ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«HALO TRUST»-ի ներկայացուցիչը մտահոգված է. ողբերգական պատահարը անհրաժեշտ հետեւությունների տեղիք է տալիս 03/31/2018 13:22 | Արտակարգ պատահարներ
Արցախում տեղի ունեցած ողբերգական պատահարը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, թե մարդիկ ինչպիսի դժվարությունների են առնչվում՝ ականապատ տարածքները բնակչության համար դարձնելով անվտանգ։ Այս մասին նշել է «HALO TRUST»-ի արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը՝ «ՀՀ»-ի հետ զրույցում՝ առայժմ չշտապելով պատահարին գնահատականներ տալ:
Դեպքը մանրազնին քննվում է, եւ հանրությանը անպայման իրազեկ կպահվի ողբերգության հետաքննության մասին։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Արցախի իրավապահ մարմինների, երկրի իշխանությունների հետ։ Առավել լիարժեք տեղեկատվություն ստանալու ակնկալիքով փորձագետներ են հրավիրվել եւ դրսից։ Աշխարհի տարբեր մասերում մեր կազմակերպության անձնակազմի մասնագետները, վտանգելով իրենց կյանքը, բարդ ու դժվարին աշխատանքներ են իրականացնում։
Արցախում տեղի ունեցած ողբերգական պատահարը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, թե մարդիկ ինչպիսի դժվարությունների են առնչվում՝ ականապատ տարածքները բնակչության համար դարձնելով անվտանգ։ Սա պիտի գիտակցեն հակամարտության բոլոր կողմերը՝ սահմանում թույլ չտալով պատերազմի նոր սրացումներ եւ ողբերգություններ»,-չթաքցնելով իր մտահոգությունը՝ նշում է Նյուտոնը։
Վիրավորներ Արամ Մկրտչյանին եւ Գարիկ Ղահրիյանին վիրահատելուց հետո բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար։ Բժշկական կենտրոնի վնասվածքաբան Ալյոշա Մաղաքելյանի հավաստմամբ, վիրավորներին անմիջապես անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Վիրահատվել են Ղահրիյանի ստորին զույգ վերջույթները (ազդրի ծայրանդամները)։ Կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Արտաշես Սայիյանի խոսքով, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, քանի որ շատ արյուն է կորցրել։ Նա ունի ողնաշարի ողերի կոտրվածքներ, փայծաղի ու աջ երիկամի պատռվածքներ։
Իսկ որովայնի խոռոչում բավականաչափ արյուն կա կուտակված, եւ, բնականաբար, կրկնակի վիրահատման անհրաժեշտություն է զգացվում։ Մկրտչյանի վիճակը բաժանմունքի ղեկավարը գնահատում է կայուն ծանր (վիրահատվել են փայծաղն ու որովայնը), եւ հիվանդն այժմ թույլ դրական դինամիկայով շարունակում է ինտենսիվ բուժումներ ստանալ։ Վիրավորների առողջական վիճակին եւ բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող միջոցառումներին ծանոթանալու համար երեկ հանրապետական կենտրոն է այցելել առողջապահության նախարար Կարինե Աթայանը։
Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մահացածներն են Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ