Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Արդարացումներն արդարադատության հայելին են, սակայն հանուն ցուցանիշների անհիմն արդարացումները վտանգավոր են. Սերժիկ Ավետիսյան 03/21/2018   14:05  |  Հարցազրույց

ՀՀ դատարանների կողմից 2017 թ. 180 անձի (4,7 տոկոս) վերաբերյալ կայացվել է 143 դատական ակտ, որից 142 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Այս տվյալներն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Արդարացման դատավճիռները մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, նրա արդար դատաքննության իրավունքի ապահովման, դատարանների անկախության դրսևորման գործուն միջոց են:

-Պարոն Ավետիսյան, ամփոփել ե՞ք արդյոք քրեական արդարադատության ոլորտին առնչվող ՀՀ դատարանների 2017 թվականի գործունեությունը, ինչպիսի՞ն են արդյունքները:

-2017 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 5027 քրեական գործ, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերի վերաբերյալ` 20675 միջնորդություն (ընդհանուրը` 25694): Ընդհանուր առմամբ ավարտվել է 22735 դատական գործ (88,5 տոկոս), որի մեջ ներառվել են նաև նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերը: Համեմատության կարգով նշենք, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 22316 քրեական գործ և միջնորդություն: Այսպիսով, 2017 թվականի ընթացքում, 2016 թվականի համեմատությամբ, ՀՀ դատարաններում ստացված քրեական գործերի և վարույթների քանակն ավելացել է 3378-ով (15,1 տոկոս): 

2017 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից դատական ակտ է կայացվել 3919 անձի վերաբերյալ, այդ թվում 2766 գործով (91,2 տոկոս)  դատավճիռ  է կայացվել  3626 անձի նկատմամբ, 211 գործով (6,9 տոկոս) կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում` 235 անձի վերաբերյալ, իսկ 58 գործով (1,9 տոկոս)` 58 անմեղսունակ անձանց վերաբերյալ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

2017 թվականի ընթացքում դատապարտվել է 3488 անձ (96,2 տոկոս), որից 2410 անձի նկատմամբ կայացված դատավճիռները հաշվետու ժամանակահատվածում մտել են օրինական ուժի մեջ: Հիշյալ 2410 անձանցից` ազատազրկման ձևով պատիժ է նշանակվել 1410 (58,5 տոկոս) անձի նկատմամբ, կալանքի ձևով` 181 (7,5 տոկոս) անձի նկատմամբ, տուգանքի ձևով` 752 (31,2 տոկոս) անձի նկատմամբ: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել 859 անձի նկատմամբ  (53,9 տոկոս):

Հարկ է փաստել, որ աճել են` տուգանքը որպես պատժի տեսակ կիրառելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերը:

Չնայած վերջին շրջանում նկատվող նվազման միտումներին` նշանակվող պատիժների շարքում, ազատությունից զրկելու հետ կապված, պատժատեսակների (ազատազրկում, կալանք) կիրառումը շարունակում է գերակշռել: Պատահական չէ, որ մենք այս առումով միջազգային կառույցների քննադատության թիրախում ենք:

Քրեական պատժողական քաղաքականության և իրավակիրառ պրակտիկայում շոշափելի արդյունքների կարելի է հասնել միայն համակարգված մոտեցմամբ, մասնավորապես անհրաժեշտ է արմատական բարեփոխումների ենթարկել պատիժ նշանակելու գործող օրենսդրության կանոնները, վերանայել սանկցիաները` դրանք համահունչ դարձնելով ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածում (մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը) նշված է, որ հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է: Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակը և պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:

Գործող քրեական օրենսգրքի կառուցակարգերը պատիժ նշանակելու հարցում այնպիսին են, որ նույնիսկ սուբյեկտիվ գործոնների բացակայության պարագայում դժվար է ապահովել միատեսակ, արդարացի, արդյունավետ և կանխատեսելի պատժողական պրակտիկա: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը դատարաններին իրավունք է վերապահել, բացառիկ հանգամանքների առկայության դեպքում (երբ առկա է առանձին մեղմացնող հանգամանք կամ այդ հանգամանքների համակցությունը), նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:

Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը (եթե դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու):

Պրակտիկայում դատարաններն այդպիսի եզրահանգման հանգելիս հաշվի են առնում գործի փաստական հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Միևնույն ժամանակ նույն հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ տվյալ սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափը նշանակելու համար: Նման կարգավորումը չի նպաստում դատական սխալների չեզոքացմանը: Օրենքի բացերը և ոչ արդյունավետ կառուցակարգերը ազդում են նաև կոռուպցիոն ռիսկերի վրա: ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծում փորձ է արվում շտկել առկա վիճակը: Այստեղ կարևոր է հաշվի առնել մի շարք երկրների օրենսդրական փորձը, այն հաշվառմամբ, որ պատիժ նշանակելու հարցում դատարանների հայեցողության շրջանակները լինեն սահմանափակ:   

Ի դեպ, զգալի նվազում է արձանագրվել համեմատվող ժամանակահատվածում դիտարկված ներքոհիշյալ հանցագործությունների համար դատապարտվածների թվում` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ծեծի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ավազակության, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության իրականացման կամ դրանց ապօրինի իրացման համար:

Ուշագրավ է, որ 2011 թվականին խուլիգանության համար դատապարտվել է` 502, իսկ 2017 թվականին` 57 անձ:

Խուլիգանության, խարդախության, վաշխառության, ծեծի և այլ հանցատեսակների կտրուկ նվազմանը նպաստել են քրեական պալատի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ աճ է արձանագրվել առանձին հանցագործությունների համար դատապարտվածների թվում:

Այսպես` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, շորթման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առանց  իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու, կաշառք տալու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, սուտ մատնության համար:

- Ինչպես հայտնի է, դատարանների իրական անկախության մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել արդարացված անձանց թիվը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

-Արդարացման դատավճիռները մարդու հիմնարար իրավունքի պաշտպանության, նրա արդար դատաքննության իրավունքի ապահովման, դատարանների անկախության դրսևորման գործուն միջոց են: Դրանք վկայում են դատավորների անկախության, անաչառության, սկզբունքայնության և պրոֆեսիոնալիզմի մասին:

Արդարացումներն արդարադատության հայելին են: Սակայն ակնհայտ անհիմն արդարացման դատավճիռները հանուն ցուցանիշների վտանգավոր են և հեղինակազրկում են կոնկրետ դատավորին և արդարադատությանը: Անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես անմեղ անձանց դատապարտումը, այնպես էլ մեղավորների արդարացումը նույն չափով վտանգավոր են և հեղինակազրկում են արդարադատությունը: Այլ խոսքով` մենք դեմ ենք հանուն ցուցանիշների անհիմն և չպատճառաբանված արդարացումներին և պատահական չէ, որ դրանց մի մասը բեկանվում է:

ՀՀ դատարանների կողմից 2017 թ. 180 անձի (4,7 տոկոս) վերաբերյալ կայացվել է 143 դատական ակտ, որից 142 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ: Արդարացվածների վերաբերյալ կայացված հիշյալ 143 դատական ակտերից 63 անձի վերաբերյալ 47 դատական ակտ  2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, մտել է օրինական ուժի մեջ:

Համեմատության կարգով նշենք, որ 2016 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ:

ՀՀ դատական համակարգում արդարացված անձանց տվյալներն ունեն հետևյալ պատկերը: Օրինակ` 2009 թվականին արդարացվել է 25 անձ (0,7 տոկոս): 2017 թվականին այդ թիվը, ինչպես նշվեց հասել է 180-ի, ինչը կազմում է դատապարտված անձանց  4,7 տոկոսը: Վերջին 10 տարիներին Հայաստանում արդարացվել է 1000-ից ավելի անձ, որոնցից 552-ը` լրիվ:

Համեմատության համար նշենք, որ հետխորհրդային երկրներում արդարացված անձանց թիվը չի գերազանցում 2 տոկոսը, օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայի Հանրապետությունում, Բելառուսում, մի շարք Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը 1 տոկոսից պակաս է: 

Արդարացման ակտերի կայուն աճը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով:

Ներկայացված վիճակագրական տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս փաստելու, որ մեր դատավորների գերակշիռ մասը ձերբազատվել է կամ ձերբազատվում է մեղադրական ուղղվածությունից, ինչը տարիներ շարունակ մեր առջև ծառացած հիմնախնդիր էր: Այդ առումով մեր դատարանները տարիներ շարունակ գտնվել են միջազգային կառույցների քննադատության թիրախում:

Հարկ եմ համարում նշել նաև, որ ձեռք բերված նվաճումների հարցում մեծ է նաև Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի դերակատարությունը: Այսօր դժվար է գտնել որևէ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք, ինչու չէ նաև դատական ակտ, որի հիմնավորումները կառուցված չլինեն Վճռաբեկ դատարանի այս կամ այն իրավական դիրքորոշման վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ քրեական պալատի որոշումները հսկայական ազդեցություն ունեն ոչ միայն կանխատեսելի և արդյունավետ դատական պրակտիկայի, այլև ողջ քրեական արդարադատության, ինչպես նաև օրենսդրության զարգացման գործընթացների վրա:

Մենք անհրաժեշտություն ունենք կատարված դրական աշխատանքը պատշաճ ձևով ներկայացնել ինչպես հանրությանը, այնպես էլ միջազգային կառույցներին: Կարող եմ փաստել, որ Բարձրագույն դատական խորհուրդը էապես կփոխի մթնոլորտը նաև այս առումով: 

- Դուք նշեցիք, որ դատարանները ծանրաբեռնված են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող միջնորդությունները քննության առնելու առումով: Խնդրում եմ մանրամասնեք:

-2017 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացված 20675 միջնորդություններից 16749-ը (81 տոկոս) վերաբերել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին, որից 2363-ը (14,1 տոկոս) հանդիսացել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2363 միջնորդություններից 2220-ը (93,9 տոկոս) բավարարվել է, 12-ը (0,5 տոկոս) բավարարվել է մասնակի, 127-ը (5,3 տոկոս)` մերժվել, 3-ը (0,2 տոկոս) թողնվել է առանց քննության:

Նույն ժամանակահատվածում ՀՀ դատարաններում ստացվել է գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին 788 միջնորդություն, որից 125-ը (15,9 տոկոս) բավարարվել է, 4-ը (0,5 տոկոս) բավարարվել է մասնակի, 641-ը (81,3 տոկոս)` մերժվել, 8-ը (1 տոկոս)` թողնվել է առանց  քննության, իսկ 10-ը (1,3 տոկոս)` 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ եղել է անավարտ:

Այսպիսով, 2017 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացված միջնորդությունների թիվն աճել է 2958-ով (16,7 տոկոս):

Հատուկ ուշադրության է արժանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքը գրավով փոխարինելու հիմնահարցը:

Ինչպես նշվեց, քրեական հետապնդում իրականացնող մարմինների` կալանք կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունների 92-94 տոկոսը բավարարվում է: Այս ցուցանիշները բոլորիս են մտահոգում, չնայած, որ շատ երկրներում պատկերը նույնն է: Հաճախ տարբեր ամբիոններից և լսարաններից կարելի է լսել, որ առկա վիճակը պայմանավորված է դատարանների ոչ արդյունավետ գործունեությամբ: Կարծում եմ, որ պատճառները տարբեր են, և առաջին հերթին կապված են առկա օրենսդրական թերի կարգավորումներով:

Այսպես, գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս): Այդ պատճառով, դատարանները հաճախ ստիպված են լինում մեղադրյալին կալանավորել այն հաշվառմամբ, որ հետագայում կարող է գրավ կիրառելու միջնորդություն լինի: Բացի այդ, գրավը դատարանի որոշմամբ կիրառվում է քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ սեփական նախաձեռնությամբ` միայն դատարանում գործը քննելիս (նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մաս): Ժամանակն է նախատեսել այլ այլընտրանքային խափանման միջոցներ (տնային կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և այն):

Հարկ եմ համարում նշել, որ քրեական պալատը բազմաթիվ որոշումներ է կայացրել կալանավորման հիմքերի, հիմնավոր կասկածի չափանիշների, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, կալանքը գրավով փոխարինելու իրավաչափության և խափանման միջոցներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Արդյունքում կարող ենք փաստել, որ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներով իրավակիրառ պրակտիկան ընդհանուր առմամբ համահունչ ենք դարձրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին և Եվրոպական դատարանի որոշումների ստանդարտներին:

-Տարբեր ամբիոններից խոսվում է ՄԻԵԴ-ում «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մասին և նշվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կալանավորման որոշումները բողոքարկելու տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:     

-Հարկ եմ համարում նշել, որ դիմումատուն ձերբակալվել և կալանավորվել է 2007 թվականի մայիսին: Այդ ժամանակահատվածում քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի համաձայն՝ կալանավորման որոշումները ուժի մեջ էին մտնում Վերաքննիչ դատարանի դատական ակտով և ենթակա չէին բողոքարկման վճռաբեկության կարգով: Այդ առումով ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան ներկայացրել է առարկություն պնդելով, որ դիմումատուն խախտել է Եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը և չի դիմել Վճռաբեկ դատարան: Եվրոպական դատարանը նշված առարկությունը չի ընդունել, պատճառաբանելով, որ ՀՀ վճռաբեկ դատարան նշված որոշումների դեմ բողոքարկելու ընթացակարգ նախատեսող՝ հստակ ձևակերպված որևէ դրույթ դատավարության օրենսգիրքը այդ ժամանակաշրջանում չի պարունակել:

Ելնելով վերոգրյալներից, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կալանավորման որոշումները բողոքարկելու տեսանկյունից խնդրո առարկա ժամանակաշրջանում չի եղել ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, հետևաբար նաև կարիք չկար Եվրոպական դատարան դիմելուց առաջ վճռաբեկ բողոք ներկայացնելու:

Գործող օրենսդրական կարգավորումները այսպիսի խնդիրներ չեն պարունակում և խափանման միջոցների վերաբերյալ որոշումները առանց որևէ սահմանափակման կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարան: Ուստի, Եվրոպական դատարանի դիրքորոշումը չի վերաբերում ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայիս պրակտիկային:

- Ինչպիսի՞ն է դատական ակտերի կայունությունը ՀՀ դատական համակարգում:

-ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում 2017 թվականի ընթացքում ստացվել է 3722  վերաքննիչ բողոք` 3460 դատական ակտի դեմ (այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի 15,2 տոկոսը):

Քրեական գործերով բողոքարկված 1365 դատական ակտերով վերաքննիչ վարույթն ավարտվել է 1079-ով (79 տոկոս), այդ թվում` 674 (62,5 տոկոս) դատական ակտ թողնվել է անփոփոխ, 338-ը (31,3 տոկոս) բեկանվել է, 40-ը (3,7 տոկոս) թողնվել է առանց քննության, իսկ 27-ով (2,5 տոկոս) վերաքննիչ վարույթը կարճվել է:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող դատական ակտերի դեմ բերված 2221 բողոքներից բավարարվել է 293-ը (13,2 տոկոս), մերժվել` 1328-ը (59,8 տոկոս), 107-ը (4,8 տոկոս) թողնվել է առանց քննության, 39-ով (1,8 տոկոս) վերաքննիչ վարույթը կարճվել է, իսկ 454-ը (126 դատական ակտի դեմ) (20,4 տոկոս) 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ եղել է անավարտ:

2016 թվականի համեմատությամբ, բերված բողոքների ընդհանուր թիվն աճել է 134-ով (3,7 տոկոս), ավարտված վերաքննիչ վարույթների արդյունքում բավարարված բողոքների ընդհանուր թիվն աճել է 71-ով (12,7 տոկոս), իսկ մերժվածների թիվը նվազել է 152-ով (7,1 տոկոս):  

Այսպիսով, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում 2017 թվականի ընթացքում ավարտված գործերով կայացված 22735 դատական ակտերից բողոքարկվել է 3460-ը` կամ 15,2 տոկոսը, որից բեկանվել է 604-ը (17,4 տոկոս): Արդյունքում, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում 2017 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 97,3 տոկոս, իսկ բողոքարկված գործերի կայունությունը` 82,5 տոկոս:

Ամփոփելով այս ցուցանիշները, կարող ենք փաստել, որ քրեական գործերով և վարույթներով կայացված առաջին ատյանի դատարանների եզրափակիչ դատական ակտերի կայունությունը բավականին բարձր է:

- Ի՞նչ կարող եք ասել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2017 թվականի գործունեության վերաբերյալ:

-ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում 2017 թվականին ստացվել է 1911 վճռաբեկ բողոք, որոնցով բողոքարկվել է Վերաքննիչ դատարանի 1454 դատական ակտ (47,7 տոկոս):

Բերված 1911 բողոքներից 379-ը (19,8 տոկոս) վերադարձվել է, 100-ը (5,2 տոկոս) ընդունվել է վարույթ, 114-ը (6 տոկոս)` թողնվել է առանց քննության, 1095-ով (57,3 տոկոս) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, 11-ով (0,6 տոկոս) մերժվել է վերանայման վարույթի հարուցումը, իսկ 212 (11,1 տոկոս) բողոքի ընթացքը 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ եղել է անավարտ:

Վարույթ ընդունված 100 բողոքներից 76-ը` բավարարվել է:

Ընդ որում, ամբողջությամբ բավարարված հիշյալ  51 բողոքներից  27-ով բեկանվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Բերված 1911 բողոքներից 272-ը (14,2 տոկոս) ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, որից 44-ն (16,2 տոկոս) ընդունվել է վարույթ, 19-ը (7 տոկոս) վերադարձվել է, 173-ով (63,6 տոկոս) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ 36-ի (13,2 տոկոս) ընթացքը, 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ, եղել է անավարտ: Վարույթ ընդունված 44 բողոքներից 29-ը բավարարվել է ամբողջությամբ, 8-ը բավարարվել է մասնակի, 2-ը մերժվել է, իսկ 5-ը 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ եղել է անավարտ:

Բերված 1911 բողոքներից 1639-ը (85,8 տոկոս) ներկայացվել է դատավարության այլ մասնակիցների կողմից (ամբաստանյալ, պաշտպան, տուժող, դատապարտյալ, դիմող), որից 56-ը (3,4 տոկոս) ընդունվել է վարույթ, 114-ը (7 տոկոս) թողնվել է առանց քննության, 11-ով (0,6 տոկոս) մերժվել է վերանայման վարույթի հարուցումը, 360-ը (22 տոկոս)  վերադարձվել է, 922-ով (56,3 տոկոս) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ 176-ը (10,7 տոկոս) 2017 թվականի  դեկտեմբերի 29-ի դրությամբ եղել է անավարտ: Վարույթ ընդունված 56 բողոքներից 39-ը բավարարվել է,  5-ը մերժվել է, իսկ 12-ը 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ եղել է անավարտ:

Արձանագրենք, որ  2017 թվականի ընթացքում` 2016 թվականի համեմատությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում ստացված ընդհանուր բողոքների քանակն ավելացել է 130-ով (7,3 տոկոս), բողոքարկված դատական ակտերի թիվը` 122-ով (9,2 տոկոս), իսկ բավարարվածների թիվն աճել է 24-ով (86,3 տոկոս):   

Դատախազության կողմից բերված բողոքների թիվն ավելացել է 48-ով (21,4 տոկոս), ամբողջությամբ բավարարվածների թիվն աճել է 17-ով, իսկ մասնակի բավարարվածների թիվը նվազել է 4-ով: 

Դատավարության այլ մասնակիցների կողմից բերված բողոքների թիվն աճել է         82-ով (5,3 տոկոս): Ընդ որում` բավարարված բողոքների թիվն աճել է 37,5 տոկոսով:

Հարկ է ընդգծել, որ վերջին երեք տարվա ընթացքում վճռաբեկ բողոքների թիվը աճել է 32 տոկոսով:

Հարկ եմ համարում նշել, որ մինչև 2017 թվականը քրեական պալատի հիմնարար որոշումների քանակը չի գերազանցել 60-ը: 2017 թվականին քրեական պալատը կայացրել է 82 հիմնարար որոշում, իսկ 13 բողոք փոխանցվել է քննության 2018 թվականին: 

Այս դրական ցուցանիշները վկայում են, որ էապես բարձրացել է դատավարության մասնակիցների վստահությունը մեր նկատմամբ, նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի հայտնաբերված էական խախտումներն առանց հետևանքի չեն մնում:

Այսպիսով, քրեական գործերով և միջնորդություններով ընդհանուր կայունությունը կազմում է 97,1 տոկոս: 

- Դուք նշեցիք, որ տարիների ընթացքում մեր դատավորներն ավելի անկախ են դարձել, ի՞նչ նկատի ունեք:

-Ինչպես հայտնի է դատավորների անկախության հիմնահարցը դիտարկվում է երկու տեսանկյունից` ա) անկախությունը դատական համակարգի ներսում (ներքին անկախություն), և բ) անկախությունը կողմնակի միջամտություններից (արտաքին անկախություն):

Կարող եմ փաստել, որ մենք ապահովել ենք քրեական արդարադատություն իրականացնող դատավորների ներքին անկախությունը, այն առումով, որ քրեական գործեր և միջնորդություններ քննող դատավորները որևէ կախվածություն Վերաքննիչ դատարանից, իսկ Վերաքննիչ դատարանը քրեական պալատից չունեն, գործում են ինքնուրույն և կրում են անձնական պատասխանատվություն:

Հարկ եմ համարում փաստել, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Դատական օրենսգրքով»  ամրագրվեց, որ դատարանների և դատավորների անկախությունը կոչված է ապահովելու Բարձրագույն դատական խորհուրդը, որն անկախ պետական մարմին է և օրենսդրությամբ սահմանված դեպքերում հանդես է գալու որպես դատարան:

Համոզված եմ, որ ԲԴԽ-ին կհաջողվի էապես բարձրացնել դատարանների և դատավորների անկախությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անկախության առումով: Դատավորները պետք է լիարժեք պաշտպանված լինեն սոցիալական, նյութական, կազմակերպչական, օրենսդրական և այլ առումներով: Տարիների ընթացքում կարծրացած բազմաթիվ նեգատիվ դրսևորումները կարելի է չեզոքացնել նոր մտածելակերպով, անձնական բարձր պատասխանատվությամբ:    

Հարցազրույցը` Հասմիկ Գևորգյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:43 21/03/2018  |  Քրեական խրոնիկոն1 տարի 8 ամիս կալանքի մեջ է գտնվելուց հետո արդարացվել է
12:36 20/03/2018  |  Արդարացման դատավճիռներՎճռաբեկ դատարանը հաստատեց Վերաքննիչ դատարանի արդարացման որոշումը՝ կայացնելով նախադեպային որոշում. Կարեն Քամալյան
09:40 28/02/2018  |  ՄամուլԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը զրո իրավունք ունի` միջամտելու դատավորի գործունեությանը. «Ժողովուրդ»
15:23 17/02/2018  |  Արդարացման դատավճիռներԹույլ է տրվել նյութական նորմի կիրառման խախտում. կայացվել է արդարացման դատավճիռ
13:21 15/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է. պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում
13:27 14/02/2018  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվել է կաշառք ստանալու մեղադրանքում
13:04 07/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳյուղապետին սպանելու շարժառիթը բացակայում է. արդարացվեց արարքում հանցակազմի բացակայությամբ
14:26 03/02/2018  |  Արդարացման դատավճիռներԳողության դրդչության մեղադրանքն ապացուցված չէ. դատարանն արդարացրել է երկու ամբաստանյալներից մեկին
15:00 01/02/2018  |  Արդարացման դատավճիռներՀանցագործությանն առնչությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց ձեռք չի բերվել. կայացվել է արդարացման դատավճիռ
09:22 24/01/2018  |  ՄամուլԵրևանի ընդհանուր իրավասության նոր դատարանի նախագահի աթոռի շուրջ լուրջ պաշտոնակռիվ է սպասվում. «Ժողովուրդ»

Արխիվ

[]