ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին 03/21/2018 15:22 | Քրեական խրոնիկոն
Փաստաբան Վահե Դանիելյանը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին՝ խնդրելով վերացնել պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:
Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց հիշյալ գործով տուժող Լևոն Սմբատյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Դանիելյանը, բողոքում ինքը Երևանի դատախազին խնդրել է հանձնարարել վերսկսել նախաքննությունը՝ պարտավորեցնելով նախաքննական մարմնին իրականացնելու բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելու հանցագործության իրական հանգամանքները և դրան մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, ինչպես նաև պարտավորեցնել տուժող կողմին տրամադրել քրեական գործի ողջ նյութերի պատճենները։
Գործի նախապատմությունն հետյալն է՝ գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արամվիրի բաժին այլ անձանց հետ միասին բերման էին ենթարկվել չորս անձինք, այդ թվում՝ Լևոն Սմբատյանը, նրանց նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից բռնություններ են կիրառվել, որի հետևանքով, մասնավորապես, վերջինս բռնության և խոշտանգման ազդեցության տակ տվել է ինքնախոստովական ցուցմունքներ:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասին 4-րդ կետով, այն է՝ խոշտանգում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, հարուցվել էին 4 առանձին քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել էին մեկ վարույթում:
Սակայն քննիչն որոշել էր ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ ՔԿ-ի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել ու գործը կարճել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ փաստաբանի, վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ և պատշաճ ջանասիրություն քրեական գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ դրսևորվել է անգործություն, ինչի արդյունքում վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել են տուժողի կողմից ներկայացված մի շարք միջնորդություններ, դրանք ընդհանրապես քննության առարկա չեն դարձվել և մինչ օրս տուժող կողմին դրանց վերաբերյալ պատասխաններ չեն տրվել: Բացի այդ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ Գործի արդարացի քննությունը, պահանջներն ապահովելու սկզբունքից ելնելով՝ պարտավոր էր կատարել մի շարք քննչական գործողություններ սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, ինչն ևս չի կատարել։
Մասնավորապես, տուժող Լևոն Սմբատյանի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Լևոն Սմբատյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն կատարել այն աշխատասենյակում, որտեղ Լևոն Սմբատյանը խոշտանգվել է: Ներկայացվել է նաև միջնորդություն առերես հարցաքննության ենթարկել Լևոն Սմբատյանին և բոլոր այն անձանց, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի ոստիկանության բաժնից առգրավել տեսախցիկների տեսաձայնագրությունները՝ այդպիսիք լինելու պարագայում, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդություններին որևէ ընթացք չի տրվել և մինչ օրս դրանց վերաբերյալ որևէ որոշում տուժող կողմին չի տրամադրվել։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից իր որոշման հիմքում դրվել են դեպքի վայրի զննության արձանագրությունները և դրանց կից լուսանկարչական հավելվածները, համաձայն որոնց զննվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի շենքն, այն աշխատասենյակները, որտեղ եղել են Լևոն Սմբատյանը և մյուս բերման ենթարկվածները, և քննիչի կողմից արձանագրվել է, որ հանցագործության մասին դիմումներ ներկայացրած անձինք ողջ նախաքննության ընթացքում չեն կարողացել նկարագրել աշխատասենյակներն ու դրանցում եղած գույքը, դրանց տեղակայումներն ու առանձնահատկությունները, այլ փոխարենը ներկայացրել են ընդհանրական տեղեկություններ դրանց կապակցությամբ։
«Սույն հանգամանքը ևս փաստում է տուժող կողմի այն հետևությունը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ապահովվել քրեական գործի քննության ընթացքում օբյեկտիվություն և անկողմնակալություն, այլ ընդհակառակը՝ վերջինիս գործողություններն ուղղված են եղել ՀՀ ոստիկանության աշխատակիցների օգտին, ինչի արդյունքում կայացվել է քրեական գործի փաստական հանգամանքներից չբխող որոշում։
Բացի այդ, քննիչի կողմից վերը նշված հանգամանքները, այն, որ ողջ նախաքննության ընթացքում բերման ենթարկվածները չեն կարողացել նկարագրել աշխատասենյակները և այնտեղի գույքը՝ դրանց տեղակայությամբ, եթե համապատասխանում են իրականությանը, ապա անհասկանալի է, ինչու վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել Լևոն Սմբատյանի մասնակցությամբ քննչական փորձարարություն, հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ Լևոն Սմբատյանը մանրամասն նկարագրել է այն աշխատասենյակը և այնտեղ տեղակայված գույքը, որտեղ իրեն խոշտանգման են ենթարկել ՀՀ ոստիկանության աշխատակիցները»,- նշել է փաստաբանն իր բողոքում։
Ըստ Վահե Դանիելյանի, բացի այդ, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված գաղտնալսումներով փաստվում է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հանգամանքը. մասնավորապես, բերման ենթարկվածներից մեկը ներքին դիտման ժամանակ նշում է տաբատներն իջեցնելու մասին, սակայն ոստիկանը կտրուկ փոխում է խոսակցության թեման, իսկ ավելի ուշ նույն այդ անձն արդեն նշում է իրենց բերման ենթարկելիս և դրանից հետո ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու մասին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից