խնդիրը։
Լիլիթ Աթաջանյանի տեղեկացմամբ՝ նրանցից ոմանք հմտացած են թղթի արտադրության բնագավառում, ոմանց համար հետաքրքիր են նկարչությունը, կավագործությունը, ոմանց՝ տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ի դեպ, աուտիկներ են եղել նաեւ հանճարեղ մարդիկ. նրանցից հիշատակվում են Մոցարտը, Ագաթա Քրիստին։ Հատկանշական է, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում նաեւ ծրագրավորման ոլորտում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ