Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը 03/19/2018   18:06  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ողջունելով լեհական պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրել է, որ համատեղ նիստի նպատակն է առավել զարգացնել եւ ամրապնդել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա կապերը: Նշելով, որ ինչպես Լեհաստանը, այնպես էլ Հայաստանը մշտապես պայքարել է անկախ պետականություն ունենալու համար՝ նա փաստել է, որ մեր երկիրը, պատմականորեն եւ աշխարհագրորեն լինելով բարդ տարածաշրջանում, շատ լավ գիտի անկախության գինը: Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այն բազմազան է եւ հագեցած:

Իր խոսքում Մարեկ Ռոցկին կարեւորել է համատեղ ծրագրերի իրականացումն ու նման քննարկումների անցկացումը տարբեր մակարդակներում: Բանախոսը եւս կարեւորել է անկախություն կերտելու ժողովուրդների ձգտումը՝ նշելով, որ լեհ ժողովուրդը նույնպես գիտի անկախության արժեքը: Մարեկ Ռոցկին խոսել է նաեւ լեհահայ համայնքի մասին՝ նշելով, որ ավելի քան 600 տարի առաջ հայերը հանգրվանել են Լեհաստանում եւ մեծ դեր ունեն իրենց երկրի կյանքում:

«Հայաստան-Եվրոպական միություն. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Արմեն Աշոտյանը եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վալդեմար Սլուգոցկին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նոր սկիզբ է դրվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը բարձր է գնահատվել նաեւ եվրոպական քաղաքական շրջանակների կողմից, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համագործակցության նման ծրագիր ունի ԵՄ-ի հետ: «Սա դիտվում է հաջողության պատմություն թե՛ Եվրոպական միության, թե՛ Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին քաղաքականությունը չի կառուցվում շահերի հակադրության վրա: Առաջնորդվելով ազգային ու պետական շահերով՝ մեր երկիրը հարաբերություններ է կառուցում համաշխարհային հիմնական դերակատարների հետ»,-ասել է Արմեն Աշոտյանը:

Բանախոսը հույս է հայտնել, որ Լեհաստանի խորհրդարանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում: Մարեկ Ռոցկին իր հերթին վստահեցրել է, որ Լեհաստանի խորհրդարանում համաձայնագիրը կվավերացվի սահմանված կարգով:

Վալդեմար Սլուգոցկու խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ հարաբերություններ կերտելու առաջին եւ կարեւոր քայլերից է: Նա նշել է, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության հիմնադիր երկրներից մեկը, շահագրգիռ է Գործընկերության անդամ երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու փուլերի սահուն անցմամբ: Նա հույս է հայտնել, որ հայ-լեհական զարգացող կապերն իրենց հերթին կնպաստեն ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրմանը եւ ընդգծել, որ Լեհաստանը պատրաստ է աջակցելու:

Օրակարգի հաջորդ՝ «Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր. համագործակցություն եւ կայունություն Հարավային Կովկասում» թեմայի շրջանակում իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը եւ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Յարոսլավ Օբրեմսկին:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության նորօրյա մարտահրավերները պայմանավորված են այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների հետեւանքով անվտանգության ու կայունության նոր սպառնալիքներ են առաջացել:

Պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի ռազմականացման գործընթացին՝ փաստելով, որ Ադրբեջանն սկսեց եւ բացահայտ կերպով շարունակեց խախտել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, որով ստուգվում է ստանձնած պարտավորությունների կատարումը, ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական վարքի կանոնակարգը, ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը եւ այլն, ինչը ԵԱՀԿ առաքելության համար ունի հիմնարար նշանակություն:

«Առավելապաշտական եւ ծավալապաշտական իր ռազմավարությամբ Թուրքիա-Ադրբեջան տանդեմն ի չիք է դարձնում խաղաղ բանակցությունների միջոցով առկա հակամարտությունը կարգավորելու հեռանկարը, վարում է տարածաշրջանը բաժանարար գծերով տրոհելու եւ հատկապես Հայաստանի դեմ ռազմաքաղաքական դաշինքներ ձեւավորելու պառակտիչ քաղաքականություն: Ադրբեջանում պետք է վերջապես հասկանան, որ ցանկությունը վերադարձնել Արցախն Ադրբեջանի կազմում, նույնն է, որ ձգտես վերականգնել ԽՍՀՄ-ը կամ վերակենդանացնել Ստալինին»,- արձանագրել է բանախոսը:

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ Էրդողան-Ալիեւ թուրք-ադրբեջանական տանդեմը, առաջնորդվելով նեոօսմանիզմի ռազմավարությամբ, այսօր հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամենագլխավոր սպառնալիքն է:

Յարոսլավ Օբրեմսկին տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին անդրադարձել է աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում, խոսել այս հարցում տարածաշրջանի երկրների ունեցած դերի ու նշանակության, համաշխարհային ուժային կենտրոնների վարած քաղաքականության մասին:

«Հայ-լեհական հարաբերություններ» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի փոխնախագահներ Յան Դոբրժինսկին եւ Ռիչարդ Մայերն ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Յան Դոբրժինսկին եւ Շիրակ Թորոսյանն անդրադարձել են երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաջող ընթացքին, երկկողմ կապերի զարգացման միտումներին, լեհահայ համայնքի գործունեությանը, խոսել փոխայցերի կարեւորության մասին: Ընդգծվել է, որ երկու պետությունների միջեւ համագործակցությունն արդյունավետ է ընթանում եւ կարեւորվել տարբեր ոլորտներում կապերի առավել խորացումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ պատգամավորն այս հարցում կարեւորել է Լեհաստանի հավասարակշռված եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության սկզբունքներին համահունչ դիրքորոշումը:

«Դուք մեզ կարող եք տեսնել որպես ձեր դեսպան Եվրամիությունում»,- ընդգծել է Ռիչարդ Մայերը:

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովների միջեւ համագործակցության խթանմանը, տարբեր ոլորտներում կապերի ակտիվացմանը, լեհահայ համայնքի գործունեությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը եւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ու Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին ստորագրել են համատեղ հայտարարություն:

Նիստի արդյունքներն ամփոփվել են Արմեն Աշոտյանի եւ Մարեկ Ռոցկիի համատեղ մամուլի ասուլիսում:
 


ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ

19 մարտի, 2018թ.

ք. Երեւան, Հայաստանի Հանրապետություն

2018 թվականի մարտի 19-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունները, միջխորհրդարանական սերտ համագործակցությունը եւ առկա հարաբերությունների ամրապնդումը:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ երկու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջեւ բազմակողմանի կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Կողմերը կարեւորեցին օրենսդրական գործունեության շրջանակում փորձի փոխանակումը, փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը` որպես երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունների ամրապնդման կարեւոր գործոն:

Կողմերն ընդգծեցին երկկողմ համագործակցությունն իրավահավարասարության, գործընկերության եւ փոխշահավետության հիման վրա՝ համատեղ լսումների, փոխայցելությունների, միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությամբ, ժողովրդավարության ամրապնդման եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրների շուրջ համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Կողմերը կարեւորում են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ ողջունում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առկա երկխոսությունն ու համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները:

Կողմերը հայտարարում են, որ պատրաստ են երկուստեք ջանքեր ներդնել՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գրոծընկերության համաձայնագրի շրջանակում սահմանված նպատակների իրականացման համար:

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը՝ կողմերը կարեւորեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում կողմերը վերահաստատեցին իրենց անվերապահ աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը:

Այս համատեքստում կողմերը կարեւորեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության պահպանման եւ վստահության մթնոլորտի ստեղծման համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերն անընդունելի են համարում ցանկացած գործողություն կամ ռազմական հռետորաբանություն, ինչը կարող է նպաստել հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:

Կողմերը կարեւորում են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքների իրականացումը՝ ուղղված միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը՝ առաջնային համարելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքակազմի կիրառումը:

Կողմերն ողջունում են համատեղ նիստում քննարկումների արդյունքները եւ հայտարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել ի շահ հայ-լեհական համագործակցության շրջանակում որոշումների իրագործան:

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը եւ պատրաստակամությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովների միջեւ համատեղ խորհրդարանական նախագծերի եւ միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում հաջորդ համատեղ նիստն հրավիրել ք. Վարշավայում 2019 թվականին:

 

Արմեն Աշոտյան                                                  Մարեկ Ռոցկի

Հայաստանի Հանրապետության                    Լեհաստանի Հանրապետության
Ազգային ժողովի արտաքին                            Սենատի արտաքին հարաբերությունների  հարաբերությունների մշտական                    և   Եվրոպական միության հարցերի
հանձնաժողովի նախագահ                              հանձնաժողովի նախագահ

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:55 31/01/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ակնկալում ենք, որ Եվրախորհրդարանը ՀՀ-ի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թ. ընտրությունները». Արմեն Աշոտյան
16:45 17/01/2018  |  ԼՐԱՀՈՍ«Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը». Արմեն Աշոտյան
13:14 13/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Շվեդիայի Թագավորություն և Ֆինլանդիայի Հանրապետություն
18:10 31/08/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարը հանդիպեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին
14:51 07/02/2017  |  ԼՐԱՀՈՍՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
11:50 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՇարունակվել են ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելում
17:41 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում
17:23 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍՎաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Իսրայելի Կնեսետի խոսնակ
14:32 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանական պատվիրակության աշխատանքային հանդիպումներն Իսրայելում
16:23 02/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրտակ Զաքարյան. «Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տաք բախումներ չեն լինի». հայաստանյան նախկին ու ներկա պաշտոնյաները գնահատում են

Արխիվ

[]