ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը 03/29/2018 20:08 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում:
Այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Մայր Աթոռում Պանայոտիս Կամմենոսին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք կմատուցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Ի դեպ, Պանայոտիս Կամմենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, ով Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելելու է Եռաբլուր պանթեոն:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ
Մեծարգո նախարար Կամմենոս, հարգելի գործընկերներ, պատվիրակությունների հարգարժան անդամներ:
Կրկին ողջունում եմ իմ լավ ընկերոջը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսին և իր գլխավորած պատվիրակությանը բարեկամ Հայաստանի Հանրապետությունում:
Պարոն Կամմենոսի պաշտոնական այցը Հայաստան լավ առիթ է 2016թ. դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Այս այցը լավ առիթ է նաև ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ԱրմՀայՏեք ցուցահանդեսի շրջանակներում:
Պետք է գոհունակություն հայտնեմ և ասեմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2016 թվականին Աթենքում, լիարժեք կատարվում են, ամեն տարի մենք ընդլայնում ենք ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, որոնք նախանշված են, լիարժեք կատարվելով հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով:
Մեր հանդիպումների ընթացքում մենք ևս մեկ անգամ փաստեցինք երկու բարեկամ պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները: Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորություններին:
Օգտվելով առիթից, ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ իրադրությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում: Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշումը, և ես շնորհակալ եմ նախարար Կամմենոսին մանրակրկիտ տեղեկության համար, որ ինքն ունի հակամարտության մասին, և այն պատրաստակամության համար, որ նա հայտնեց մեր փոխգործակցությունը շարունակելու համար և հնարավորինս հեշտացնելու բանակցություններում, խաղաղ գործընթացում ընդունելի լուծումներ գտնելու հարցը:
Ուզում եմ նշել, որ մենք փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք, մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում և այսօր զինված ուժերում զբաղեցնում են տարբեր բարձր պաշտոններ` իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը, և բնական կամուրջ են հանդիսանում մեր երկրների և զինված ուժերի միջև:
Քննարկեցինք նաև մեր հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը և երկուստեք անթույլատրելի համարեցինք այդ պետության կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությունը: Այդ համատեքստում ես պարոն Կամմենոսին տեղեկացրեցի 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու պատճառների մասին:
Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում Հունական կողմին այս խնդրում:
Պարոն Կամմենոսի հետ քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում համագործակցության առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ փաստեցինք, որ ամենամյա երկկողմ համագործակցության ծրագրերը ոչ միայն տարեցտարի ընդլայնվում են, այլև իրականացվում են մեծ արդյունավետությամբ: Ես իմ երախտագիտությունը հայտնեցի մեր գործընկերներին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի զինված ուժերին տրամադրվող համակողմանի ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական օժանդակության համար:
Ընդհանուր առմամբ, համագործակցությունը պաշտպանության բնագավառում ներառում է ամբողջ ուսումնական, վարժական և կրթական ներուժը, որն առկա է երկու երկրների զինված ուժերում, բարձր ենք գնահատում նաև խորհրդատվության փոխանակումը զինված ուժերի զարգացման տարբեր հարցերի շուրջ: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական բժշկությունը, հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, անձնակազմի կառավարման համակարգի շուրջ փորձի փոխանակումը, որպես նոր ոլորտներ նշվեցին կիբեռանվտանգությունն ու ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման և իրականացման փորձի փոխանակումը:
Համագործակցությունն ունի նաև ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Վստահ եմ, որ պարոն Կամմենոսի այցը ԱրմՀայՏեք ցուցահանդես և ծանոթացումը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին նոր խթան կհաղորդի այս բնագավառում համագործակցությանը:
Վերջում, կրկին ողջունում եմ Ձեզ, պարոն Կամմենոս և մաղթում արդյունավետ աշխատանք այցի ընթացքում: Շնորհակալություն:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների հարցերին.
Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն - Պարոն նախարար, վերջերս Թուրքիայի ագրեսիվ հայտարարությանը՝ Մեծ Թուրքիա ստեղծելու մասին, թե` եթե պետք լինի մենք կտանք մեր կյանքը, եթե պետք լինի մենք կխլենք ուրիշների կյանքը, և երկու հույն զինվորների շարունակվող կալանքի մասին, դուք բավական կոշտ արձագանքեցիք: Կխնդրեի Ձեր դիրքորոշումը և, ինչ եք կարծում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենան այս հայտարարությունները:
Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան դառնա եվրոպական պետություն` հարգի միջազգային իրավունքը, մարդու իրավունքները: Մեր ցանկությունն է տեսնել եվրոպական արժեքներ որդեգրած Թուրքիա, բայց ես վախենում եմ, որ Թուրքիայի վերջին նախագահը` Էրդողանը, և այն որոշումը` մոտենալ իրենց վաղեմի երազանքին, այն է` Օսմանյան կայսրությանը` դա Թուրքիային ավելի է հեռացնում Եվրոպայից, միջազգային իրավունքից, մարդու իրավունքներից:
Մենք կշարունակենք անել լավագույնը, որպեսզի բացատրենք Թուրքիային, որ մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց մենք պետք է հիշեցնենք Թուրքիային իրենց պատմության շատ դրվագները և հատկապես իրենց պատմության այն դրվագները, որոնք վերաբերում է Օսմանյան կայսրության որոշումներին, օրինակ` Հունաստանին:
«Զինուժ Մեդիա». Պարոն նախարար, հարցը վերաբերում է հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցությանը: Եթե կարելի է, մի փոքր մանրամասն. ինչ ծրագրեր, զարգացումներ ակնկալել:
Պատասխան. Այսօր մենք այցելեցինք Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդես և այնտեղ հանդիպեցինք բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վաղը առավոտյան պաշտպանական բնագավառի հայկական ընկերությունների ներկայացուցիչները կhանդիպեն հունական ընկերությունների հետ: Այդ հանդիպումը նշանակում է, որ երկու պետություններն իրենց դռները կբացեն պաշտպանական բնագավառի շուկաների համար: Դա նշանակում է, որ եթե մենք ունենանք արտադրանք, որը հնարավոր կլինի կիրառել Հունաստանի զինված ուժերում, այդ արտադրանքը կարող է ԵՄ վկայագիր ստանալ: Դա նշանակում է, որ դռները բացվում են նաև այլ շուկաների համար: Նույն գործողությունը կարող է կատարվել Հայաստանում, որը կարող է այլ ճանապարհներ բացել: Մենք պետք է հաղթենք միասին, մենք շատ գումար ենք ներդրել մեր երկրների պաշտպանական արտադրության վրա, այժմ պետք է համագործակցենք, միասին արտադրենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան