ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաչող շունը չի կծում. Վահրամ Բաղդասարյանը հայտնի ասացվածքով պատասխանեց Փաշինյանի հայտարարությանը 03/20/2018 14:04 | Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իշխանություններին մատուցած ծառայություններից հետո Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան՝ որպես «ստահոդ պետության պահապան շուն»՝ բառի քաղաքական իմաստով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր ելույթում հայտարարեց, որ ստահոդ հայտարարություններին անդրադառնալու ցանկություն չունի, սակայն հիշեց հայտնի մի ասացվածք. «Քանի որ այստեղ կենդանական աշխարհից օրինակներ բերվեց, բառիս բուն քաղաքական իմաստով մի ժողովրդական ասացվածք կա՝ «հաչող շունը չի կծում»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հարգելի գործընկերներ, հուսով եմ՝ ոչ ստահոդ ընդդիմության ներկայացուցիչներ: Հարցը, որ քննարկում ենք կարևոր է, քանի որ վաղը մենք ընտրելու ենք Սահմանադրական դատարանի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այս պաշտոնում ներկայացրել է մեր գործընկեր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այս դահլիճում մենք խոսել ենք պարոն Թովմասյանի պրոֆեսիոնալ և մարդկային բարձր որակների մասին: Ես վստահ եմ, որ վաղը մենք կունենանք այնպիսի արդյունք, որ դուք վստահության մեծ քվեով կգնաք և կշարունակեք ձեր ծառայությունը ճշմարիտ հայրենիքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրություններին Հանրապետական իշխանությունն ընտրվել է 10 հազար դրամներով մարդկանց կաշառելով՝ Շարմազանովն ասաց. «Ոմանք այստեղ բողոքում են, որ իրենց չեն ընտրել, մեղադրում են ժողովրդին: Երկու օր առաջ էլ Ռուսաստանում մի քաղաքական գործիչ մեղադրում էր ժողովրդին, որ իրեն չեն ընտրել, սակայն ընդամենը 5 տոկոս ձայն էր հավաքել: Այնպես որ ժողովրդին մի մեղադրեք: Եթե մեղադրում եք 10 հազար դրամի համար, ինչի հետ ես համաձայն չեմ, շատ ավելի վատ դրության մեջ եք գցում ինքներդ ձեզ: Նշանակում է ձեր քաղաքական արժեքը և քաղաքական կապիտալը 10 հազար դրամից ցածր է, այստեղ մտածելու բան դուք ունեք, ոչ թե ժողովուրդը»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Արձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան վերջին հարցազրույցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀ Նախագահը իր հարցազրույցում հստակ նշել է, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն ու ազգային պատասխանատվությունը:
«Միայն պետական գործիչները տարբեր ժամանակաշրջաններում կարող են իրենց անձնական հավակնություններն ավելի ցածր դասել, քան պետական շահը: Եվ լավ հիշեք, պատմությունը բոլորիս գործունեության գնահատականը տալու է, պետք չէ շտապել»,- եզրափակեց Շարմազանովը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից