Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Շարմազանովը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է պետականաշինության և բարեփոխումների ժամանակաշրջան 03/29/2018   23:33  |  Քաղաքական

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այդ 10 տարիները եղել են բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջան: «Պետք է նշեմ, որ մենք գրեթե բոլոր ոլորտներում հասել ենք լուրջ հաջողությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Շարմազանովը նշեց, որ 2008թ. չկար վրաց-օսական, վրաց-աբխազական կոնֆլիկտ, չկար մերձավորարևելյան  ճգնաժամ, Իրան-Արևմուտք, Արևմուտք-Ռուսաստան շատ բարդ հարաբերություններ, քրդական հարց, Սիրիայի խնդիր, ուկրաինական ճգնաժամ, չկար քառօրյա պատերազմ: «Եվ այդ ամբողջությամբ հանդերձ ՀՀ Նախագահին հաջողվել է այսօր նաև անվտանգության առումով ունենալ ավելի ամուր հասարակություն և ամուր բանակ: Մենք կարողացանք տարածաշրջանում դառնալ գործոն: Նախագահի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացավ լինել և Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը մեծ հնարավորություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, և միևնույն ժամանակ նոյեմբերի 24-ին համագործակցության պայմանագիր ստորագրել Եվրոպական Միության հետ»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց մի կողմից ամրապնդել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից իրականացնել ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին ու դրան զուգահեռ շարունակել քաղաքական ինստիտուցիոնալ բարեփոխումները ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրով:

Նրա գնահատմամբ՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման առումով անհամեմատելի են 2008թ. և 2018թ. Հայաստանները: Շարմազանովը նշում է, որ 2008-2009 թվականներին միջազգային և եվրոպական կառույցները Հայաստանին շատ բաների համար էին քննադատում: «Մենք կարող էինք դրանց մի մասի հետ համաձայն լինել, մյուս մասի հետ՝ ոչ, սակայն դա փաստ էր: Իսկ այսօր՝  2018թ.-ին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Նախագահի վարած ճկուն քաղաքականության արդյունքում մենք ունենք ազատ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ: Սա իմ գնահատականները չեն, այլ ԱՄՆ հարգարժան դեսպանի գնահատականներն են, ով իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է: Իսկ ոչ ժողովրդավարական երկրներում ազատ մամուլ և ազատ քաղաքացիական հասարակություն չի լինում»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ Ստրասբուրգում ՀՀ Նախագահի հանդիպումները մի բան ցույց տվեցին, որ չկա մի եվրոպացի պատգամավոր կամ եվրոպական կառույց, որը կքննադատեր Հայաստանին ոչ ժողովրդավարական երկիր լինելու մեջ, իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում:

Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է նոր որակի վրա: «Եթե մեզ 5-10 տարի առաջ ասեին, որ Գերմանիայի նման երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատերին դա կարող էր երազ թվալ, բայց մենք տեսանք, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Մենք մեծ հաջողություն ենք արձանագրել ժխտողականության դեմ պայքարում. Հունաստանի, Կիպրոսի և Սլովակիայի նման երկրները թուրքական ժխտողականության դեմ բանաձևեր են ընդունել: Այս շարքը շարունակվելու է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մատնանշում է այն հանգամանքը, որ անգամ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել: «Տնտեսության զարգացման առումով, իհարկե, խնդիրներ կան, սակայն այսօր Հայաստանն ամենադինամիկ զարգացող երկիրն է տարածաշրջանում: Այս առումով մենք առաջ ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից, Իրանից և ԱՊՀ բոլոր երկրներից: Մենք տարին փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով: Սա օդից չի եկել, սա մեր ողջ քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ է՝ Հայաստանի Նախագահի գլխավորությամբ»,- ասաց նա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:49 29/03/2018  |  ՔաղաքականՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել
19:47 22/03/2018  |  ԼՐԱՀՈՍԼատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
19:11 16/03/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ժողովրդավարական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է ՀԱՊԿ անդամ երկրների համար». Էդուարդ Շարմազանովը՝ Վյաչեսլավ Մակարովին
22:19 28/12/2017  |  ԼՐԱՀՈՍ«Չի կարող մի պետություն մեկ այլ անկախ պետությանը կարգավիճակ տալ». Շարմազանովն արձագանքել է Հասանովի հայտարարությանը
15:19 14/12/2017  |  Քաղաքական«Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը». Էդուարդ Շարմազանով
22:11 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՇարմազանովն Արցախում օրերս անցկացված զորավարժություններն աննախադեպ է համարում օգտագործված զինտեխնիկայի առումով
23:41 21/11/2017  |  Քաղաքական«Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունն ընդունել է, որ եթերում ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել
14:22 16/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը հանդիպել է Արամ Ա. Կաթողիկոսի հետ
14:21 19/08/2017  |  ԼՐԱՀՈՍՇարմազանովն արձագանքել է Հայաստանն «Արմենիա» վերանվանելու Բագրատյանի առաջարկին
14:09 29/03/2017  |  ՔաղաքականԱրցախում ՀՀ Նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին եւ ներքին լսարանի համար. Շարմազանով

Արխիվ

[]