ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վայք քաղաքում ուժեղ քամին վնասներ է հասցրել 03/29/2018 21:41 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 29-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել են Ջերմուկի խճուղու թիվ 8 հասցեում գտնվող «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան»-ի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 120 քմ հատված և 250 գմ փայտյա կառուցատարրեր:
Ըստ ականատեսների` պոկված թիթեղյա ծածկն ընկել է դատարանի մոտ կայանած «BMW» մակնիշի 34 ZD 719 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, կոտրել ձախակողմյան հայելին և ավտոմեքենայի տարբեր հատվածներում առաջացրել քերծվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիթեղյա ծածկը տեղի ուժերով հեռացվել է ավտոմեքենայի վրայից:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ քամուց վնասվել է Ջերմուկի խճուղում գտնվող թիվ 8/3 տան տանիքի ազբոշիֆերներից մոտ 30 քմ հատված, իսկ 8 քմ հատվածը թուլացել և կախվել է, ձևախախտվել են թիվ 10ա հասցեում գտնվող «Վայք» տուրիզմի կենտրոնի օդորակիչը և ալեհավաքը, պոկվել է հեռախոսագծերի սպասարկման կայանը սնուցող կապի հանգույցի 10000 Վ հզորությամբ մալուխը, պոկվել են թիվ 6 հասցեում գտնվող առևտրի սրահի հովվածածկը (մոտ 6 քմ) և տանիքի ազբոշիֆերներից մոտ 15 քմ հատված, թիվ 4/3 հասցեում գտնվող շինության տանիքի ազբոշիֆերներից մոտ 18 քմ հատված, Շահումյան փողոցի թիվ 1/1, 2 և 3 հասցեներում գտնվող առևտրի սրահների ընդհանուր տանիքի ազբոշիֆերներից մոտ 60 քմ հատված, թուլացել և կախվել են Շահումյան փողոցի թիվ 12 շենքի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 13 քմ), թիվ 6 շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 18 քմ հատված և Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 12 քմ հատված:
Փրկարարներն ապամոնտաժել են Ջերմուկի խճուղու՝ Մ. Հ.-ին պատկանող թիվ 8/3 տան տանիքից կախված մոտ 8 քմ ազբոշիֆերը:
Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ Ս. Հ.-ը և Վայքի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Գ. Մ.-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից