ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի ավագանու նիստում սկանդալները շարունակվում են 03/19/2018 13:09 | ԼՐԱՀՈՍ
Երեւանի ավագանու այսօրվա նիստը կրկին մեկնարկեց սկանդալով. Այս անգամ «հակամարտող» կողմերում էին հայտնվել «Երկիր ծիրանի» եւ «Ելք» խմբակցությունները։
Նիստի սկզբում «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված է մարտի մեկի զոհերի հուշարձանի տեղադրման հետ կապված հարցը: Նա նշեց, որ մոտ 10 տարի առաջ 2800-ամյա Երևանի կենտրոնում գնդակահարվեցին խաղաղ ցուցարարներ, ոստիկաններ, հետևաբար, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Ոտքի կանգնեցին միայն Ելք և Երկիր Ծիրանի խմբակցությունների անդամները: ՀՀԿ խմբակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գկխավորությամբ, ոտքի չկանգնեցին:
«Ցավում եմ, որ մնացածը չհարգեցին մահացած մարդկանց հիշատակը, դա շատ բանի մասին է խոսում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Իսկ արդեն օրակարգային հարցերի քննչարկման ժամանակ կրքերը բորբոքվեցին։ Նշենք, որ Երևանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցությունկ ներկայացրել էր երկու նախագիծ,որոնք վերաբերում են Մարտի մեկի զոհերի հիշատակին հուշարձանի տեղադրմանն ու Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն, ինչը միանշանակ չընդունվեց անգամ «Ելք» խմբակցության կողմից:
Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Երկիր Ծիրանին այս քայլով փորձում է պառակտել Ելք խմբակցությունը: Նա նախագծերի հեղինակ Երկիր Ծիրանի խմբակցության ու իշխանության միջև զուգահեռներ անցկացրեց, նշեց, որ ինչպես իշխանությունն է ուզում պառակտել Ելքը, հավասարպես դա անում է Երկիր Ծիրանին:
Ըստ նրա՝ նախագծով Երկիր Ծիրանին նսեմացնում է Վազգեն Սարգսյանի դերը՝ առաջարկելով նրա անվան փողոցն անվանակոչել Վուդրո Վիլսոնի անունով: Տիկին Բախշյանի կարծիքով, քաղաքական տեսանկյունից պետք է ունենալ Վուդրո Վիլոսոնի անվան փողոց՝ նրա հուշարձանով հանդերձ: Պետք է նաև ունենալ քաղաքական ընդվզումների ժամանակ զոհվածների հոշարձանը, բայց ինչո՞ւ են փորձ անում դա անել Վազգեն Սարգսյանի դերը նսեմացնելու հաշվին: «Ասել եմ, չէ՞, իրար շատ սազում եք»,- Երկիր Ծիրանիին դիմեց Բախշյանը:
Ելքի մեկ այլ անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն էլ հայտարարեց, որ Երկիր ծիրանին կատարում է կողտոտ ու նողկալի պատվեր՝ ստանձնելով պատվիրատուների ծաղրածուների դերը:
«Սա ձեռնտու է բոլոր նրանց, ում հանգիստ չի տալիս Վազգեն Սարգսյանի հիշատակը», ասաց նա:
Ելքից Թեհմինա Վարդանյանն էլ տկարամիտ նախագիծ անվանեց փողոցն անվանակոչելու նախագիծը, ասաց, որ այն ուղղված է հենց Ելք խմբակցության դեմ:
«Փորձ է արվում մեզ սադրել ու ներքաշել իրենց տրագիկոմեդիկ դաշտ: Տիկնայք, դա չի ստացվի ձեզ մոտ, ես ինքս դա թույլ չեմ տա»,- ասաց նա:
Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ զարմանալի է, երբ իշխող ՀՀԿ-ն առանց խնդրի այս երկու նախագծերը ներառել է ավագանու նիստի օրակարգ ու հենց նիստի սկզբում քննարկելու հնարավորություն է տվել:
«Փաստորեն, ՀՀԿ-ականներն ստեղծել են բացառիկ հնարավորություն, որպեսզի ականատես լինեն երկու ընդդիմադիր ուժերի բախմանը: Ելքը հայտարարում է, որ ունի այնքան քաղաքական հասունությունը, որ այս ծուղակը չի ընկնի, խմբակցությունը ՀՀԿ-Երկիր Ծիրանի բանավեճին չի մասնակցում և լքում է նիստերի դահլիճը»,- հայտարարեց Խաժակյանը: Նրա ելույթից հետո Ելքի անդամները լքեցին ավագանու նիստը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զարմացավ, թե քիչ առաջ հայտարարում էին, որ թույլ չեն տա նման նախագծեր ընդունել, բայց հիմա հեռանում են: «Այսինքն՝ ՀՀԿ-ն թույլ չի տա, որ այս օրինագծերն ընդունվեն»,- հայտարարեց քաղաքապետը:
Ելք խմբակցության անդամների հայտարարություններին արձագանքեց Երևանի ավագանու Երկիր ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ Անահիտ Բախշյանին մեղադրելով ամուսնու սպանության մեջ մեղադրվողի արյունոտ ձեռքերից մեդալ ստանալու մեջ։
«Ասում են՝ Ելք-ը, իբր թե, պառակտվում է մեր պատճառով: Կներեք, այդ Ելքը ստեղծվել էր որպես արհեստական միավոր՝ արհեստական օրակարգի ներքո և այն մարդկանց կողմից, ովքեր մի շաբաթ առաջ իրար ուղղակի հայհոյում էին: Հասկանալի է, որ ձեր ստեղծողն այսօր ցանկանում է ձեզ պառակտել, պառակտում է, դա է տեղի ունենում:
Ինչ վերաբերում է նրան, որ այս նախագծի հետևում ինչ-որ մարդիկ են կանգնած, այո, ձեր պապաներն են կանգնած եղել բոլոր իրադարձությունների հետևում, որը տեղի է ունեցել մեր հանրապետությունում՝ սկսած 1996 թվականից»,- հայտարարել է Փոստանջյանը: Ապա անդրադառնալով Անահիտ Բախշյանի ելույթին, ով ասել էր, թե Երկիր Ծիրանին ու իշխանությունն իրար լավ արժանի են՝ Զ.Փոստանջյանն ասաց՝ « մի տիկին, որը նաև իմ գործընկերն էր, իր ամուսնու սպանության մեջ մեղադրվողի արյունոտ ձեռքերից մեդալ էր ստանում: Սա է մեր պատկերը, մեր բարոյականությունը: Տիկին Բախշյանը բոլշևիկ է, քանի որ վերջին բոլշևիկից է մեդալ ստացել:
Մյուսը՝ Արամ Սարգսյանը գնացել ու վարչապետություն է ստացել իր եղբոր սպանության մեջ կասկածվող անձից: Սա է մեր իրականությունն ու բարոյականությունը»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից