ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասյա Խաչատրյանի դեպքը` որպես Արցախում մարդու իրավունքների իրավիճակի ցուցանիշ. «Իրազեկ քաղաքացիների միավորում» 03/27/2018 17:35 | ԼՐԱՀՈՍ
Երեկ հրապարակվեց Ասյա Խաչատրյանի հարցազրույցըEpress.am–ի հետ, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ասյա Խաչատրյանը ներկայացնում է Ստեփանակերտում Արցախի ոստիկանության աշխատակիցների կողմից 2018թ․ փետրվարի սկզբին ֆիզիկական և հոգեբանական ճնշմանենթարկվելու մանրամասները։ Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:
Ըստ այդմ, քաղաքացու նկատմամբ հետապնդումներ են իրականացվել միայն այն պատճառով, որ քաղաքացին ունի տարբերվող սանրվածք, ծխում է փողոցում և ոստիկաններից պահանջում է հարգել իր իրավունքները:
Այս միջադեպը հերթական անգամ հանրային քննարկման առարկա դարձրեց Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնախնդիրները։
Ինչո՞ւ է կարևոր
Կա երեք հիմնական պատճառ, որոնք առավել կարևոր են դարձնում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։ Առաջին և ամենակարևոր պատճառն ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությունում՝ «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»։
Երկրորդ պատճառը Ադրբեջանի հետ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման ամրապնդումն է։ Քանի դեռ Արցախը միջազգային հանրության աչքերում Ադրբեջանից ավելի ժողովրդավար է, ըստ էության, չկամիջազգային ճնշում Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի վերջինս մտնի Ադրբեջանի կազմ։ Արցախում և Հայաստանում ամուր ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանվածությունը հայկական կողմի ամենաուժեղ խաղաքարտը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում և միջազգային հանրության կարծիքի ձևավորման հարցում:
Եվ վերջապես՝ Արցախում ժողովրդավար պետական համակարգի գոյությունը կարող է նպաստել Արցախի ինքնավարության միջազգային ճանաչմանը, ինչպես Կոսովոյի դեպքում։
Մինչդեռ իրականում
Իրականում Արցախի հանրապետությունը դեռևս հեռու է մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության անհրաժեշտ աստիճանից։ Մասնավորապես՝ ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2018» զեկույցի՝ Արցախում քաղաքական ու քաղաքացիական ազատությունները 2017թ․յոթ բալանոց համակարգում (որտեղ մեկը դրականն է, իսկ յոթը բացասականը)՝ 5 ցուցանիշն են ստացել։ Կոսովոյի դեպքում այդ ցուցանիշը 3,5 է։ Այլ կերպ ասած՝ Արցախը զգալիորեն զիջում է Կոսովոյին՝ քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում։
Եթե անգամ մի կողմ դնենք միջազգային ցուցանիշները և հիշենք վերջին մի քանի տարիներին Արցախի ոստիկանության հետ կապված մի քանի դեպքեր, ապա կտեսնենք, որ իրավիճակն իսկապես հեռու է մարդու իրավունքների պաշտպանվածության ցանկալի աստիճանից։ Այսպես, օրինակ, 2015թ. հունվարի 31-ին Արցախի Բերձորի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում, Արցախի ոստիկանության ծառայողները հարձակվել էին Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած խաղաղ ավտոերթի մասնակիցների վրա, որոնց թվում կային կանայք և երեխաներ՝ դաժան ծեծի ենթարկելով և մարմնական վնասվածքներ պատճառելով մասնակիցներին, ջարդելով երթի մասնակիցների ավտոմեքենաները։ Չնայած կային հարձակման տեսագրություններ և բազմաթիվ վկաներ ու տուժածներ, սակայն որևէ մեկը քրեական պատասխանատվության չենթարկվեց։
Մեկ այլ օրինակ է Ստեփանակերտում 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը, որըօգոստոսին կարճվեց, իսկ մեղադրյալները համաներումով ազատ արձակվեցին։ Այսինքն Ստեփանակերտի կենտրոնում կարելի է օրը ցերեկով առևանգել ու ծեծել ընդդիմադիր պատգամավորի և չարժանանալ համարժեք պատժի։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Արցախում չկա քաղաքական առողջ մթնոլորտ, իսկ գործող նախագահը քայլեր է ձեռնարկում մինչև 2030 թվականը իշխանության մնալու ուղղությամբ, ապա կարելի է հասկանալ, որ միջազգային զեկույցներում Արցախին տրված ցուցանիշները իրականությունից ավելի լավն են։
Այսպիսով,Ասյա Խաչատրյանի դեպքը միակ օրինակը չէ, այլ շղթայական գործընթացի մեջ ընդամենը մի օղակ, և եթե նախկինում խոսքը այս կամ այն կերպ վերաբերում էր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ բռնաճնշումներին, ապա այս դեպքում խոսքը պարզապես հասարակ քաղաքացու հանդեպ ճնշումների մասին է: Սա որակապես այլ մակարդակի է իջեցնում մարդու իրավունքների պաշտպանվածությունը Արցախում՝ դրանից բխող հետևանքներով:
Աննա Փամբուխչյան
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:25 Ինչ նվերներ են հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»
- 01/09/2025 08:22 Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
- 01/09/2025 18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան
- 01/09/2025 17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/10/2025 13:01 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում . կան տուժածներ
- 01/10/2025 12:49 Շիրակի մարզում. բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 վիրավոր
- 01/10/2025 10:04 Այրվել է ավտոմեքենա
- 01/09/2025 23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
- 01/07/2025 12:52 Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ձևակերպել են ամուսնալուծությունը
- 01/07/2025 00:02 Շներ վարժեցնողը ցրել է պոչը թափահարող շների մասին առասպելը
- 01/06/2025 12:38 Մագնուս Կարլսենն ամուսնացել է
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը