ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե քննիչ Զադոյանը վստահ լիներ, որ 116 -րդ հոդված է, ես հո նրա ձեռքը չէի կարող բռնել». դատախազ Մովսիսյան 03/26/2018 19:31 | Դատական ռեպորտաժներ
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու գործով այսօր շարունակվեց ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդի՝ Սոս Գասպարյանի հարցաքննությունը:
Այս գործով վկայի կարգավիճակ ունեցող Սոս Գասպարյանը, շարունակեց պնդել, որ ենթադրյալ կաշառքը՝ 3000 ԱՄՆ դոլար գումարը իրեն չի հետաքրքրում, կաշառքը ինքը չի տվել՝ հայրն է տվել, սակայն ինքը կաշառք ստացողներից գումարային պահանջ չունի:
Վկան նշեց՝ քննիչ Զադոյանն իրեն հուսադրել է, ասելով՝ «չվախենա, չես նստի, դատարանով դուրս կգաս», սակայն ի օգուտ իրեն՝ որևէ գործողություն չի կատարել:
Միևնույն ժամանակ վկան պնդեց, որ նախաքննության ընթացքում հայտնել է այն ինչ իրեն հայտնի է եղել: Ասել է թե՝ քննության խորթ մեթոդներ չեն կիրառվել:
Վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում ամբաստանյալ Զադոյանի պաշտպան Ամիրխանյանը էական հակասություններ նկատեց և միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Միջնորդությունը դատարանը մերժեց, նախ պարզաբանելով, նախաքննական ցուցմունքի հրապարակման վերաբերյալ քրեական դատավարության նորմը, ապա նաև նշեց, որ պաշտպանական կողմը չներկայացրեց հիմքեր, թե ինչ էական հակասություններն են առկա, իսկ այն հանգամանքները, թե վկան դատարանում մի բան է հայտնել, որը չի հայտնել նախաքննության ընթացքում՝ դա դեռ չի նշանակում, որ առկա են հակասություններ:
Այս առնչությամբ էլ պաշտպան Ամիրխանյանը հայտարարեց, թե դատարանն իրենց զրկվեց վկային հարցեր տալուց հնարավորությունից, քանի որ նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ցանկանում էին հարցեր ուղղել վկային:
Պաշտպանական կողմը գտնում է, որ վկա ուղղորդված վրեժխնդիր է լինում քննիչ Զադոյանից:
Հաջորդիվ հարցաքննվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը:
Ըստ վկա դատախազի՝ ինքը Սոս Գասպարյանի վերաբերյալ՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով նախաքննության փուլում դատավարական հսկողություն է իրականացրել, իսկ այժմ էլ դատարանում մեղադրանքն է պաշտպանում:
Սոս Գասպարյանի գործը քննարկվել է վարչական շրջանի դատախազի, Երևանի դատախազի ինչպես նաև Գլխավոր դատախազությունում և որոշում է կայացվել գործը դատարան ուղարկել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով:
Քննարկումը կատարել են որպեզի մեղադրյալի արարքին սխալ քրեաիրավական գնահատական չտան՝ պարզաբանեց ավագ դատախազ Մովսիսյանը հավելելով, որ գործով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ նշույլներ են առկա եղել, սակայն բոլոր հանգամանքները ստուգվել են որպեսզի անձին ճիշտ մեղադրանք առաջադրվի:
Քննչական մարմինը ևս համակարծիք է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հետ, եթե քննիչ Զադոյանը վստահ լիներ, որ 116 -րդ հոդված է, «ես հո նրա ձեռքը չէի կարող բռնել, բայց չի բողոքարկել, չի հակադարձել՝ գտել ենք, որ մեզ հետ համակարծիք է»:
Դատախազի Մովսիսյանի խոսքով՝ գործի վերաբերյալ քննարկմանը մասնակցել է նաև քննիչ Զադոյանը:
Ի դեպ, նախորդ դատական նիստերից մեկում գործով վկա Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քրեական գործերով քննության աջակցության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Սիրականյանը, ով դեպքի ժամանակ զբաղեցրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը հայտարարեց, որ ինքն է անձամբ քննարկումներ ունեցել վարչական շրջանի դատախազի հետ և ոչ քննիչ Զադոյանը, քանի որ որոշում կայացնողը ինքն էր:
Էդուարդ Սիրականյանի ցուցմունքից կարծիք էր ձևավորվում, որ քննիչն ինքնություն որոշում չի կարող կայացնել՝ առանց իր վերադասների ցուցումի:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ հաջորդ նիստում կհետազոտվի գործով գրավոր ապացույցները՝ փաստաթղթերը և լազերային կրիչները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել