Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի 01/09/2025   22:34 Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ 01/09/2025   22:28 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ 01/09/2025   22:12 Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/09/2025   21:59 Բուլղարիայում հայտնել են Ադրբեջանից գազի մատակարարումների դադարեցման մասին 01/09/2025   21:43 Ալիեւն իր դերն է խաղում. Փորձում է միաժամանակ ռազմական բախման մեջ թե Իրանին, թե Ռուսաստանին. Բալասանյան (տեսանյութ) 01/09/2025   21:33 Միգուցե հե՞շտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան 01/09/2025   21:22 Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր 01/09/2025   21:17 Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում․ ՆԳՆ 01/09/2025   21:05 Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:21 Այդ զուգահեռ իրականությունը, որին իրենք անվանում են «իրական Հայաստան»՝ շատ ծանր է նստելու Փաշինյանի ու իր թիմի վրա պատմությունը շատ դաժան ուսուցիչ է. Հայկ Դեմոյան 01/09/2025   20:10 Բայդենը հանդես կգա ամերիկացիներին ուղղված ուղերձով 01/09/2025   19:55 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին 01/09/2025   19:47 Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/09/2025   19:12 «Մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»․ Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար 01/09/2025   18:59 Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել 01/09/2025   18:46 Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck 01/09/2025   18:34 Թե ՀՀ արբանյակն ինչ նպատակով է օգտագործվում, իսպանական ընկերությանը չի վերաբերում, որ մի հատ էլ հարցազրույց տան. Մխիթար Հայրապետյանը վրդովված է 01/09/2025   18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան 01/09/2025   18:20 Փաշինյանը Ալիևի խոսքերից հետո կհիշի ՀԱՊԿ-ի մասին. Մեդվեդև 01/09/2025   18:09 Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրինագծի մասին 01/09/2025   18:07 Այցելեցի Հակոբ Ասլանյանի տուն, առաջարկեց` օգնեմ տեքստ հրապարակի, ուղարկեցի դա. Հայրապետյան 01/09/2025   17:38 Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է 01/09/2025   17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ) 01/09/2025   17:25 Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:17 ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո 01/09/2025   17:12 ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մեսիջ է հղել Թուրքիային 01/09/2025   17:08 Հայաստանն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. շվեյցարացի պատգամավորն անդրադարձել է Բաքվի անհիմն մեղադրանքներին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/09/2025   16:56 Լիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ Աունը 01/09/2025   16:52 Տրանսպորտի վարձավճարը մարզերում նույնպես կարող է բարձրանալ. Խուդաթյանը չի բացառել 01/09/2025   16:44 Ութ փաթեթ ափիոն․ Վաղարաշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   16:44 Երբ են վճարելու մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 01/09/2025   16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը 01/09/2025   16:30 Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը 01/09/2025   16:16 Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ)

Ի՞նչ կլինի, եթե սպանի իր սիրուհիներից մեկին. էքստրասենսի սպանությունը մանրամասն ծրագրավորել է 03/20/2018   15:35  |  Քրեական խրոնիկոն

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Մխիթարյանը պահանջել է վերանայել իր վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018թ. դատավճիռը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ընդամենը 2 օր առաջ է ստացել գործով դատական ակտը և առաջիկայում պատրաստվում է ինքը ևս վերաքննիչ բողոք ներկայացնել, և քանի որ օրենքը թույլ է տալիս, ամբաստանյալը ևս որոշել է առանձին վերաքննիչ բողոք ներկայացնել:

Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և ցուցմունք է տվել, որ 2015թ. օգոստոսի 4-ին հանդիպել է Աննա Միսակյանին, վերջինս, իմանալով, որ ինքը այցելելու է Անի Մաջնունյանին, խնդրել է բախտագուշակություն կատարելու նպատակով իր հետ այցելել նրան, սակայն ինքն առաջարկել է փոխանցել էքստրասենսի հեռախոսահամարը:

Բայց, քանի որ Աննա Միսակյանն ի վիճակի չէր բախտագուշակության համար գումար վճարել Անիին, խնդրել է, որպես իր ծանոթ, գնալ, որպեսզի անվճար կատարվեր գուշակությունը: Ըստ Մուշեղ Մխիթարյանի ցուցմունքի՝ ինքը Մաջնունյանի հետ խոսել և տեղեկացրել է այդ մասին և վերջինս իր խնդրանքը չի մերժել:

Մխիթարյանը նաև հայտնել է, որ երբ Մաջնունյանի բնակարան է բարձրացրել, այնտեղ տեսել է գործով վկա Մարիամ Մաթևոսյանին, կարճ ժամանակ անց վերջինս հեռացել է էքստրասենսի բնակարանից, ապա վերջինս իրեն խնդրել է իրեն և Աննա Միսակյանին մենակ թողնել՝ գուշակություն անելու համար:

Սակայն Մխիթարյանը էքստրասենսի տունը չի լքել՝ ընդամենը ննջասենյակ է գնացել: Որոշ ժամանակ անց սենյակից դուրս է եկել, սակայն գուշակությունը ավարտված չի եղել, «Անի Մաջնունյանը պետք է «Նարեկ» կարդար, ինչից հետո նաև աղոթեր»:

Այս ամենից հետո էլ շարունակել են զրուցել, կիթառ նվագել և երգել: Որոշ ժամանակ անց դուրս են եկել Մաջնունյանի տանից և քայլել, ճանապարհին տաքսի են նստել և վարորդին խնդրել է դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված իրենց տանել, որտեղև գտնվում է իր բնակարանը:

Իսկ հաջորդ օրը ցանկացել է հանդիպել իր մտերիմներից Արամի հետ, ով իր ներակայացումներում նախկինում հանդես է եկել որպես դերասան և 2-րդ ռեժիսոր, նաև խմբագրել է իր պիեսներից որոշները: Հանդիպելու նպատակը եղել է պիեսի սյուժեն քննարկելը, դրա շուրջ խոսակցություն է եղել, որ եթե մարդ է սպանում, ապա ինչպես պետք է լինի, իսկ Աննան ասել է, օրինակ, սիրուհուն և նման խոսակցություններ:

Այդ հանդիպումներից որոշ ժամանակ անց Աննան իրենից ճշտել է ինչ-որ գերեզմանատան հասցե, որպեսզի անի այն, ինչ հանձնարարել է Անի Մաջնունյանը, պետք է այրեր հոր հագուստները և ճանապարհին «Ջերմուկի» տարայով բենզին են գնել: Այդ ամենը կատարելուց հետո էլ վերադարձել են ու Առաջին մաս և այդտեղ էլ բաժանվել են միմյանցից:

Այդտեղից ինքը գնացել է տուն և որոշ ժամանակ անց զանգահարել է Անի Զախարյանը և տեղեկացրել, որ Մաջնունյանը մահացել է, սակայն ինքն այդ լուրը հումորով է ընդունել, քանի որ դրանից մոտ մեկ ամիս առաջ իր մասին էին նման լուր հրապարակել:

Տեսնելով, որ Անիի սոցիալական կայքն ակտիվ չի եղել, հաղորդագրություն է ուղարկել նրան, որ առավոտյան պետք է արթնացներ իրեն և այդ ընթացքում արդեն համացանցում տեսել է լուրեր` Անի Մաջնունյանի սպանության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իր բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված դանակին, անպոչ գրտնակին և նոթատետրում կատարված գրառումներին, հայտնեց, որ այդ դանակը և գրտնակը միշտ իր տանն են եղել, իսկ նոթատետրում կատարված գրառումները կապված են եղել մոգության հետ, և դա պայմանավորված է նրանով, որ ինքը շփվել է մոգությամբ զբաղվող Անի Մաջնունյանի հետ, անգամ նա իրեն մոգության մասին գիրք է նվիրել:

Ինքն Աննա Միսակյանի հետ թշնամություն չի ունեցել, իսկ Անի Մաջնունյանի` երեխա չունենալու և արհեստական ճանապարհով երեխա ունենալու հետ կապված խոսել է, սակայն այդ մասին Աննային ոչինչ հայտնի չի եղել:

Բացի այդ, նա նաև հայտնել է, որ սեռական հարաբերություններ ունեցել է Աննա Միսակյանի հետ և դեպքի օրը նրա հետ է գնացել Անի Մաջնունյանի տուն, սակայն սկզբում մենակ է մտել Անիի բնակարան, քանի որ Աննա Միսակյանը ցանկացել է մնալ դրսում, ծխել հետո բարձրանալ:

Վկա Աննան էլ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ իր և Մուշեղի միջև սեռական կապ է եղել, ընդ որում՝ այդ սեռական հարաբերությունները եղել են իր կամքին հակառակ: Մուշեղն իր կյանքին վերաբերող այնպիսի մանրամասնություններ է պատմել, որ այլ անձանց չէր կարող հայտնել:

Ըստ վկայի ինքը, նկատելով նրա մոտ որոշ տարօրինակություններ, խուսափել է նրա հետ շփումից, իսկ վերջինս սկսել է հետապնդել իրեն: Դեպքից 2 շաբաթ առաջ Մուշեղը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր մտադրության մասին` ասելով, արդյոք կարո՞ղ է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ինքը սպանի իր սիրուհիներից մեկին` Անի Մաջնունյանին, ով իրեն հոգնեցրել է, միաժամանակ տեղեկացնելով, որ մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով գումար է պարտք նրան, ինչը վերցրել է կենցաղային խնդիրների համար, այդ պատճառով նման մտադրություն ունի: Բացի այդ, հայտնել է, որ Անի Մաջնունյանի բնակարանում մեծ գումար կա` մոտավորապես 30.000 ԱՄՆ դոլար, և որ նա ցանկանում է երեխա ունենալ` փոխնակ մոր միջոցով:

2015 թվականի օգոստոսի 4-ին Մուշեղը, զանգահարելով իրեն, առաջարկել է հանդիպել` բեմադրության զգեստները քննարկելու համար: Հանդիպել են և հենց այդ հանդիպման ժամանակ էլ Մուշեղը կրկին բարձրաձայնել է իր մտադրության մասին՝ ասելով, որ ցանկանում է սպանել իր սիրուհիներից մեկին:

Ըստ վկայի ցուցմունքի՝ Մուշեղ, սպառնալով պահանջել է իրենից գնալ և տանից վերցնել հացի դանակ և նրա հետ միասին գնալ, սակայն ինքը հրաժարվել է և ասել, որ չի ցանկանում այդ ամենի հետ առնչություն ունենալ: Դրանից հետո Մուշեղը սպառնացել է, որ այդ տոպրակով կգնա իրենց տուն, ինքն էլ, վախենալով, նրա հետ միասին գնացել են իրենց բակ, ինքը միայնակ բարձրացել և տանից վերցրել է դանակը, ապա միասին գնացել են Անի Մաջնունյանի բնակարան:

Աղջիկը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բարձրանալ Մաջնունյանի բնակարան և սպասել է այդ շենքի բակում գտնվող տաղավարում, Մուշեղը բարձրացել է վերև:

Եվ քանի որ Մուշեղն իր մոտ գտնվող տոպրակը և իրենց տանից վերցրած դանակը թողել է իր մոտ, ինքը կարծել է, որ նա այդ մտադրությունը չի իրագործի:

Իսկ երբ հեռախոսազրույցի ժամանակ Մուշեղին ասել է, որ ցանկանում է գնալ, վերջինս իրեն կանչել է վերև, սակայն բարձրանալով Մաջնունյանի բնակարան ներս չի մտել, նստել է աստիճաններին, ապա Մուշեղը դուրս է եկել ու իրեն քարշ տալով ներս տարել՝ ասելով, որ իրագործել է իր մտադրությունը:

Վկան հայտնել է, որ բնակարանում գտնվել է մոտավորապես 5 վայրկյան և նկատել է Անի Մաջնունյանին` գետնին ընկած, նստած վիճակում, գլուխը ետ ընկած և շունչը փչելու ձայներ է լսել, ապա վազելով դուրս է եկել բնակարանից և իջել է բակ:

Մուշեղն էլ վազել է իր հետևից և սպառնացել է, որպեսզի բերանը փակ պահի և ինչ-որ բան պատահելու դեպքում պետք է ասի այնպես, ինչպես ինքը կասի, հակառակ դեպքում նույն բանն էլ իր հետ կկատարվի:

Դեպքի վայրից հեռացել են միասին տաքսիով՝ գնացել են Մուշեղի բնակարան, որտեղ վերջինս լվացվել և զգեստափոխվել է, իսկ ձեռնոցները և դանակի շականակագույն փայտյա բռնակը մեկ այլ դանակով մասնատելուց հետո այրել է, որից հետո մոխիրը դրել է տոպրակի մեջ:

Դրանից հետո Մուշեղ Մխիթարյանը զանգահարել է իր հիշելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրութուն և հայտնել հորինած պատմությունը` խնդրելով խմբագրել հոդվածը:

Բացի այդ էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նամակ է ուղարկել Անի Մաջնունյանին, որում իր հիշելով գրված է եղել, թե ինչն է իր զանգերին չպատասխանելու պատճառը:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Անի Մաջնունյանի մահվան։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]