ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԱՊԾ գերխնդիրը մեկն է՝ ապահովել երեխաներին մատակարարվող մսի անվտանգությունը 03/28/2018 17:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի անցման փուլերը, սպանդանոցների բախշվածությունն ըստ մարզերի, ինչպես նաեւ խոսել է միսն ուղեկցող ձև 5 փաստաթղթի տրամադրման կարգի մասին:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի՝ 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Մինչ այդ՝ մարտի 1-ից, պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը կրթական և նախակրթական հաստատություններում երեխաներին մատակարարվող մսի նկատմամբ:
Սակայն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողների հետ ինտենսիվ աշխատանք սկսել է ավելի վաղ՝ դեռևս 2017 թվականին, և շարունակել այն 2018 թվականին՝ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելով այս ոլորտում գործունեություն ծավալող և շահագրգիռ կողմերի՝ սպանդանոցների սեփականատերերի, մատակարարաների, իրացնողների, հետ և տեղեկացրել վերջիններիս սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի բոլոր մանրամասները: Ուղարկվել է ավելի քան 700 հասցեական ծանուցում, տեսահոլովակների ու տեղեկատվական թերթիկների միջոցով ապահովվել է հանրային իրազեկում: Միաժամանակ, փոփոխության մասին տեղեկացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները. արդյունքում՝ պետական գնումներով մրցույթը շահած մատակարարման պայմանագրերում ամրագրված է, որ միսը պետք է լինի բացառապես սպանդանոցային ծագման:
Ծառայությունը, հաշվի առնելով հանրապետությունում գործող սպանդանոցների թիվը, ուսումնասիրելով համայնքներում առկա անասնագլխաքանակը և գնահատելով պահանջվող սպանդանոցների անհրաժեշտությունը՝ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ նախաձեռնել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր՝ ուսուցողական, տեղեկատվական, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով տիպային սպանդանոցների ստեղծման համար: Ներկայումս հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 նոր սպանդանոց (երկուսն արդեն կառուցվել են), որոնց տեղաբախշումը կատարվել է նկատի ունենալով համայնքներում անասնագլխաքանակն ու օրական միջին մորթը՝ ապահովելու նպատակով համաչափ սպանդանոցային ցանց հանրապետության ողջ տարածքում: Միաժամանակ, ստացվել են սպանդանոց կառուցելու լրացուցիչ նոր հայտեր՝ ավելի քան 40: Արդյունքում, 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ նվազագույնը 70 սպանդանոց, ինչը կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը:
Բանախոսը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով: Ձև 5-ը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ բացառելով նախկինում վերահսկողության շրջանակներում հայտնաբերված դեպքերը, երբ մատակարարվում էր անհայտ տեղից գնված միս: Թռչնաբուծարաններն արդեն անցել են էլեկտրոնային եղանակով ձև 5-ի տրամադրմանը, իսկ սպանդանոցներին, որոնք նոր են անցնում այս փաստաթղթի շրջանառությանը, Ծառայությունն արդեն տրամադրել է 2500 ձև 5, որից իրացվել է արդեն 1701-ը (143 հազար 240 կգ ԽԵԿ մսի համար): Տեղեկացնենք, որ սպառողը նույնպես կարող է պահանջել այս պիտակը և ստուգել դրա իսկությունը ինքնուրույն՝ հեռախոսի օգնությամբ, QR-կոդի միջոցով և տեղում ստանալ վաճառվող մթերքի մասին տեղեկատվություն:
Սպանդանոցային ծագման թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր՝ սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համընթաց: Թեև մի շարք ոլորտների համր նորմը դեռ չի գործում, Ծառայությունն արդեն 152 միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների տվել է սանիտարական անձնագրեր:
Լրագրողների հարցերին ի պատասխան ՍԱՊԾ պաշտոնյան ընդգծել է, որ Ծառայության գերխնդիրը մսի անվտանգությունն ապահովելն ու վտանգները կանխարգելելն է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Ինչ վերաբերում է մատակարարվող մսի գնին, ապա դրա կարգավորման դաշտում որևէ լիազորություն կամ գործառույթ ՍԱՊԾ-ն չունի: Վերջերս շրջանառվող պատճառաբանության վերաբերյալ, թե մոտ տարածքում չկա սպանդանոց և՝ որ դա խոչընդոտում է մսի մատակարարմանը, բանախոսը նկատել է,-«Մատակարարներն ընդամենը մի քանիսն են, որոնք, մրցույթը շահելով և, տեխնիկական բնութագրով պարտավորվելով մատակարարել միայն սպանդանոցային ծագման միս, պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները: Իսկ սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով»:
Չնայած, որ 2017 թվականի ընթացքում տնտեսավարողներին պարբերաբար տեղեկացվել է այս նորմի մասին՝ պահանջը նոր է սկսել գործել պետական գնումներով մատակարարողների համար, և Ծառայությունը, ստացված արդյունքները ամփոփելուց հետո, հսկողություն կիրականացնի սպանդանոցային ծագման մսի մատակարարման ողջ շղթայում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ