ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացուն կենսաթոշակից, այն է՝ սեփանականությունից, զրկելն ոչ իրավաչափ է. Զարուհի Հայրապետյան 03/21/2018 10:59 | Վարչական իրավունք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյանի թեթև ձեռքով 20.02.2018 թ. գրությամբ դադարեցվել է թոշակառու Սիրանուշ Հովհաննիսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Գրությամբ՝ վկայակոչելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման 44-րդ, 52-րդ կանոններին, պաշտոնյան նշել է, որ Արխիվային տեղեկանքում բացակայում են աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու հրամանները, ինչպես նաև ըստ տարիների և ամիսների աշխատավարձերի չափերի վերաբերյալ տեղեկատվությունը և չի կարող հանդիսանալ աշխատանքային ստաժը հաստատող պատշաճ փաստաթուղթ:
Տեղեկացվում է, որ վերը նշված նոտարական ակտը, համաձայն Կանոնների 52-րդ կետի, չի կարող հիմք հանդիսանալ որպես պատշաճ փաստաթուղթ Ս. Հովհաննիսյանի աշխատանքային ստաժում վերը նշված ժամանակահատվածները հաշվառելու համար, առանց որի չի ապահովում Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն պահանջվող 10 տարվա աշխատանքային ստաժը:
Քաղաքացու ներկայացուցիչ Զարուհի Հայրապետյանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ խնդրելով վերացնել Ծառայության պետի առաջին տեղակալի հիշյալ գրությունը և կամ որոշումը, որով դադարեցվել է Սիրանուշ Հովհաննիսյանի կենսաթոշակի իրավունքը և վերականգնել այն` վճարել 2018 թվականի փետրվար ամսվա համար նախատեսված կենսաթոշակը:
Ըստ Զարուհի Հայրապետյանի, ակնհայտ է, որ ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ պետի առաջին տեղակալի գրությունը, որով դադարեցվել է Սիրանուշ Հովհաննիսյանի կենսաթոշակը, ոչ իրավաչափ է, ուստի պետք է այն վերացվի և կենսաթոշակառուի թոշակը վերականգնվի:
Քաղաքացու ներկայացուցիչը՝ կատարելով մի շարք իրավանորմերի վերլուծություն, արձանագրում է, որ նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու դեպքում այդ նոտարական ակտը ենթակա է պարտադիր կատարման համար առանց վերապահման: 20.10.2017 թ. ՀՀ «Մարտունի» նոտարական տարածքի նոտար Քրիստինե Բադալյանի կողմից հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, որի համաձայն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ Մարտունու ներկայացուցչության 11.09.2017 թ. Սիրանուշ Ցոլակի Հովհաննիսյանին հասցեագրված տեղեկանքը և նրանում մատնանշված անձի մասին տեղեկությունները պատկանում և վերաբերում են Սիրանուշ Ցոլակի Հովհաննիսյանին:
Ըստ Զ.Հայրապետյանի, ի պատասխան ծառայության այն դիտարկմանը, որ ըստ տարիների և ամիսների աշխատավարձերի չափի վերաբերյալ առկա չէ որևէ տեղեկատվություն, իր վստահորդը ներկայացրել է աշխատավարձերի չափի վերաբերյալ տեղեկատվություն:
Իսկ աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու հրամանների՝ արխիվային տեղեկանքում բացակայության մասին Ծառայության պատճառաբանության առնչությամբ կողմը նշում է, որ արխիվային տեղեկանքում ոչ թե բացակայում են դրանք, այլ արխիվային տեղեկանքում հստակ նշված է, որ Մարտունու պետ. տնկարանի հրամագրքերը չեն պահպանվել, որի պատճառով աշխատանքի ընդունման և ազատման հրամանների վերաբերյալ տեղեկանք տրամադրվել չի կարող:
Փաստաբանը նշում է, որ այդ կապակցությամբ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշմամբ հստակ կարգավորում է սահմանվել: Մասնավորապես, ըստ այդ կարգավորման, եթե անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան և օրվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս և օր է համարվում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս և օր՝ տվյալ տարվա հունվարի 1-ը:
Լուսանկարում՝ փաստաբան Զարուհի Հայրապետյանը
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ