ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձերբակալվել են համայնքի ղեկավարներ` գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով 03/30/2018 16:08 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2018թ. մարտի 27-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով քրեական գործը:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացումների մեխանիզմը և դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ չարաշահումներ են թույլ տրվել Իսահակյան և Մեղրաշատ համայնքների բնակիչներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում։
Մի շարք գյուղացիներ ընդգրկվել են աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չեն հատկացվել կամ հատկացվել են շատ ավելի քիչ ծավալով և յուրացվել համայնքների ղեկավարների կողմից։
Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով` համայնքի ղեկավարները կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:
Բացի այդ, իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ սերմացու ցորենն ստացած Իսահակյան և Մեղրաշատ համայնքների որոշ բնակիչներ հետագայում կատարել են նախատեսված վճարումները, սակայն դրանք չեն մուտքագրվել համայնքի բյուջե, չեն փոխանցվել համապատասխան կազմակերպության հաշվեհամարին, այլ յուրացվել են՝ պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով: Իսկ բնակիչների անվամբ կուտակված պարտքերը ներվել են պետության կողմից թիվ 1585-Ն որոշմամբ։
Քննության տվյալներով՝ չարաշահումները տեղի են ունեցել 2012-2016 թթ.: Այդ տարիներին Իսահակյան համայնքի ղեկավարն է եղել Արտավազդ Արսենյանը, իսկ Մեղրաշատ համայնքի ղեկավարը՝ Վահրամ Սաղաթելյանը։ Ներկայումս նրանք համապատասխանաբար Անի և Ամասիա համայնքների ներկայացուցիչներն են Իսահակյանում և Մեղրաշատում։
Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով Ա.Արսենյանը և Վ.Սաղաթելյանը մարտի 29-ին ձերբակալվել են և հարցաքննվել։ Պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից