ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոտայքի մարզում քամին վնասներ է հասցրել 03/26/2018 10:05 | Արտակարգ պատահարներ
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախօրեին քամին վնասներ է հասցրել Կոտայքի մարզում:
Այսպես.
Մարտի 25-ին, ժամը 13:50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են տան տանիքը (մոտ 65 քմ) և պատշգամբի ապակիները (մոտ 1 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:59-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի «Գետամեջ» թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են 2-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող ընկերության տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 130 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Գետամեջի գյուղապետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ մարտի 24-ին ժամը 18:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 264 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Միկրոշրջան թաղամասի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 24 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:35-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում քամուց պոկվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Շնորհալի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է Շնորհալի փողոցում գտնվող կիսակառույց շինության տանիքը (մոտ 40 քմ) և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է (մոտ 15 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:35-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող արտադրամասի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են արտադրամասի տանիքը (մոտ 270 քմ) և Շահումյան փողոցի թիվ 7/1 հասցեում գտնվող ընկերության տանիքը (մոտ 70 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:22-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է Ջ. Ալեքյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Գառնիի առողջության կենտրոնի» տանիքը (մոտ 90 քմ) և ընկել մոտակայքում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի 01 GM 017 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով կոտրվել են ավտոմեքենայի հետևի ապակին, թափարգելը և անվաթևը, Բաղրամյան փողոցում՝ թիվ 43/1 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 65 քմ) և Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 10:17-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին տեղի ունեցած ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 4-րդ նրբանցքի տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքը (մոտ 110 քմ), Չարենցի փողոցի թիվ 5/4 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 20 քմ), թիվ 3/1 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 60 քմ), Երևանյան փողոցի թիվ 20/4 տան տանիքի ազբոշիֆերները (մոտ 5 քմ), Գ. Չաուշի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 10 տան տանիքը (մոտ 50 քմ), թիվ 11 տան տանիքը (մոտ 25 քմ) և Անդրանիկի փողոցի թիվ 1/9 տան տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
***
Մարտի 25-ին, ժամը 09:40-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մարտի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում քամուց վնասվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միջնակարգ դպրոցի տանիքը և մոտ 10-15 տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի տանիքը (մոտ 220 քմ և առանձին՝ մոտ 60 քմ) և պոկվել շքամուտքի կախովի առաստաղը (մոտ 0.5 քմ), 2-րդ թաղամասում՝ անասնագոմի տանիքը (մոտ 4 քմ), թիվ 60 տան շքամուտքի պատին առաջացել է ճեղք (մոտ 5 սմ), թիվ 70 տան բակում գտնվող ավտոտնակի տանիքը (մոտ 35 քմ), անասնագոմի տանիքը (մոտ 10 քմ) և թիվ 53 տան տանիքը (մոտ 10 քմ), 3-րդ թաղամասի թիվ 34 տան տանիքը (մոտ 4 քմ), 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 7 տան անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և մառանի տանիքը (մոտ 27 քմ), 2-րդ փողոցի թիվ 6 տան տանիքը (մոտ 15 քմ) և 8-րդ թաղամասի թիվ 20 տան անասնագոմի տանիքը (մոտ 25 քմ):
Ստացված տեղեկությունը փոխանցվել է համայնքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից