ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին 03/30/2018 19:13 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:Այս մասին տեղեկացանք ՝ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նախորդ առաքելությունների ընթացքում նրա կուտակած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի իմացությունը թույլ կտան լավագույնս իրականացնել իր առաքելությունը Հայաստանում:
«ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից և Երևանում գրասենյակի հիմնադրումից քառորդ դար անց ՄԱԿ-ը Հայաստանում շարունակում է ընկալվել որպես խաղաղության, համագործակցության և զարգացման մարմնավորում: Այս առումով Ձեր գլխավորած գրասենյակի գործունեությունը շատ պատասխանատու է և կարևոր մեր հասարակության համար: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը՝ փորձելով մեր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորմանը: Եվ սրա վկայությունը Հայաստանի ակտիվ մասնակցությունն է խաղաղապահ գործունեությանը, իհարկե, նաև մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը դարձել է մեր կառավարության վստահելի գործընկերը, և սրան, անշուշտ, նպաստել են մինչ այժմ կատարված աշխատանքն ու հաջողված ծրագրերը: Դրա լավագույն օրինակներից մեկը Հայաստանի ընտրական գործընթացներին նորագույն տեխնիկական միջոցների ներդրմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ցուցաբերած գործուն օժանդակությունն է, որը նպաստեց ընտրությունների առավել թափանցիկությանն ու այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում Ձեզ Ձեր գործունեության մեջ: Հավատացած եղեք, որ Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և նշել, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում արժանացել է ջերմ ընդունելության ու իրեն զգում է ինչպես տանը:
«Պարո՛ն Նախագահ, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել Հայաստանում այն կարևոր բարեփոխումների օրակարգի կապակցությամբ, որը Ձեր առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ նաև այն կարևոր և սերտ համագործակցության համար, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ:
Ցանկանում եմ, մասնավորապես, ընդգծել Հայաստանի կառավարության ջանքերը Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների կանխարգելման կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման գործում՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով: Ուրախ ենք, որ Հայաստանում մեր գործունեությամբ հավելյալ արժեք ենք հաղորդում և գործուն աջակցություն ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին»,- Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Օրակարգ 2030-ին և կայուն զարգացման նպատակների իրականացմանը, այդ համատեքստում՝ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին և դրանց իրականացման հարցում ՄԱԿ-ի կողմից իրագործվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ